PDA

View Full Version : Արատտան, որը տնօրինում էր Միջագետքի ճակատագիրը...



Lion
04-05-2009, 05:52 PM
Հատված <<Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 1>>-ից

Արատտան, որը տնօրինում էր Միջագետքի ճակատագիրը...

2200 – Նիպպուրի ճ-մ (Եփրատի ձախ ափին, Պարսից ծոցից մոտ 160 կմ հյուսիս-արևմուտք)

<<Տապալելով աքքադական բռնապետությունը և իրենց
գերիշխանությունը տարածելով Առաջավոր Ասիայի
մեծ մասի վրա` նոր տիրակալները ոչ միայն չստեղծեցին
նմանատիպ իշխանություն, այլև սկսեցին արմատախիլ
անել սեմական բռնապետության օրոք հաստատված
ռեժիմի մնացորդներն ու հետևանքները>>

Ա. Մովսիսյան

Նարամ-Սուենի ագրեսիվ արտաքին քաղաքականությունը լուրջ սպառնալիք էր հանդիսանում իր բոլոր հարևանների համար, իսկ նրա ներքին բռնատիրական վարչարարությունը երկրում առաջացրել էր խորը դժգոհություն: Իսկ այն բանից հետո, երբ Նիպպուրը գրաված Աքքադի արքան իրեն աստված հռչակեց, կատարելով չլսված սրբապղծություն, արդեն իսկ անտանելի պայմաններում գտնվող Միջագետքի քաղաքները ապստամբեցին և օգնություն խնդրեցին Արատտայից, որին ևս պետք էր իր վաղեմի թշնամու տապալումը: Ընդ որում Արատտայի հնարավոր ռազմական հաջողությանը կարող էր նպաստել նաև այն հանգամանքը, որ այդ ժամանակաշրջանում այստեղ արդեն որոշ ժամանակից ի վեր սկսել էին վարժեցնել վայրի ձիերին և օգտագործել դրանք ռազմական նպատակներով: Փաստորեն աշխարհում առաջին անգամ ստեղծելով հեծելազոր զորատեսակը, ինչը հսկայական տակտիկական և հոգեբանական առավելություն էր ապահովում Հայկական բանակին:
Արձագանքելով Միջագետքի ապստամբների խնդրանքին` Էնրիդապիզիրի գլխավորած Արատտայի քրմապետության բանակը (մոտ 50.000, որից մոտ 20.000 հեծյալ) սրընթաց երթով հասավ Միջագետքի հարավ` չհանդիպելով էական դիմադրության: Տեղեկանալով այդ մասին` Նարամ-Սուենը կենտրոնացրեց իր բանակը (մոտ 120.000) Նիպպուրի շրջակայքում և Հայկական բանակի մոտենալուն պես մարտակարգի բերեց այն:
I փուլ – Հայոց այրուձին անցավ վճռական հարձակման և պարտության մատնեց թշնամուն: Ընդ որում թշնամու ռազմիկները, առաջին անգամ ընդհարվելով այրուձիու հետ, խուճապի մատնվեցին և, ենթարկվելով վերջինիս հուժկու հարվածներին, առանց լուրջ դիմադրության դիմեցին փախուստի:
II փուլ – Հայկական բանակը հետապնդեց թշնամու բանակին և ծանր կորուստներ պատճառեց: Մարտում ընկավ նաև Նարամ-Սուենը:
Հայերը կորցին մոտ 1.000, թշնամին` մոտ 70.000 զինվոր: Թշնամու բանակի մնացորդները հավաքվեցին Պարսից ծոցի հյուսիս-արևելյան ափին, իսկ Միջագետքը ընկավ Արատտայի քրմապետության գերիշխանության տակ: Ստեղծվեց Հայկական Առաջին համաշխարհային գերիշխանությունը, որը տևեց 91 տարի և 40 օր: