PDA

View Full Version : Որսկան Ֆեդոտի մասին հեքիաթ



Artak
06-19-2009, 09:01 PM
Լեոնիդ Ֆիլատով
"Որսկան Ֆեդոտի մասին հեքիաթ"

antuni
06-20-2009, 04:06 PM
Леонид Филатов

Сказ про Федота-стрельца, удалого молодца.
(по мотивам русского фольклора)

перевод - Сисака Аракеляна



գործող անձիք.

Զվարճարար
Ֆեդոտ
Մարուսյա
Թագավոր
Արքայադուստր
Դայակ
Գեներալ
Ջադու
Ձայն
Տիտ Կուզմիչ
Ֆրոլ Ֆոմիչ
Դեսպաններ, պահակախումբ, շքախումբ, ժողովուրդ:



Զ Վ Ա Ր Ճ Ա Ր Ա Ր.

Թե կուզեք - հավատացեք, թե չեք ուզի - դուք գիտեք. կա՜ր-չկա՜ր
երկրում ձեզ ծանոթ, մի որսորդ. անունը՝ Ֆեդոտ: Ֆեդոտն, էնքան սիրուն չէր,
բայց դե՝ չէր էլ անճոռնի; ամենևին գիրուկ չէր, բայց դե՝ ոչ էլ չոփուռ մի: Ոչ հարուստ
էր, ոչ՝ աղքատ, ոչ վստահ էր, ոչ՝ վհատ, ոչ մի այր էր պետական, այլ էնպես -
սովորական:
Ֆեդոտն ուներ երկու գործ. ձկնորսություն, մեկ էլ՝ որս: Որսը պալատ էր
բերում, թագավորին հանձնում: Թագավորն էլ, էդ միսը՝ հյուրերին էր կերցնում:
Հյուրերը՝ ատլա՜ս հագած, ոսկի ադամանդ կապա՜ծ, մեկը՝ Հնդկաստանի՜ց,
մյուսը՝ Հունաստանի՜ց, մեկը իշխան, մյուսը՝ դեսպան, մեկը ահել, մյուսը՝ ջահել, զրույցի մեջ՝ բարեհաճ, ուտելու մեջ՝ քմահաճ: Մեկին
տուր թարմ խեցգետին, մյուսին՝ տնական երշիկ, մեկը կուզե ձկնապուր, իսկ մյուսը՝
խոզապուխտ: ՈՒ ամենքին մի՛ որսորդ - խեղճ ու կրակ մի Ֆեդոտ:
Ահա, հերթական անգամ, ապսպրել է արքան. "Ֆեդո՛տ, վաղ լուսաբացին,
եկ, պալատ ներկայացիր:"
Թագավորը - թիզ ու կես, գլուխը՝ մատնոց ասես: Միջի թույնը ու մաղձը շատ
է, քան իր զանգվածը: Նայում է մեր հերոսին - քանց թուրքը՝ խոզի մսին:
Ֆեդոտը վախից քրտնեց, գույնը գցեց, սփրդնեց, հոնքն՝ սկսեց դողալ, աչքը՝
սկսեց խաղալ, փորից ամպրո՜պ հնչեց... Էստեղ՝ հեքիաթն սկսե՜ց:

Թ Ա Գ Ա Վ Ո Ր

Ճաշկերույթ պիտ տանք մենք ճոխ՝
Անգլի՜ո դեսպանին հաճո:
Իսկ հյուրասիրել - կարող ենք
Միայն երեկվա ճաշով;

Էնպես որ, զենքդ կապիր
ՈՒ անտառ ճամփա ընկիր:
Այծամ, կաքավ, կամ՝ խլահավ,
Մի խոսքով, մի բան խփի՛ր:

Թե որ դատարկ եկար տուն -
Քեզ զնդանն է սպասում:
Երկրի բա՜խտի հետ ես խաղում.
Ջոկո՞ւմ ես, ինչ եմ ասում:

Ֆ Ե Դ Ո Տ

Ջոկում եմ, ջոկում, արքա,
Դանդալոշ չեմ, կամ՝ հակա:
Երկրի շահը գետնով չե՛մ տա,
Կձգտեմ, խնդիր չկա:

Ստացվում է. Ռուսիան
Ինձ հետ է կապել հույսը:
ՈՒ թե ես կաքավ չխփեմ -
Պատերազմը անխույս է:

Որ հյուրը քո անվանի
Սովից՝ համը չհանի -
Խոստանում եմ ապահովել
Մսի լայն տեսականի:

Զ Վ Ա Ր Ճ Ա Ր Ա Ր

Թագավորի ասածը, նույնն է՝ թե թրի հարվածը: Ասեց՝ "գնա՛ արջաորս",
պիտի հետևես անխոս: Նրա հետ չե՛ս մեկնի ոտք, պետք է ենթարկվես, Ֆեդո՛տ:
Կամ պիտ որսես ձուկ, թռչուն, կամ՝ դառնաս դիակ անշունչ:
Ֆեդոտը տվեց-անցավ գետեր, սարեր ու անտառ, չհանդիպեց ո՛չ կաքավ, ո՛չ շլդիկ, ո՛չ խլահավ: Իջավ մթնոտ իրիկուն, ժամանակն է՝ դառնալ տուն:
Մեկ էլ՝ դիմացի ծառին, թառած տեսավ աղավնուն. նստել, չի ուզում թռչի,
որսորդը՝ հեչ պետքը չի:

Ֆ Ե Դ Ո Տ.

Էս ի՞նչ փորձանք-չարիք է.
Չքվել է բարելիքը:
Մնաց, էս աղավնին խփեմ,
Լավ, թե վատ՝ ուտելիք է:

Թե ծուռ նստենք, դուզ խոսենք՝
Աղավնու որսն էլ որս է -
Աղավնին, թե խելքով եփես,
Շատ էլ լավ, համով միս է:

Ա Ղ Ա Վ Ն Ի

Ֆեդոտ, ինձնից հեռու կաց,
Հրացանդ՝ ձգիր ցած:
Իմ մսով փոր չես լցնի,
Ոչ էլ՝ փետուրովս՝ բարձ:

Կուզե հյուրն են առնական
ՈՒտեստ՝ հյութե՜ղ, պատվակա՜ն,
Իսկ իմ մսից՝ չի կշտանա
Անգամ մեկ շունչ իգական:

Ֆ Ե Դ Ո Տ.

Կամ՝ ջադուն է մաղ պտտել,
Կամ՝ աղքատն է գանձ գտել,
Կամ էլ, էլի, ականջիս մեջ
Ականջփորուկ է մտել:

Կամ՝ մեր արքան անօրեն,
Հռչակել է նոր օրենք,
Որ թռչունները մարդկային
Լեզվով խոսել սովորեն:

Ա Ղ Ա Վ Ն Ի.

Արյուն թափելուց անցիր,
Ինձ՝ դարձրու քո հացին:
Հենց, շեմքիցդ ներս մտցնես -
Ես քո կինն եմ, իմացիր:

Քեզ նոր հագուստ կկարեմ,
Կարագ, չորթան կհարեմ:
Ինձ "ցավ" ասես - "ջան" կլսես,
Ես՝ զիջող ու անչար եմ:

Ֆ Ե Դ Ո Տ.

Չեմ հասկանում. ի՞նչ անեմ...
Լա՛վ, արի քեզ տուն տանեմ -
Էնտեղ, հանգիստ ու անշտապ,
Մի որոշում կհանեմ:

antuni
06-20-2009, 04:11 PM
Զ Վ Ա Ր Ճ Ա Ր Ա Ր.

Բերեց Ֆեդոտը էդ թռչունը տուն: Մոլոր նստել է, արցունք է թափում:
ՈՒ, զուր չի կախել նա իր մռութը, իրոք, հերոսի մեր բանը բուրդ է. տուն է
եկել նա որսից ձեռնունայն, շուն-թագավորն էլ՝ ծարավ է արյան: Նայես Ֆեդոտին -
մեղքդ է գալիս, նստել, էս կյանքին հրաժեշտ է տալիս: Մի կես բուռ ցորեն շաղեց
սեղանին, որ գոնե քջուջ անի աղավնին: ՈՒ հանկարծ... Աչքերին իր չի հավատում... Մի լո՜ւյս-աղջիկ է շրջում տնակում:

Մ Ա Ր Ո Ւ Ս Յ Ա.

Բարով ծլե՜նք, զորանա՜նք,
Երկուս ենք մենք - տա՜ս դառնանք,
Ես՝ քո կինն եմ, Մարուսյան,
Մի բարձի մենք ծերանանք:

Ասա՛, խոսի՛ր, սուս մի՛ կաց,
Կիսվի՛ր հետս, սիրտդ բա՛ց...
Թե՞, հոգուդ մեջ ես տեղ չունեմ,
Թե՞, չունեմ արժան պահվածք:

Ֆ Ե Դ Ո Տ.

Չէ՛, հոգիս, աստված վկա,
Ինչ ունես՝ դուրըս կգա,
Բայց, քեզ կողակից կարգվել -
Մի գրամ էլ ա՝ հույս չկա.

Չէր ընկել լուսը գետին -
Արքան կանչեց ինձ նիստի:
Ասաց. "Ֆեդոտ, ճամփա բռնիր
Խլահավի դու որսի:"

Որսի հե՜չ հարմար պահ չի,
Բայց՝ դե ծառան ի՞նչ վիճի:
Մտածեցի. -Լա՜վ, կփորձեմ,
Խլահավ է հո ա՞րջ չի:

Տվի, անցա անտառը -
Բայց ի՞նչ... Բա՛խտս է դառը:
Արքան հիմա կատաղե՛լ է...
Ես՝ նրա տոհմածառը...

Սիրուն բան չի՛ արարքս,
Բայց, ինձ թո՛ղ, գնա՛, թանկըս,
Մեկ է՝ վաղը գժված արքան
Թռցնելո՛ւ է գանգս:

Իմ հույսը՝ իմ խելքն է
Որ գլխիս մեջ կքնե:
Էն, որ կմնամ անգլուխ -
Արքայի հեչ պե՜տքն է:

Մ Ա Ր Ո Ւ Ս Յ Ա.

Մի՛ տխրիր, ի՜մ չամիչ,
Կդըրստենք ամեն ինչ.
Ո՞Ւր եք, հապա, հանդես եկեք
Տիտ Կուզմիչ ու Ֆրոլ Ֆոմիչ:

Մարուսյան ծափ է զարկում, հայտնվում են երկու ջահել աժդահակ

Թե հլո՞ւ եք իմ խոսքին -
Հենց հիմա անցեք գործի:

Ա Ժ Դ Ա Հ Ա Կ Ն Ե Ր.

Ոչ մի վարկյան մի՛ կասկածեք,
Առաջին գործը հո չի՞:

Զ Վ Ա Ր Ճ Ա Ր Ա Ր.

Արքան ու դեսպանը լուրջ, նստել են սեղանի շուրջ: Արքայադուստրը
ներառյալ, մեկ էլ՝ դայակը պառավ: Բոլորի ուշք ու միտքը - համադամ ուտելիքն է.
Ի՞նչ խոսք ու զրույց հստակ - թե որ փորդ է դատարկ: Իսկ սեղանը - ծերից-ծեր
հնձած մի արտ է կարծես. մի-մի փունջ սամիթ ու դաղձ, էն էլ՝ թոշնած ու դեղնած:
Հյուրը՝ թթված որոճում, կոշիկի ճիտքն է ճոճում, արքան՝ կատաղած
ֆշշում, Ֆեդոտի մերն է հիշում... Մեկ էլ, ասես երկնքից, դարսվեցին իրար կից,
մինչ այդ՝ դատարկ սեղանին սև խավիար, հորած պանիր, է՜լ խորոված հնդկահավ,
է՜լ՝ կարմրախայտ ու կաքավ, հորթի թոքից տժվժիկ, միրգ, քաղցրեղե՜ն անուշիկ,
ուտեստներ հազա՜ր անուն, որ հալվում են բերանում: Քե՛ֆ արա, հրճվի՛ր
անվերջ... Զրույցն ընկավ հունի մեջ...

Թ Ա Գ Ա Վ Ո Ր.

Կներեք, առանձնապես -
Տնտեսական հարց տամ ձեզ.
Դուք շաղգամը ո՞նց եք տնկում.
Կաշին քերթա՞ծ, թե՝ էնպես:

Ա Ն Գ Լ Ի Ո Դ Ե Ս Պ Ա Ն.

Յե՛ս:

Թ Ա Գ Ա Վ Ո Ր.

Ներող եղեք հատկապես -
Համտեսական հարց տամ Ձեզ.
Ձեր թեյի մեջ շաքարավազ
Մե՞կ գդալ, թե՝ մեկուկե՞ս:

Ա Ն Գ Լ Ի Ո Դ Ե Ս Պ Ա Ն.

Յե՛ս:


Թ Ա Գ Ա Վ Ո Ր.

Չնեղանաք անձնապես,
Մի հարց ևս. ինձնից՝ Ձեզ.
Ձեր կնանիք հյուր են գնում
Վարտիք հագա՞ծ, թե՝ էնպես...

Դ Ա Յ Ա Կ.

Ամո՛թ քեզ ու նախատիք,
Գլխիդ հագցնեմ վարտիք:
Էն, որ խելքդ թռցրել ես -
Զուր չե՛ն փսփսում մարդիկ:

antuni
06-20-2009, 04:15 PM
Թ Ա Գ Ա Վ Ո Ր.

Հերիք դուրս տաս, չաչանակ,
Բանտի ունես ախորժակ:
Խոսքերիս մեջ, քողարկված է
Քաղաքական նուրբ ակարկ.

Աղջիկս՝ հասակն առել,
Դառել է հին ցախավել:
Մի հունարով, պետք է նրան
Դեսպանի հետ նշանել:

ՈՒ ես հանգիստ, լուռ ու մունջ,
Քայլեր եմ ձեռնարկում լուրջ,
Որ սրա միտքը դարձնեմ
Իմ մտքի հետ համահունչ:

Դ Ա Յ Ա Կ

Դառնալ կինն էս բոշայի -
Իսկի ե՛ս չեմ հոժարի:
Էս մեր ուզած թեկնածուն չի՛-
Դու սրանից վազ արի:

Քթի տակ "յե՛ս, յե՛ս" կանի -
Բան չթողեց սեղանին:
Աչքդ թեքես՝ երերիդ կեսը
Կուլ կտա՝ "օ՜ֆ" չի անի

Թ Ա Գ Ա Վ Ո Ր.

Կամ լեզուդ քեզ կքաշես,
Կամ՝ պալատից կքշեմ:
Քո հովից է, որ խրտնում է
Արտերկրյա ատաշեն.

Հիշո՞ւմ ես իսպանացուն,
Նա է՞լ էր վատ թեկնածու,
Ադամանդը ականջից կախ՝
Իդեալական փեսացու:

Նրա տակին, բարձի տեղ
Դու դրեցիր ժանգոտ մեխ:
Խեղճը վնգստալով փախավ,
Ասես, կերել էր պղպեղ:

Դ Ա Յ Ա Կ.

Թաղե՜մ ես իսպանացուդ.
Լակեց հում-հում տաս հատ ձու,
Կերավ մի կաթսա խաշած միս,
Մի տոպրակ քամած մածուն:

Քո ամեն տված հարցին
Ֆսֆսում էր. "սի", հա "սի,
Անդադար ռեխն էր խցկում
Կարմրախայտն ու իվասին:

Թ Ա Գ Ա Վ Ո Ր.

Ձենըդ կտրի՛ր, այլապես՝
Զնդանի մեջ կփտես:
Համբերությունը չափ ունի
Անկեղծ եմ ասում, գիտե՞ս:

Իսկ բարոնի ի՞նչն էր վատ.
Կրթվա՜ծ, հարո՜ւստ, պարարտ;
Բայց նրան էլ չդիմացար,
Վնասեցիր, անհավատ:

Էդ ո՞վ նրա ճաշի մեջ
Մկան սատկած ձագ գցեց:
Վնասատու էլեմենտ ես.
Ես քո հերն եմ անիծել:

Դ Ա Յ Ա Կ.

Բարոնդ երևելի
Ախորժակ ուներ գելի;
Ագռավից պանիր խլող էր
Գերմանացիդ գովելի:

Սովից փախած էր ասես,
Խժռում էր խոզի պես,
Խոտի դեզ էլ դեմ տաս - կուտի,
Թե մահակով չսաստես:

Թ Ա Գ Ա Վ Ո Ր.

Փորձա՛նք համապետական.
Ես քեզ տիկ հանել կտամ:
Բարությունս ես շահագործում
Քավթառ անշնորհակալ:

Որտեղի՞ց, ասա՛ տեսնեմ
Սրան փեսացու վերցնեմ:
Եթե էղածն ինչ կա՝ էս է -
Պիտի համոզեմ, քծնեմ:

Թե խմբվեին հարկի տակ
Թեկնածուներ անքանակ...
Չկա՛ն: ՈՒրեմն՝ Տամբովի
Գելն էլ է տարբերակ:

Ա Ր Ք Ա Յ Ա Դ Ո Ւ Ս Տ Ր.

Քեզ վստահել են երկիր -
Երկիրդ կառավարիր.
Կամքիս վրա մի՛ բռնանա,
Հոգիս մի՛ աղավաղիր:

Քո դեսպաններից անդեմ
Վաղուց զզվել եմ արդեն.
Հագնվո՜ւմ, օծվում են, չգիտես՝
Կի՞ն են, թե՝ տղամարդ են:

Թ Ա Գ Ա Վ ՈՐ

Սերը՝ աթարին դիպավ,
Դու էլ՝ կսիրես դեսպան:
Ձեռի հետ էլ կդրստես
Իմ գործերն առևտրական.

Խնամիության անվան տակ
Կծախեմ նրանց տախտակ.
Էլեկտորատը հոժար է
Դուք, երկո՛ւ սդ եք հակառակ:

Ա Ր Ք Ա Յ Ա Դ Ո Ւ Ս Տ Ր.

Զուր է ամեն բարկություն,
Ընդունիր ի գիտություն.
Իրավասու եմ ես անել
Սիրո ազատ ընտրուըյուն:

Ա՛յ, թե որպես հավակնորդ
Դիմեր Ֆեդոտը որսորդ -
Իմ ու քո մեջ կդադարեր
Էս կռիվը ավելորդ:

Թ Ա Գ Ա Վ Ո Ր.

Լռի՛ր, խելառ շան աղջիկ:
Լեզվիդ չափը ճանաչիր:
Մա՛րշ, սոլֆեջիոդ կրկնիր
Գնա՛, ռադդ քաշիր:

Ես էդ ռանչպար Ֆեդոտին,
Սոված, տկլոր քոսոտին,
Աչքի մեկը հանել կտամ
ՈՒ կքշեմ իմ մոտից:

antuni
06-20-2009, 04:17 PM
Զ Վ Ա Ր Ճ Ա Ր Ա Ր.

Պալատում կար գեներալ, որը մի տիպ էր անիրավ. թաքնվում էր շվաքում, տվյալներ էր հավաքում: Միշտ ամեն ինչից դժգոհ, նա փնտրում էր այլախոհ: ՈՒներ շան հոտառություն, գիտեր ամեն նորություն, ծոցատետրի լուսանցքում ինչ լսում էր՝ գրանցում ու երբ ժամն էր լրանում՝ պալատ էր ներկայանում:


Թ Ա Գ Ա Վ Ո Ր.

Գեներա՞լ, շա՜տ ես թթված:
Ի՞նչ դարդի տակ ես կքված.
Կամ ռոճիկդ ես քամուն տվել,
Կամ՝ սիրուհուցդ ես լքված:

Կամ էս կյանքից ես զզվել,
Կամ՝ գինու մեջ ես սուզվել,
Կամ՝ բանակն է սակավաթիվ -
Դր՛ա համար ես հուզվել...

Զեկուցիր, բայց՝ չխաբես -
Ի՞նչ մտքեր են տանջում քեզ:
Ես պարտավոր եմ իմանալ.
Ո՞վ, ո՞ւմ, ի՞նչ, ե՞րբ ու ինչպե՞ս:

Գ Ե Ն Ե Ր Ա Լ.

Մի շաբաթ էլ ա չկա -
Ֆեդոտենց տուն ես մտա;
Նրա կնոջ չքնաղ տեսքից՝
Շեմքին թուլացած ընկա:

Էն է - կրակն եմ ընկել,
Գլուխս բարձի չեմ թեքել,
Ողջ ներսս մլուլ է գալիս -
Հաստատ՝ վերջս է եկել:

Էդ դեռ քիչ էր՝ էն օրն էլ
Մի սիրերգ եմ հորինել.
"Սիրո սարդը, ջահել հոգուս
Մեջ սարդոստա՜յն է հինել..."

Թ Ա Գ Ա Վ Ո Ր.

Տո՛, որսորդը ո՞վ դարձավ:
Լրիվ տվեց ու անցավ.
Գիտի, որ ե՛ս ամուրի եմ -
Բռնեց, ի՛նքն ամուսնացավ:

Նրա կնկան փախցրու,
Բեր պալատ՝ ինձ հարսնացու,
Իսկ Ֆեդոտի գեշ մռութը
Սարքիր միս քյուֆթայացու:

Գ Ե Ն Ե Ր Ա Լ.

Փախցնելը դժվար չի,
Բայց՝ վրեժի՛ց չես փախչի:
Հասարակությունն իմացավ՝
Տիրուդ հերը կանիծի:

Կապը կտրել է խալխը -
Մատ չես կոխի երախը,
Ֆեդոտի կողմը կբռնեն,
Չկա՛ առաջվա վախը:

Թ Ա Գ Ա Վ Ո Ր.

Էդ խելքին քանի՞ շունչ եք,
Որ իզուր օդ կշնչեք:
Թե՞, քեզ պետք է ամեն բան ես՝
Արքա տեղովս հուշեմ.

- Որպեսզի, իմ անձի շուրջ
Չտարածվի խոսք ու զրույց -
Արա ամեն ինչ աննկա՛տ:
Գնա, կորի՛ր պորտաբույծ:

Տես, թե էդ հարցը լուծես՝
Ճո՜խ պարգև է սպասում քեզ.
Մի մե՜ծ, նախշո՜ւն շքանշան
Կստանաս անմիջապես:

antuni
06-20-2009, 04:21 PM
Զ Վ Ա Ր Ճ Ա Ր Ա Ր.

Օր ու գիշեր մեկ արած, գեներալը միտք արեց, թե ո՞նց առանց գեշ արարքի՝ Ֆեդոտի գլխին սարքի: Էնքա՜ն լարվեց ու ձգվեց, որ ձախ ականջը դքվեց: Էդ
պատասխանատու պահին միտքն ընկավ ընկերուհին - անտառի չար բնակիչ,
պառավ Ջադուն խառնակիչ: -Գնամ, - մտածեց - անտառ, մեկ է, չկա՛ ուրիշ ճար:
Պառավին գտավ տեղում. թավ կաղնուտի մեջտեղում բուսարմատներ էր պեղում:
Գեներալը երբ մոտեցավ, կախարդը շա՜տ ուրախացավ. իրեն նման մի խաբեբա
բարեհաճել է անտառ գալ:

Ջ Ա Դ Ո Ւ.

Վա՜յ, քոռանամ, վա՜յ, քեզ մատաղ
Անառողջ ես դու հաստատ:
Թե՞ շվեդն է Պետերբուրգում,
Թե՞ թուրքն է Մոսկվայի տակ...

Կրծիր կեչու թարմ կեղև՝
Արմատից յոթ մատ վերև:
Դա դրսից բերված սուտ դեղ չի,
Այլ՝ Մայր Բնության պարգև:

Կեղևի մեջ էդ կծու
Կա օգտակար հանածո:
Գեներալներն՝ ով փորձել է,
Դեռ ոչ ոք չի մահացել:

Գ Ե Ն Ե Ր Ա Լ.

Սուս կաց, շատ մի՛ թնկթնկա,
Հիվանդ չեմ, կյանքդ վկա:
Գազան, թռչուն հեռու քշիր,
Հետդ լուրջ խոսելիք կա.

-Պալատական որսորդը
Փորից հանել է ոտը:
Ինձ էլ հանձնարարված է,
Որ տեղը դնեմ պորտը:

Թե բռնեմ ու սպանեմ՝
Գլխիս շա՛ն ձեն կհանեմ:
Եկել եմ, որ մի խորհուրդ տաս.
Ո՞նց նրան շարքից հանեմ:

Ջ Ա Դ Ո Ւ.

"Պառավ տատի ու պապի,
Նայիր աչքիս ու ափիս,
Կեչուց դագաղ, մատների խաղ,
Ֆեդոտի բախտը կապիր:"

Որ որսորդը անշնորհք
Անհարկի չմեկնի ոտք,
Մինչև լուսաբաց, թող ճարի
Ոսկե թելից գործած գորգ:

ՈՒ քարտեզը երկրի
Թող էդ գորգին պատկերի:
Եթե չէ՝ թող իր բախտի մեջ
Ինքն իրեն մեղադրի:

Գ Ե Ն Ե Ր Ա Լ.

Գիտեմ չէ՞, դու թե ուզես՝
Ցանկացած հարց կլուծես:
Զարմանում եմ. ո՞նց մինչ հիմա
Գոնե փոխնախարար չես:

Ժամանակները՝ մութ են,
Մարդիկ՝ իրար միս կուտեն,
Մի քե՛զ է, որ վստահում եմ,
Մնացածը ողջ սուտ են:

Լուծեցիր հարց շատ խրթին:
Ամեն ինչ՝ իրեն հերթին -
Ասա տեսնեմ. քեզ ի՞նչ եմ պարտք,
Մեռնե՜մ քո բարի սրտին:

Ջ Ա Դ Ո Ւ.

Վե՛րջ տուր, ո՞նց չես ամաչում:
Ես հո շահի գերի չե՞մ:
Քեզ օգուտ տալու մղումը
Զուտ հոգևոր պահանջ է:

Թե որ է՛լ նեղն ընկնես՝
ՈՒրիշ մեկին չդիմես:
Քո պես հարգված ջահելին
ՈՒրախությամբ կօգնեմ ես:

Զ Վ Ա Ր Ճ Ա Ր Ա Ր.

Կանչեց արքան Ֆեդոտին, էն անվհատ որսորդին: Դեռ պայմանը չի կապել,
բայց փրփրել է ու ամպել: Ձեռքերը կանթ է արել, ոտքով՝ դոփում է ահեղ, աչքերի
կայծով խայծում - ահ, սարսափ է տարածում: Էնքա՜ն կուզե շան որդին
վախեցնել Ֆեդոտին, որ մրսած ազդրը հերվա, էդ ձգտումից կնվա:

Թ Ա Գ Ա Վ Ո Ր.

Առավոտյան պալատ բեր
Գորգ՝ նախշուն ու ոսկեթել:
Թագավորական հրահանգ է,
Բարի եղիր կատարել:

Ի՞նչ նախշ եմ ուզում, գիտե՞ս -
Քաղաքական մեծ քարտեզ:
Քանի որ, իմ պատշգամբից
Երկիրս չեմ տեսնում ես:

Հասկացա՞ր ինչ եմ ուզում:
Ո՞նց կանես՝ ինձ չի՛ հուզում:
ՈՒշացրեցիր, - մունետիկս
Քո մահվան լուրն է գուժում:

antuni
06-20-2009, 04:25 PM
Զ Վ Ա Ր Ճ Ա Ր Ա Ր.

Ֆեդյան եկավ տուն, վախից՝ դեղնագույն: Մի անկյուն խցկվեց, աչքերը
լցրեց, հայացքը պատին կենտրոնացրեց: Կինը նրան սեղանի մոտ է կանչում,
իսկ նա տնքում է լուռ ու հառաչում:


Մ Ա Ր Ո Ւ Ս Յ Ա.

Մթնտել ես՝ ամպի պես:
Հաց չե՞ս ուտում, սոված չե՞ս:
Մասրապուրը գոնե փորձիր,
Աղանձից արա համտես:

Ֆ Ե Դ Ո Տ.

Ի՞նչ մասրապուր, ի՞նչ աղանձ,
Երբ արքան է կատաղած:
Ու տես, որ չի պատըժում էդ
Անաստվածին - Աստված:

Կպել է՝ թե, գորգ ճարիր,
Վրեն՝ քարտեզ նկարիր
Ու քարտեզին՝ երկրի բոլոր
Սահմանները պատկերիր:

Մ Ա Ր Ո Ւ Ս Յ Ա.

Մի ընկճվիր, ի՛մ չամիչ,
Էն փուտ բիձեն քո դեմ ի՞նչ:
- Ո՞ւր եք, հապա՝ հանդես եկեք
Տիտ Կուզմիչ ու Ֆրոլ Ֆոմիչ:

Մարուսյան ծափ է զարկում, հայտնվում են երկու աժդահակ:

Թե հլու եք իմ խոսքին,
Հենց հիմա՝ անցեք գործի:

Ա Ժ Դ Ա Հ Ա Կ Ն Ե Ր.

Ոչ մի վայրկյան մի՛ կասկածեք.
Առաջին գործը հո չի՞:

Զ Վ Ա Ր Ճ Ա Ր Ա Ր.

Առավոտ՝ մութուլուսին, Ֆեդոտը՝ գորգը ուսին, առանց վախի զգացողության, եկավ պալատ՝ ընդունելության:
Արքան, երբ տեսավ շեմքին գորգը ուսն արած որսորդին - շշմած գահից
ընկավ ցած, խավիարը՝ բկին մնաց, իրեն կերավ ու թափեց, գորգի ծայրը
շոշափեց ու մռութ սարքեց խարդախը - իբրև թե՝ շա՜տ ուրախ է:

Ֆ Ե Դ Ո Տ.

Առավոտ-մթնով ելել,
Քո ուզած գորգն եմ բերել.
Չափսն էլ է ասածիդ պես,
Գույնը, նախշը, թելն էլ:

Պատկերված են վարից-վեր՝
Գետեր, լճեր ու ծովեր:
Գորգն էս մեծ, գիշերն ի լույս,
Կինս է գործել՝ քեզ նվեր:

Թ Ա Գ Ա Վ Ո Ր.

Վա՜յ, քո սուտը տրաքի.
Էդ քանի՞ հատ ունես կին:
Թե՝ գաղտնի տալ-առնել ունես
Աշխարհի հե՞տ արտաքին:

Մի հոգի կնիկ-արմատ,
Թեկուզ տեղովը՝ կրակ
Գլուխ չէր հանի: Է՛ս գործին
Պետք է կանացի բանակ:

Ֆ Ե Դ Ո Տ.

Չեմ հասկանում, ի՞նչն էն չի.
Չա՞փսն է փոքր, թե՞լն է քիչ:
Լավ, էս դեպքում՝ բեր հետ տանեմ
Ու վերջ տանք բանավեճին:

Կհանեմ գորգի շուկա,
Մեծածախ գնով կտամ, -
Թող դուրս տանեն, ուր ուզում են.
Համադան, թե Ամստերդամ:

Թ Ա Գ Ա Վ Ո Ր.

Թե դաղեմ փափուկ տեղըդ
Ու սրի քաշեմ ցեղըդ -
Հիմար-հիմար էլ դուրս չես տա՝
Երբ թագավոր է դեմըդ:

Բայց ես, ծնվածըս օրեն,
Հարգել եմ կարգ ու օրենք:
Էնպես որ. ա՛ռ էս հնգնոցն ու
Գնա կորի՛ր, անօրե՛ն:

antuni
06-20-2009, 04:28 PM
Զ Վ Ա Ր Ճ Ա Ր Ա Ր.

Արքան կոտրն է ընկել, փքվել է, կարմրկտել: Լարվել է, ինչպես աղեղ,
արնակալել՝ քանց ճակնդեղ: Երբ շառագունած է նա, տղա ես - հեռու մնա: Խփում է աչքատակին մի հատիկ, բայց, ինչպես հմուտ բռնցքամարտիկ: Գեներալը էդ հարվածը կաշվի վրա է զգացել. հեքիաթը դեռ չսկսված, քայլում է վիրակապված:
Հիմա խեղճը հեծեծում, ծնված օրն է անիծում:


Թ Ա Գ Ա Վ Ո Ր.

Դե ասա տեսնեմ, ջահել.
Է՞լ ինչ ես մտապահել:
Ելք չգտնես՝ կհրամայեմ
Անժամկետ ձերբակալել:

Զոռ ես տվել ուսերիդ
Ու փլփլուն սուսերիդ:
Ուղեղդ չի հերիքում, որ
Արդարացնես հույսերն իմ:

Գ Ե Ն Ե Ր Ա Լ.

Բանտարկիր, մատաղ հոգուդ,
Մտրակիր, ծեծ տուր անգութ:
Մեկ է. ինձ նման հիմարին
Ոչ մի բան չի տա օգուտ:

Կուզե՞ս, կորչեմ առհավետ,
Դառնամ նահատակ անհետ:
Բայց, գործ չունեմ պալատական
Ես խարդավանքների հետ:

Թ Ա Գ Ա Վ Ո Ր.

Ձերդ նորին մեծություն,-
Դուրս մի՛ տուր հիմարություն,
Այլ, գտիր մի անլուծելի
Ու բարդ հանձնարարություն:

Իսկ թե մնաս էս խելքին -
Մի՛ մեղադրիր ոչ ոքի.
Բռունցքս մի մե՜ծ, կապտավո՜ւն
Հետք կթողնի քո դեմքին:

Զ Վ Ա Ր Ճ Ա Ր Ա Ր.

Գեներալը իզուր էր պարգևի հույս գուրգուրել: Էն չարաբաստիկ գորգը,
գտավ, բերեց Ֆեդոտը: Հիմա, ուղեղը լարել, ձգտում է ելք հնարել: Բայց դե՝
որտեղի՞ց հնարք, հիմարի գլխում դատարկ: Շա՜տ երկար նա միտք արեց ու
ոչինչ չհնարեց: Կուզես քեզ գետնովը տուր, - պետք է գնալ Ջադվին հյուր: Ելավ,
առավոտ կանուխ, ճամփա բռնեց դեպ կաղնուտ:

Ջ Ա Դ Ո Ւ.

Ինչի՞ ես էդպես լարվել,
Է՞լ ում հետ ես ընդհարվել.
Պարսի՞կն է պայման դրել,
Թե՝ լե՞հն է համը հանել:


Խմիր բորբոսնած լուծույթ:
Ոչինչ, որ գույնն է կապույտ:
Հենց որ խմես, առանցքիդ շուրջ
Կտաս քառասուն պտույտ:

Լուծույթն էդ՝ նեխահամ է,
Բայց՝ դողէրոց կհանե:
Ոտքի կելնես՝ թե ոտներդ
Առաջ բռնած չհանեն:

Գ Ե Ն Ե Ր Ա Լ.

Որսորդն է փորացավս,
Որ քո մոտ ետ դարձա ես:
Ոչ դժբախտությունս վերջ ունի,
Ոչ կա ժպտալու հավես:

Խորամանկ է, ինչպես դև:
Մեզ թողեց դռան ետև:
Չնայած քո կախարդանքին՝
Գտա՛վ նա գորգ ոսկեթել:

Տեսքով է հենց միամիտ,
Գլխում կա հազար հատ միտք:
Տեսնո՞ւմ ես ում հետ գործ ոնենք.
Մի ե՛լք գտիր խելամիտ:

Ջ Ա Դ Ո Ւ.

Պառավ տատի ու պապի...
Նայիր աչքիս ու ափիս...
Կեչուց դագաղ... Մատների խաղ...
Որսորդի բախտը կապիր:

Ցամաք... Ճահիճ... Երկինք... Ջուր...
Դու մի հսկա, նա՝ պուճուր...
...Թող Ֆեդոտը քո էդ, ճարի
Մի եղջերո՛ւ ոսկեղջույր:

Ոսկեղջույր եղջերվի հետ,
Կտրիր յո՛թ ծով, քառսո՛ւն գետ, -
Չե՛ս հանդիպի: Դա ասում եմ,
Որպես հմուտ երկրագետ:

antuni
06-20-2009, 05:12 PM
Զ Վ Ա Ր Ճ Ա Ր Ա Ր.

Չհասցրեց Ֆեդոտը լվանալ ձեռ ու ոտը, դեմքից սրբել քրտինքը, իսկ տրեխից՝ թրիքը, երբ թագավորը կանչեց իր մոտ հերոսին մեր խեղճ:

Թ Ա Գ Ա Վ Ո Ր.

Ծուլությունդ պահիր քեզ,
Ճամփա ել անմիջապես:
Ու էնքա՜ն աչքիս չերեվաս,
Մինչ եղջերու չգտնես:

Թե դու, անկեղծ ես մանկուց
Ծառայել ինձ անհատույց՝
Գտիր ու բեր է՛ն եղնիկը,
Որի եղջույրն է ոսկուց:

Թե չգտնես, ստահակ,
Կմուծես տաս հոգու հարկ:
Կամ էլ՝ դահիճը գլուխըդ
Կսարքի խաղագնդակ:

Զ Վ Ա Ր Ճ Ա Ր Ա Ր.

Ֆեդոտի հոգում տագնապ է ու վախ. քթից փսլինքը, բերնից՝ թուքը կախ:
Մտավ տուն թե չէ, աչքերը թրջեց: Մարուսյան ուրախ գրկում է նրան, իսկ նա անշարժ է, ինչպես պահարան: Մի լքված անկյուն նա առանձնացավ, որ ինքն իր հետ դարդ անի ու ցավ:

Մ Ա Ր Ո Ւ Ս Յ Ա.

Է՞լ ինչ կատու է անցել,
Ի՞նչ տնքտնքոց ես գցել.
Թե՞, բանջարը տապակած չի,
Թե՞, խավիծը չեմ խանձել:

Ֆ Ե Դ Ո Տ.

Տո ի՞նչ ուտելիք, ի՞նչ բան,-
Էլի գժվել է արքան:
Իրենից բան է հնարել
Ու ես պիտ պատասխան տամ:

Հիմա, ծերուկին անխելք,
Ոսկեղջույր եղնիկ է պետք:
"Թե չգտնես, - ասում է, - էլ
Գլխիցդ չի մնա հետք:

Մ Ա Ր Ո Ւ Ս Յ Ա.

Տղամարդ կաց, ի՛մ չամիչ,
Թող հոխորտա արքան գիժ:
Ո՞ւր եք, հապա, հանդե՛ս եկեք
Տիտ Կուզմիչ ու Ֆրոլ Ֆոմիչ:

Մարուսյան ծափ է զարկում ու հայտնվում են երկու ջահել աժդահակ:

Թե հլու եք իմ խոսքին՝
Հենց հիմա, անցեք գործի:

Ա Ժ Դ Ա Հ Ա Կ Ն Ե Ր.

Ոչ մի վայրկյան մի՛ կասկածեք,
Առաջին գործը հո չի՞:

Զ Վ Ա Ր Ճ Ա Ր Ա Ր.

Ֆեդոտը, լուսածեգին, պալատի կանգնեց շեմքին: Նախաճաշն իսկ չի կերել, ելել, եղնիկն է բերել: Թագավորը փրփրեց, ձախ թևատակը քորեց, կուզե Ֆեդոտին կուլ տալ, բայց, ստիպված է ժպտալ: Մատը՝ քիթը մտցնում, զայրույթն է
թաքցնում:

Ֆ Ե Դ Ո Տ.

Հո չուշացա՞: Բարի լույս:
Պատուհանից նայիր դուրս.
Քո պատվեր տված եղնիկը
Հրե՛ն, դրել եմ ի ցույց:

Եղջույրներն էլ, հաշվի առ,
Փլփլում են ոսկեվառ:
Էնպես որ՝ գիշերն էլ պետք չեն
Քեզ ճրագ ու նավթավառ:

Թ Ա Գ Ա Վ Ո Ր.

Էդպիսի եղնիկ, դդում,
Չի արածում ձեր հանդում:
Աշխարհումս, երեք հատ կա,
Երեքն էլ՝ Բաղդադում:

Իսկ հիմա, քեզ հաշիվ տուր.
Մոսկովն ո՞ւր, Բաղդադը՝ ո՞ւր:
Դու մի գիշերում, Բաղդադից,
Բերիր եղնի՞կ ոսկեղջույր:

Ֆ Ե Դ Ո Տ.

Քեզ չի գոհացնում ոչինչ.
Հիմի էլ՝ եղնիկն էն չի:
Երեկ ասում էիր. "Գտի՛ր,
Որ գլուխդ չթռչի:"

Թե որ դու չե՛ս հավանում, -
Ես, Բաղդադ ետ կտանեմ
Ու էնտեղի թագավորին
Ճոխ անակնկալ կանեմ:

Թ Ա Գ Ա Վ Ո Ր.

Դե-դե՜, խելքըդ հավաքիր,
Ոտքովդ տրեխ հագիր:
Թե դու, քո ձեռը փոշման չես -
Էդպես գեշ մի ակնարկիր:

Ես՝ տերն եմ իմ պատվերի,
Իսկ քեզ՝ աստված թող ների:
Ա՛ռ, տամ մի կես շիշ օղու փող -
Գնա՛, աչքիցըս կորիր:

antuni
06-20-2009, 05:16 PM
Զ Վ Ա Ր Ճ Ա Ր Ա Ր.

Գեներալին, նորից, հանում են տեղաշորից: Դժբախտը, տագնապի մեջ,
կիսամերկ կանգնած է խեղճ: Երբ չեն թողնում շորդ էլ հագնես, - պարզ է, որ չեն
կանչում հանդես: Թագավորը, գահին թիկնել ու կախել է հոնքն էլ, քիթն էլ:
Նման է իր անդուր տեսքով նա ագռավի, մեռել ուտող:


Թ Ա Գ Ա Վ Ո Ր.

Հը՞, պարոն զինվորական,
Որսորդը չընկավ ուռկան:
Հո չե՞ս նեղանա, որ կարդամ
Գլխիդ՝ մահախոսական:

Ասա, շատ եմ խնդըրում, -
Մահվան ո՞ր ձևն ես ընտրում.
Հաստ մոմակալո՞վ գանգիդ տամ,
Թե՝ եփեմ եռման ջրում:

Գ Ե Ն Ե Ր Ա Լ.

Ա՛ռ, ճակատիս կրակի՛ր,
Արա վրես թուղթ ու գիր,
Մենակ, քո էդ Ֆեդոտով էլ
Գլուխս մի՛ հարդուկիր:

Մարդուն քշել կնկանից, -
Հեռո՛ւ եմ ես էդ բանից:
Ճամփիր կռի՛վ: Քո աչքում ես
Վե՛ր կելնեմ միանգամից:

Թ Ա Գ Ա Վ Ո Ր.

Ականջին քո՝ օղ արա.
Զենքի մեջ չի՛ հունարը:
Պետք է գտնես դու ամենա
Խորամանկ ճանապարհը:

Իսկ եթե, կրիայի պես,
Շարժվես դանդաղ էսպես, -
Էս ձեռքով, դատարկ գլուխդ
Կանեմ ուղիղ երկու կես:

Զ Վ Ա Ր Ճ Ա Ր Ա Ր.

Կրկին, մեր հիմարը, լարեց գաղափարը: Բայց, թե գլխիդ մեջ խելք չկա -
ոչ մի զոռ տալ, օգուտ չի՛ տա: Ու ինչքան շատ կենտրոնացավ, էնքան ավելի բթացավ:
Էլի, մնաց միակ ելքը՝ կախարդ պառավն ու իր խելքը: Կախարդը, երբ նրան
տեսավ, տվե՜ց, մինչև Ուրալ հասավ: Բայց՝ շունչ առավ, փոշմանեցավ, ու
ճարահատ վերադարձավ:

Ջ Ա Դ Ո Ւ.

Հե՜չ լավ վիճակի մեջ չես,
Անհավասար կշնչես.
Քաղաքական պայքարի մեջ
Մի օր շունչդ կփչես:

Թրիքն ամսեկան հորթի
Տաք-տաք որ ուտես - կօգնի.
Բուժիչ ուժով իր չի զիջում
Մեղրին ու արջի թոքին:

Շատերն են համտես անում,
Ու՝ շատերն են մահանում,
Բայց, հատ ու կենտ ապրողները
Երբեք չեն հիվանդանում:

Գ Ե Ն Ե Ր Ա Լ.

Դու, գլուխս մի՛ յուղիր,
Այլ գտիր մի ճիշտ ուղի,
Որի օգնությամբ, Ֆեդոտին
Մենք մտցնենք փակուղի:

Կախարդում ես, կախարդում,
Թուղթ ես կապում, գիր քանդում,
Իսկ որսորդի վրա ո՛չ մի
Կախարդանքդ չ՛ի ազդում:

Էնպես որ՝ զոռ տուր գանգիդ, -
Խելքը գլխին կախարդիր:
Ու մինչև մի ելք չգտնես,
Չե՛մ տա քեզ քուն ու հանգիստ:

Ջ Ա Դ Ո Ւ.

Ամեն արդյունքից անկախ՝
Ինձ նման չկա՛ խարդախ:
Բայց ես չե՛մ կարող հնարել
Ամեն օր՝ նոր կախարդանք:

Ուստի ես, տվյալ հարցում,
Փոխըմբռնում եմ հայցում,
Քանզի, ունեմ հոդացավի
Սուր վարակիչ բարդացում:

Հրեն, տե՛ս, էլի բռնեց,
Մեջքումիջակս ճկվեց...
Անաշխատունակ, խեղճ կին եմ,
Թող իմ մահով մեռնեմ ես...

Գ Ե Ն Ե Ր Ա Լ.

Թե կուզես ելնել ոտքի, -
Կեր որձ գորտի փորոտիք:
Ով որ փորձել՝ կամ փրկվել է,
Կամ էլ՝ փչել է հոգին:

Դու՝ ինձ, տիկին, ձեռք առնել
Ձգտիր մտքիցդ հանել:
Քո խորամանկ խաղերը, ես,
Անվերջ չեմ կարող տանել:

Իսկ թե մնաս էս խելքին, -
Կփռեմ քեզ քո շեմքին:
Չե՛մ նայի՝ ընկերուհիս էս,
Մեռնեմ արդար օրենքին:

Ջ Ա Դ Ո Ւ.

Պառավ տատի ու պապի:
Նայիր աչքիս ու ափիս:
Կեչուց դագաղ, մատների խաղ,
Ֆեդոտի բախտը կապիր:

...Թե որսորդն ունի հունար,
Թող գտնի նա ձեզ համար
Էն, Ինչը Աշխարհում Չկա
Ու Գտնելն Է Անհնար:

Պատեպատ տուր քեզ, Ֆեդոտ,
Մաշիր իզուր ձեռ ու ոտ,
Էդ մտածածս քեզ համար
Ոչ եղնիկ է, ոչ էլ՝ գորգ:

antuni
06-20-2009, 05:21 PM
Զ Վ Ա Ր Ճ Ա Ր Ա Ր

Թագավորն էլի կանչեց իր մոտ հերոսին մեր խեղճ: Պետք է տա նրան
հանձնարարություն, որն ունի շատ մեծ նշանակություն: Ֆեդոտին մենակ մի հարց
է հուզում. "տեսնես, էս խևը էլ ի՞նչ է ուզում:" Լարե՜ք դուք ձեր ծով-համբերությունը, դեռ շա՜տ հեռու է հանգուցալուծումը:

Թ Ա Գ Ա Վ Ո Ր

Գնա, գտի՛ր ինձ համար
Ինչ՝ Գտնելն Է Անհնար:
Անունը թղթին գրի առ
Ու պահիր մի տեղ հարմար:

Լույսը բացվի, չբերես, -
Փոշու կվերածեմ քեզ.
Քանի որ ամեն տեսնելուց
Քո մռթից զզվում եմ ես:

Էլ աչքերդ մի չռիր,
Հենց հիմա ճամփա բռնիր.
Պետական հանձնարարանք է, -
Ըմբռնումով ըմբռնիր:

Զ Վ Ա Ր Ճ Ա Ր Ա Ր

Ֆեդոտը տուն ետ եկավ, մութ ամպից էլ՝ քիթը կախ: Դեմքը՝ կավիճ սպիտակ,
ոխ ու տագնապ՝ կրծքի տակ:
Մարուսյան նրան մոտ է հմայում, բայց նա կնոջը հեռու է պահում: Ի՞նչ անի
խեղճը, չլինի տրտում, երբ մահը կրունկն է նրա կոխկրտում:

Մ Ա Ր Ո Ւ Ս Յ Ա

Գալիս է ճաշի ժամը՝
Բերնիդ ես դնում գամը:
Երևի եփածս չունի
Տատիդ եփածի համը:

Ֆ Ե Դ Ո Տ

Ինձ քո ճաշացուցակը
Բացարձակապես թանկ է,
Բայց խնդրում եմ ճիշտ հասկացիր՝
Իմ վիշտը անհատակ է:

Գլխիս ի՞նչ հող տամ ու քար,
Չկա ոչ ելք, ո՛չ էլ՝ ճար.
Արքան ճամփել է բերեմ Այն,
Ինչ Գտնելն Է Անհնար:

Մ Ա Ր Ո Ւ Ս Յ Ա

Հոգ մի արա, ի՜մ չամիչ,
Հանգիստ շունչ քաշիր մի քիչ:
Ո՞ւր եք, հապա հանդե՛ս եկեք
Տիտ Կուզմիչ ու Ֆրոլ Ֆոմիչ:

Մարուսյան ծափ է զարկում ու հայտնվում են երկու ջահել աժդահակ:

Թե հլու եք իմ խոսքին, -
Հենց հիմա անցեք գործի:

(դադար)

Ա Ժ Դ Ա Հ Ա Ն Ե Ր

Տիրուհի, ներող եղեք
Դա մեր կարճ խելքից վեր է:


Գծագիր, հատակագիծ
Տուր, լուծենք վերի՜ց, տակի՜ց,
Պետք է - վերջին սատանուն էլ
Դուրս քաշենք մկան ծակից,

Կապենք երկնքում կամար,
Գանձեր բերենք անհամար...
Բայց ո՞նց ախր մենք փնտրենք
Ինչ Գտնելն Է Անհնար:

Մ Ա Ր Ո Ւ Ս Յ Ա

Ցավում եմ, ի՛մ Գլխավոր
Ես քեզ օգնել չեմ կարող:
Ուրեմն՝ ժամըն է որ դու
Ճամփա ելնես հեռավոր:

Արտասահմանում օտար
Չլինես խեղճ ու անճար:
Սրան-նրան խելքդ չտաս
Կա հազար ցավ ու վթար:

Բերանդ միշտ փակ պահիր,
Ամենքին մի վստահիր,
Հետևիր առողջությանդ,
Կեր թթվասեր ու պանիր:

Ֆ Ե Դ Ո Տ

Ոնց ես ասո՞ւմ. - ի՜մ չամիչ
Լա՜վ կլինի ամեն ինչ.
Շնաձուկն էլ ինձ կուլ չի տա,
Սև օ՜ձն էլ չի խայթի ինձ:

Դու մենակ մի տրտմիր,
Ֆիկուսը շուտ-շուտ ջրիր,
Բալալայկադ ծնգացրու,
Ինքդ քեզ հուսադրիր:

Իսկ թե որևէ մեկը
Գա, սիրաբանի հետդ՝
Դռան ետևում դրված է
Ողորմած պապիս փետը:

antuni
06-20-2009, 05:26 PM
Զ Վ Ա Ր Ճ Ա Ր Ա Ր

Ֆեդոտը ճամփա ընկավ դեպ արտերկրյա արշավ: Էդ մասին լսեց դդում
գեներալը, կորցրեց խելքի չեղած պաշարը: Վազ տվեց շտապ նա քրտինք ու քափ,
որ թագավորին զեկուցի անձամբ: Հանդերձը ծակել, տեղն է նշանել խոստացված
նախշուն շքանշանի:

Թ Ա Գ Ա Վ Ո Ր

Պրծիր, դուրս տուր ասածդ,
Պատմիր տեսած-լսածդ.
Լինի դառը ճշմարտություն,
Թե կեղծավոր սուտ քաղցր:

Թե խոսքը քո բերանի
Ինձ իմ ափերից հանի՝
Առաջիկա տասը տարում
Տունդ՝ բանտը կլինի:

Գ Ե Ն Ե Ր Ա Լ

Զեկուցում եմ. մութուլուս
Ֆեդյան տնից ելավ դուրս,
Պրծացրինք մեր գլուխը
Մենք նրանից սուս ու փուս:

Ծուղակ ընկավ նա շատ փոս
Ու էլ ետ չի գա անխոս:
Բեր երկաթը տաք-տաք ծեծենք՝
Գնանք քեզ խնամախոս:

Թ Ա Գ Ա Վ Ո Ր

Դայակ, ո՞ւր ես, անցիր դես,
Քեզ համար նոր գործ բացվեց, -
Էն մազերս, որ ճերմակ են,
Պետք է մեկ-մեկ կտրատես:

Որը ճերմակ չի լրիվ՝
Սանրիր, մի թող խռիվ...
Է՜յ, սանրդ կամաց տար-բեր
Գլուխս մի՛ քրքրիր:

Դ Ա Յ Ա Կ

Թաղե՛մ գլուխդ ճաղատ.
Ի՞նչդ սանրեմ, անհավատ:
Գլխիդ վիճակը, թե՛ ներսից
Ու թե՛ դրսից՝ շա՜տ է վատ:

Քո ինչի՞ն է ա՛յ անխելք
Էս տարիքում կինը պետք,
Վաղուց, որպես տղամարդ դու,
Չունե՛ս անհրաժեշտ արժեք:

Թ Ա Գ Ա Վ Ո Ր

Գլուխս թող ճաղատ է,
Վճիռս՝ հո՛ հաստատ է:
Պարսից շահն էլ է ճաղատ, բայց՝
Կնանիք քառսուն հատ են:

Ես՝ չե՛մ ուզում քառսուն հատ,
Բայց մեկը - կուզեմ հաստատ:
Թե՞, սեռական առումով ինձ
Մեկ կին արմատն է՞լ է շատ...

Դ Ա Յ Ա Կ

Շահը, ա՛յ խելքից հյուծված,
Ունի թե՛ ուժ, թե՛ կեցվածք,
Իսկ դու երկու տակ ճկվում ես
Քո թագի ծանրության տակ:

Քեզ հարյուրդ անց տարիքում
Ուժերդ չեն հերիքում,
Գոնե եղածը խնայիր, -
Մեղք ես ախր, ա՛յ, դդում:

Թ Ա Գ Ա Վ Ո Ր


Դու քանի՞ գլխի տեր ես,
Որ ինձ օրինակ բերես:
Հերիք չի՞, քո խավոտ լեզվով
Իմ գլխուղեղը քերես:

Ի հեճուկս անձամբ քեզ՝
Դեռ ի վիճակի եմ ես:
Սիրո հարցում՝ տարիք չկա,
Խորհուրդներդ պահիր քեզ:

Դ Ա Յ Ա Կ

Մեջդ չի մնացել շունչ,
Լինես ասես պառավ շուն,
Որ ոչ հաչում է, ո՛չ կծում
Ու վնգստում է անքուն:

Ուրիշ սրտի տիրանալ, -
Պետք է ձգտում ունենալ.
Իսկ քո տարիքում ձգտում են
Քնել, քնած չմնալ:

Թ Ա Գ Ա Վ Ո Ր
(գեներալին)

Լռել-նստել ես տրտում
Կարծիք չես արտահայտում,
Թքած ունես, որ պետության
Պատիվն են կոխկրտում:

Դայակը կյանքս կերավ՝
Դու սսկվել ես, անիրավ
Լավ է գնալ գետն ընկնել,քան
Քո պես պաշտպան ունենալ:


Գ Ե Ն Ե Ր Ա Լ

Ա՜յ, թե ունես դու հավես՝
Կնկա հետ զրույց կանես.
Ով ինչ ասի՝ ականջ մի դիր, -
Դու շատ թունդ սիրեկան ես.


Հպարտ հայացք, խրոխտ քայլք,
Հեռվից նայես՝ ասես շահ...
Մենակ, թագիդ ծանրությունից
Գլուխդ է ընկնում կախ:

Թ Ա Գ Ա Վ Ո Ր
(դայակին)

Տեսա՞ր, տեղովը հիմար,
Բայց արտահայտվեց արդար:
Ես նրան հո զուր չե՞մ կարգել
Պաշտպանության նախարար:

Դու՝ ոչ ահ ունես, ոչ վախ
Անպատվում ես աջ ու ձախ.
Ու եսիմ ինչ խելք էլ չունես,
Որ կարծիք հայտնես անկախ:

Հաստատ լրտես ես որ կաս,
Դու՝ է՛ն գլխից ես հակա:
Ես քո հետ հետո կխոսեմ,
Հիմա ժամանակ չկա:

antuni
06-20-2009, 05:30 PM
Զ Վ Ա Ր Ճ Ա Ր Ա Ր

Արքան գնում է Մարուսյայի մոտ, որ հետը զրույց անի սրտամոտ: Էնպես
թունդ է նա այսօր օծանվել, որ շքախմբի քիթն է խցանվել: Տանում է հետը մի լիքը
սնդուկ քաղցրավենիք, ընկույզ ու պնդուկ: Մի խոսքով. տղա ես՝ արի ու տես թե
արքան ո՞նց է գնում հարսնատես:


Թ Ա Գ Ա Վ Ո Ր

Մարդուդ գցել եմ թակարդ, -
Խնդիր եմ տվել շա՜տ բարդ:
Մի խոսքով - նրան էստեղից
Արել եմ ես գլխառադ:

Ես էստեղի արքան եմ,
Եկել եմ՝ քեզ կին տանեմ:
Լա՜վ տուն ու տեղ ունեմ դրած
Ու թունդ էլ սիրեկան եմ:


Մ Ա Ր Ո Ւ Ս Յ Ա

Ֆեդոտը հանձն է առել
Հրամանդ կատարել,
Իսկ դու հոտած կկվի նման
Նրա բնին ես թառել:


Թ Ա Գ Ա Վ Ո Ր

Նա քեզ էլ չի գուրգուրի,
Չի ասի. "փերի՜", "հուրի՜",
Մնում է որ դու կին դառնաս
Թագավորին ամուրի:

Դե՛հ, էլ քիթդ մի տնկիր,
Հագնվիր, առաջ ընկիր,
Ճակատագիրը քո ես եմ,
Մոտ արի, ամուր գրկիր:


Մ Ա Ր Ո Ւ Ս Յ Ա

Ձերդ նորին բարձրություն
Խելքիդ արա տիրություն:
Ես իմ ամուսնուն կսպասեմ
Մինչև խորունկ ծերություն:


Թ Ա Գ Ա Վ Ո Ր

Հավատա, բա՛ն եմ ասում.
Զո՜ւր ես նրան սպասում, -
Նա հիմա կոկոս կրծելով
Շրջում է Կարակասում:

Ինչ սուտ հույսով ապրելը,
Ինչ՝ մաղով ջուր կրելը:
Քո Ֆեդոտին, հենց իմացիր,
Տվող տերը տարել է:


Մ Ա Ր Ո Ւ Ս Յ Ա

Գլխիս կրակ լցնես,
Գլուխս էլ թռցնես՝
Միևնույն է. քո նմանին
Երբեք կին չեմ դառնա ես:


Թ Ա Գ Ա Վ Ո Ր

Զուր պոչ մի խաղացրու,
Ինձ էլ, մի՛ բարկացրու:
Մեր ստեղծվելիք օջախը
Կռվի դաշտ մի դարձրու:

Ասածիս լույսի ներքո՝
Հավաքիր իրերը քո:
Եթե փորձես հակառակվել՝
Կկորչես ոտ ու ձեռքով:


Մ Ա Ր Ո Ւ Ս Յ Ա

Գնա՛, կորցրու հետքդ,
Դու խարդախ ու անպետք ես:
Չքվի՛ր, թե չէ՝ գլխիդ կգա
Ֆեդոտի պապի փետը:


Թ Ա Գ Ա Վ Ո Ր

Հե՜յ, ո՞վ կա դռան ետև, -
Էս դիվոտին կապոտեք:
Գլուխս քիչ մնաց ջարդեր
Ֆեդոտի պապի փետով:

Դու բանտում խելքի կգաս,
Կկակղես, օրապակաս
Ու շուտ թե ուշ՝ ամուսնության
Համաձայնություն կտաս:


Մ Ա Ր Ո Ւ Ս Յ Ա

Ինձ բռնելու համար - խելք
Ու խելքից դուրս ջանք է պետք:
Ցտեսություն: Կհանդիպենք,
Երբ Ֆեդոտը տուն գա ետ:

antuni
06-21-2009, 01:01 PM
Զ Վ Ա Ր Ճ Ա Ր Ա Ր

Ֆեդոտն անցավ սար ու ձոր տաս ամիս ու տասը օր: Կերավ խուրմա, կերավ
դեղձ, - քիթը երբեք չկախեց: Հրաշքներ տեսավ էնքան-էնքան շատ, որքան տզզում
է պետքանոցում ճանճ: Աշխարհ տեսավ ու զարգացավ հարկավ, բայց ինչ փնտրում
էր՝ աչքովը չընկավ:
Խեղճը օր-օրի թոշնում է, թախծում, հարազատ կնկա կարոտն է քաշում:
Պետք է փնտրել, քանի դեռ հույս կա... Ու ուղևորվեց դեպ Ամերիկա:
Կտրում է Ֆեդյան օվկիանոսը մութ, արևելքներից դեպի արևմուտք: Բայց
ճամփի կեսն էլ դեռևս չանցած, երկնքի գույնը մեկեն փչացավ, բռնեց խելքից դուրս մի գեշ փոթորիկ ու կերած-խմած հուժկու մի ալիք էդ փտած նավին էնպե՜ս
ապտակեց, որ տակ ու վերից հարյուր տեղ ծակեց: Ֆեդոտը վախից խորը քուն մտավ, իսկ առավոտյան երբ որ արթնացավ, տեսավ որ զուր էր տագնապ ու սարսափ. ալիքը նրան դուրս է նետել ափ:
- Մի՞թե, - մտածեց նա, - էս է՝ որ կա էն, ինչը կոչվում է Ամերիկա:
Երկա՜ր քարտեզը տվեց շուռ ու մուռ, տեսավ՝ Ամերիկա՜ն ո՞ւր, ի՜նքն ո՞ւր:
"Գլխակեր" - էսպես է կոչվում էս կղզին: Մի փոքրիկ կետով է նշված քարտեզին:
Ֆեդոտը նստել, կշռում է, դատում ու իրավիճակն է գնահատում.


Ֆ Ե Դ Ո Տ

Թագավորի քմայքով
Անցա հարյուր գետ ու ծով,
Բայց ավելի քան զզվելի
Տեղ չի ընկել իմ աչքով:

Կղզու վրա էս նվազ
Մենակ քար է ու ավազ ,
Ինչքան աչքըդ կտրում է, -
Ոչ ծառ կա, ոչ՝ թուփ, ոչ՝ վազ:

Թե ջուր լիներ խմելու,
Կամ՝ որևէ ուտելիք...
Էնքա՜ն սոված եմ, որ հիմա
Մոլախոտ էլ կուտեի:


Ձ Ա Յ Ն

Ուտել ուզողս ո՞վ է, -
Թող բարեհաճի քովս.
Խոհանոցս համով-հոտով
Ուտելիքների ծո՜վ է;

Ա՝ռ քեզ, որպես օրինակ,
Գառան խորոված դմակ,
Էս էլ՝ բլիթ հենց նոր թխած,
Էս՝ տնական կարկանդակ:

Երշիկեղեն ու պանիր,
Խավիար, թե սև, թե՝ կարմիր,
Էս էլ՝ կարիբյան խեցգետին,
Թութ, ձմերուկ ու չամիչ:

Հայտնվում են ուտելիքներով լի սեղանները:


Ֆ Ե Դ Ո Տ

Էս ոտքից դուրս ու ավեր
Կղզում ո՞վ է թաքնվել:
Կամ աշխարհն է ողջ խելագար,
Կամ էլ՝ ես եմ խփնվել...

Արժանավոր հարկի տեր,
Արգո անձդ հանդես բեր.
Պատիվ արա, - սեղան նստիր,
Հետս մի կտոր հաց կեր:

Քո կղզում էս բուսամերկ
Բախտակից եղբայր ենք մենք.
Ծանոթանանք, ասենք-խոսենք,
Մի-մի բաժակ բան խմենք:


Ձ Ա Յ Ն

Ցավոք սրտի՝ տեսքն իմ
Ինձ համար էլ է գաղտնիք:
Ինքս էլ եմ կասկածի մեջ, -
Առկա՞ եմ ես, թե՝ տեսիլք:

Միտք եմ անում, - չգիտեմ.
Հաց կա, բայց, ինչո՞վ ուտեմ,
Նստարանին ինչո՞վ նստեմ,
Քիթ չունեմ, - ո՞նց հոտոտեմ:

Անհամ, անհոտ, անգույն եմ,
Կյանքս դառն ու դժգույն է...
Ելքը կախվել պրծնելն է՝
Բայց դե ո՞ւր է... Վիզ չունեմ...


Ֆ Ե Դ Ո Տ

Ես էլ ընկած ճանապարհ,
Քե՛զ եմ փնտրում անդադար.
Դու՝ Էն Էս, Ինչը Որ Չկա
Ու Գտնելն Է Անհնար:

Փոխանակ տանջվես անօգ
Առանց ոտ, ձեռ, սիրտ ու թոք՝
Արի, եղբայր, ես քեզ տանեմ
Ռուսաց թագավորի մոտ:

Ճամփա է, կդիմանաս,
Նորություններ կիմանաս,
Ժողովրդի նիստ ու կացով
Ու տեսքով կհիանաս:


Ձ Ա Յ Ն

Նախաձեռնությանը քո
Կողմ եմ զույգ չեղած ձեռքով.
Գրողի ծոցն էլ կարշավեմ
Ես քո դրոշի ներքո;

Ոչ հաց է ինձ պետք, ոչ՝ ջուր,
Մենակ դու հրաման տուր:
Ես քեզ ծառա, եթե օգնես
Փոխել կյանքս էս տխուր:

Գործ բռնիր, - կօգնեմ կողքից,
Ճամփիր Մագադան, Սոչի...
Ես քեզ համար, եթե պետք է,
Կգտնեմ պայտած ոջիլ:


Ֆ Ե Դ Ո Տ

Ոջիլը վատ չի, ոչի՛նչ, -
Բայց դե, էստեղից-Սոչի
Չենք կարող լողալ երկուսով՝
Կախված ոջիլի պոչից:

Կարիր ամուր առագաստ,
Սարքիր նավակ, կամ էլ՝ լաստ, -
Եթե դու, ըստ քո ասելու,
Վարպետ ես ամենահաս:

Դե՛, քեզ պետք է շտապել,
Էս բոլորը պատրաստել,
Քանի որ մեզ Ռուսիայում
Շատ երկար են սպասել...

antuni
06-21-2009, 01:05 PM
Զ Վ Ա Ր Ճ Ա Ր Ա Ր

Թագավորն իր ժամանակը չի ուզում վատնել իզուր. նա մարդակերների ցեղի
դեսպանին է կանչել հյուր: Անգլիացին, ֆիննը, լեհը ոտք են առել ու փախել են,
նրա ճամփած հրավեր-ազդին եկել է էս կապիկազգին: Ու հիմա, էդ մավրի առաջ,
թռչկոտում է, ինչպես մի այծ: Հասկացնում է. "Աղջկանս՝ առ ու էս հսկա երկրին
տեր դառ:" Տես, ինչքա՜ն է գործը լռվել, որ սրան է փեսա բռնել: Ինչի՜ ասես մարդ
չի դիմում, երբ աղջիկն է տանը մնում:


Թ Ա Գ Ա Վ Ո Ր

Բարե՜վ ձեզ, հազա՜ր բարի,
Ո՞ւր էիք էսքան տարի,
Բարեմաղթություններս՝ ձեր
Ժողովրդի՛ն քաջարի:


Հաճո չէ՞ Ձեր Վեհ Անձին՝
Տիրել մեր ձիու սանձին...
Այլ կերպ ասած, - զրույց անել
Դստերս հետ՝ առանձին:


Դ Ա Յ Ա Կ

Ճարտար բերանդ բացել, -
Գլխիս Սոկրատ ես դարձել:
Քո դեսպանը, շատ կներես,
Նախրի մեջ է մեծացել:


Քո էդ վայրի երկրացին
Գցում է դեռ աքացի:
Մարմինն էլ՝ դիփ-տկլոր է
Ամոթի տեղից բացի:


Թ Ա Գ Ա Վ Ո Ր

Ես գերան եմ, դու՝ ցեց ես,
Գործերիս՝ քար կգցես:
Արտասահմանների առաջ
Ինձ արել ես սևերես:


Գալիս են աղջկատես՝
Դու շեմքից չես թողնում ներս:
Ասա տեսնեմ. աղջկանս
Մարդու պիտ տա՞նք վերջապես:


Դ Ա Յ Ա Կ


Ախր մի նայիր դրան, -
Մարդու տեսք չկա վրան,
Գիշերը, թե երազիդ գա,
Քեզ կանի քնահարամ:


Քիչ թե շատ կինը կարգին
Սրա կողքին չի պառկի,
Համ էլ, մարդակերը ընչի՞
Պիտ տեր դառնա քո հարկին:


Թ Ա Գ Ա Վ Ո Ր

Չվիճենք՝ լա՜վ է, լավ չի՜,
Եկ պինդ բռնենք՝ չփախչի:
Աղջիկս էլ, իրեն տեսքով,
Թոնրան կարմիր գաթա չի:


Տվյալ իրավիճակում
Լավ թե վատ՝ չեն վիճարկում:
Կյանքում բաժին չունի նա
Ով ձեռքն ընկածը չի ճանկում:


Դ Ա Յ Ա Կ

Կամի տավար է մաքուր.
Չի հարցնում կոշտ-փափուկ, -
Երեկ, միջանցքի սեղանը
Կրծեց հաճույքով հատուկ,


Իսկ այսօր, նախաճաշին,
Խժռեց կահ-կարասին:
Խաչը վկա, - պատկանում է
Գիշատիչների դասին:


Թ Ա Գ Ա Վ Ո Ր

Մի՛ թող որ ինքն ասի,
Նա իմ հյուրն է, իմացիր,
Ինչ սրտովն է՝ տուր թող ուտի.
Թե փայտ, թե՝ կահ-կարասի:


Մի՛ փորձիր վիճաբանել,
Թող կրծի թեկուզ ավել,
Միմիայն թե համաձայնի
Աղջկաս հետ նշանվել:


Դ Ա Յ Ա Կ

Քո դեսպաններն անկուշտ են,
Հոտած լեշ էլ տաս՝ կուտեն,
Բայց էս մեկից զգույշ մնա, -
Սրա միտքը խախուտ է,


Մարդակեր է, հավատա,
Քթիդ տակ մի խնդմնդա.
Վաղը, մյուս օր սոված մնաց՝
Աղջկադ էլ կուլ կտա:


Ա Ր Ք Ա Յ Ա Դ Ո Ւ Ս Տ Ր

Սրան մարդամե՞ջ հանել...
Շրջապատն ապականե՞լ...
Սատանան էլ քո գործերից
Չի կարող գլուխ հանել:


Ինձ, թող մարդակերը քո
Ցողի, շաղի էլ ոսկով,
Մեկ է՝ վայրի կրքին նրա
Չեմ գնա ես երբեք զոհ:


Թ Ա Գ Ա Վ Ո Ր

Դեսպանին կողքի կանչիր,
Երես-մերեսը պաչիր,
Ես էլ թանկ-թանկ նվերներ տամ, -
Միգուցե և չփախչի:


Թե չէ՝ սովից էլ վայի
Հերիք է վրեդ նայի -
Մարդակերությունը նրան
Երբեք էլ չի հմայի:


Ա Ր Ք Ա Յ Ա Դ Ո Ւ Ս Տ Ր

Սազական չի քո բարքին,
Որ բռնանաս իմ կամքին.
Թո՛ւյն կխմեմ, բայց չեմ դառնա
Երբեք մարդակերի կին:


Փայփայում եմ ես մի հույս.
Ֆեդոտն է անտարակույս
Իմ ընտրյալը, այլապես՝
Կդառնամ պառաված կույս:


Թ Ա Գ Ա Վ Ո Ր

Հերիք չի՞ թութակի պես
"Ֆեդոտ" կանչես քեզ ու քեզ:
Էդ աղքատ որսորդից բացի
Ուրիշ բան ու գործ չունե՞ս:


Քո Ֆեդոտը վաղուց է
Իրեն գլխին քար գցել
Ու Եսիմորտեղստանում
Ոտքերն է երկինք ցցել:


Ա Ր Ք Ա Յ Ա Դ Ո Ւ Ս Տ Ր

Քո երեսից խեղճն անդուլ
Ընկավ օտար դռնեդուռ:
Որպես բողոքի ցույց քո դեմ՝
Սկսում եմ հացադուլ:


Չե՛մ ուտի միրգ թանկանոց
Էն դույլով մեկ փթանոց,
Կհյուծվեմ, կհիվանդանամ
Ու կընկնեմ հիվանդանոց...


Թ Ա Գ Ա Վ Ո Ր

Մատդ որ կողմը տնկես, -
Դուստր, նախարար, ընկեր
Ազատամիտ գաղափարի
Թակարդի մեջ են ընկել:


Անկարեկից եք դառե՜լ,
Կոկորդիս դեմ եք առե՜լ;
Ես ո՞ւր գլուխ առնեմ-փախչեմ...
Վառե՜լ եք դուք ինձ, վառե՜լ...

antuni
06-21-2009, 01:07 PM
Զ Վ Ա Ր Ճ Ա Ր Ա Ր

Բոլորեց տարին, հաջորդը, մինչ տուն ետ եկավ Ֆեդոտը: Բայց թե տուն լիներ՝ փա՜ռք էր, տան տեղը մի կմաղք է: Փուլ է եկել ամեն ինչ, աճել է մացառ, եղինջ: Մացառուտի մեջ էդ խուլ թառել է աղավնին տխուր:


Ֆ Ե Դ Ո Տ

Ա՛յ կին, ո՞ւր ես, սեղան բաց
Ամուսնուդ առաջ սոված:
Բե՛ր վերջապես իմ հարկի տակ
Մի կտոր ուտեմ ես հաց:


Ինչ համով բան ունես՝ բեր.
Մեղր, կարագ, թթվասեր,
Հողամասից՝ բանջարեղեն,
Այգուց՝ բազմազան մրգեր:


...Էս ի՞նչ է: Տանս միջում
Մենակ քամին է փչում...
Տեսնես հո բան չի՞ պատահել:
Սիրտս բարին չի հուշում:

Աղավնին կրկին վեր է ածվում Մարուսյայի

Մ Ա Ր Ո Ւ Ս Յ Ա

Ֆեդոտ, բարի վերադարձ,
Մեկ էլ գնաս, - ե՞րբ կգաս:
Քո էդ երկար ուշացումով
Գցել ես մեջս կասկած:


Երևի թե՝ դրսերում
Աղջիկներ շատ կան սիրուն
Ու դու փափուկ բույն ես դրել
Նրանց մատաղ սրտերում:


Ֆ Ե Դ Ո Տ

Երանի քո հավեսին.
Միլիոն Էլսի ու Ջեսսի
Գիտես, որ իմ աչքում չարժեն
Քո մի եղունգի կեսին:


Էդքան ծովեր ու լճեր
Կտրելս իզուր չէր.
Կատարեցի հրամանը
Թագավորի փառասեր:


Մ Ա Ր Ո Ւ Ս Յ Ա

Թե իմանայիր, Ֆեդոտ,
Ո՞ւմ համար ես մաշում ոտք, -
Ոչ մի տեղ էլ չէիր գնա,
Այլ կմնաիր ինձ մոտ:


Ետքիցդ խցկվեց ներս,
Երեսն՝ արած շա՜ն երես,
Կպա՜վ, սկսեց համոզել
Որ իրեն կին դառնամ ես:


Ֆ Ե Դ Ո Տ

Ի՞նչ ես ասում... Վա՜յ ես քո...
Անաղուհաց շա՛ն լակոտ:
Ա՛ռ, թե մեկ էլ կծառայեմ
Ես քո դրոշի ներքո:


Լա՜վ, թագավոր աներես,
Քո գլխին կսարքեմ ես.
Էնպես կանեմ՝ որ բամբակից
Ջուրը կաթ-կաթ դու խմես:


Ով ուտում է քո տուրքը, -
Պիտ ճանչնա իր մսուրքը:
Էսօր - վաղը իմ երեսից
Կսրբեմ ես էս թուքը:

antuni
06-21-2009, 01:09 PM
Զ Վ Ա Ր Ճ Ա Ր Ա Ր


Շատ խիստ բարկացավ Ֆեդոտը, ծանոթ-հարևան հավաքեց մոտը, համոզման
եկան բոլորը որ կապը կտրել է թագավորը:
Պավելը վերցրեց ավելը, Ուստիանը վերցրեց եղանը, Իգնատը վերցրեց մախաթը ու Ֆեդոտի հետ անվհատ ճամփա ընկան դեպի պալատ:
Ճանապարհի վերջին կեսին գեներալին հանդիպեցին: Նա հենց արշավը էդ տեսավ, իսկույն ամեն ինչ հասկացավ: Կծիկ դառավ ու կուզեկուզ ետ փախավ, որ
անի զեկույց.


Գ Ե Ն Ե Ր Ա Լ

Դարպասի առաջ, բակում,
Ժողովուրդ է հավաքվում:
Կարծում եմ, էդ անբանները
Հեղաշրջման են հակվում:


Ֆեդոտըն է դրդողը:
Պոկել է դեմքի քողը
Ու ուզում է հիմքից ցնցել
Քո ոտքի տակի հողը:


Թ Ա Գ Ա Վ Ո Ր

Բա դու ի՞նչ... շատ կներես...
Մենակ լուր տանես-բերես:
Ի պաշտոնե, կարծեմ դու իմ
Հանգստին պիտ հետևես:


Հինգշաբթի, անձրևից ետ,
Մեդալ կտամ արտահերթ:
Գնա՛, տես թե ի՞նչն-ինչո՞ց է.
Լեզու գտիր նրանց հետ:


Գ Ե Ն Ե Ր Ա Լ

Մեդալներդ քեզ պահիր,
Հրե՛ն, կախ արա գահիդ:
Նրանց անվերջ զընգզնգոցն է
Պատճառն իմ գլխացավի:


Քեզ վտանգից ազատել, -
Ինձ ձեռնըտու չի արդեն:
Քո նմանին՝ մարդիկ պետք է
Իրենց ատյանով դատեն:



Զ Վ Ա Ր Ճ Ա Ր Ա Ր


Հետո՝ անխելք է կասեն. տեսա՞ր ոնց լեզուն բացվեց:
Բարկացել է արքան սաստիկ՝ կուզե խփի աչքատակին... Բայց դե պահը էն չի,
գիտես, որ հարվածով հարցը լուծես:
Կանգնեց շեմքին թագավորը, խոժոռ նայեց շուրջ-բոլորը, տեսավ. էնքա՜ն ժողովուրդ կա՝ ասես ողջ աշխարհն է ներկա.



Թ Ա Գ Ա Վ Ո Ր


Ես ձեր էն ի՛նչն եմ ասել, -
Էս ո՞ւր եք տվել-հասել.
Էստեղ ձեզ հո Փռանսիա՞ չի՝
Որ ոտքի եք բարձրացել:


Ո՞վ է Սիբիրի կարոտ, -
Հերթով դուրս եկեք ինձ մոտ:
Էնտեղ խելքի կգաք, հենց որ
Ցրտահարեք ձեռ ու ոտ:


Ֆ Ե Դ Ո Տ

ՄԵր խելքը՝ միշտ մեզ հետ է,
Դո՛ւ, արքա, լավ է՝ քեզ տես,
Փա՜ռք աստծո. դեռ տարբերում ենք
Մենք սնամեջից՝ սերտը:


Ինձ ի՞նչ մութ նպատակով
Դու գցեցիր ծովից-ծով.
Արդյոք ո՞չ, որ պսակվեիր
Կնոջս հետ գողեգող:


Թ Ա Գ Ա Վ Ո Ր


Ի՞նչ հրեշավոր միտք է
Դատարկ գլուխդ մտել:
Քեզ ո՞վ է իրավունք տվել՝
Իմ ա՛նձը վարկաբեկել:


Ես՝ դիրքովս պետական
Աչք դնեմ խալխի կնկա՞ն.
Դե արի ու էս հիմարին
Ճամփիր զբոսաշրջության:



Ֆ Ե Դ Ո Տ


Գոռգոռոցդ չգցես:
Քո տնվորը հո չե՞մ ես:
Ֆիզիկապես կպատժեմ,
Թե էսպես շարունակես:


Արարքներդ չունե՛ն վերջ
Էստեղից՝ Չերեպովեց:
Ի դեմս ինձ՝ դու թքել ես
Ժողովրդիդ հոգու մեջ:

antuni
06-21-2009, 01:11 PM
Թ Ա Գ Ա Վ Ո Ր

Դու վատից էլ շա՜տ վատթար
Բան ասեցիր անարդար.
Ժողովրդիս հո՜գսն է, որ ինձ
Չի տալիս քուն ու դադար:


...Ժողովուրդս՝ խե՜ղճ, անկի՜րթ,
Աշխարհը՝ խարդա՜խ, անսի՜րտ...
Էդ մասին եմ միշտ մտածում,
Երբ... ուտում եմ ձկնկիթ:


Կամ՝ խմիչքին զոռ տալիս
Երբ աչքիս քուն չի գալիս, -
Ժողովրդիս հո՛գսն է մենակ
Որ ինձ հանգիստ չի տալիս:


Գեներալն է էդ անպետք,
Կորցրած պատիվ ու խելք՝
Բարի, անբասիր անվանս
Կպցրել ցեխ, մուր ու կեղտ:


Գ Ե Ն Ե Ր Ա Լ


Սո՜ւտ է խոսում... Եղբա՛յրքս
Ձեզ ընդդեմ՝ գցեմ քա՞յլքս...
Չէ որ ձեզ համար կռվում եմ
Ես կորցրել ձախ աչքս:


Այս պահից՝ համաձայն եմ
Ես ձեր քայլերին ամեն:
Շահագործող վերնախավին
Էլ չե՛մ ուզում պատկանել:



Մեղավորը էս խնդրում
Կախարդ պառավն է ջադու,
Որ լարում է Ֆեդոտ, քո դեմ
Խարդավանքներ անդադրում:


Ո՞ւր ես կորել, անզգամ,
Բարեհաճիր հանդես գալ.
Ես ուզում եմ թրահարել
Գլուխդ երկու անգամ:



Ջ Ա Դ Ո Ւ

Ես՝ կերպար եմ գրական, -
Ցավոք, ոչ շատ դրական:
Ունեմ ինքնուս կախարդի
Գրավոր վկայական:


Գիտեք թե հենց հոժա՞ր եմ
Մութ որոգայթներ լարել...
Ես մի միամիտ, անպաշտպան,
Անարատ, անմեղ գառ եմ:


Չար պատահվածքին գերի
Խոտոր ուղու ոտք դրի...
Պատահականությունն էլ ինձ
Մի օր դարձի կբերի:


Թե դատ անել շա՜տ է պետք՝
Էս երկուսին դուք դատեք.
Սրանք ինձնից տասնապատիկ
Անիրավ են ու անպետք:



Ֆ Ե Դ Ո Տ


Հերի՛ք իրար միս ուտեք:
Էս ի՞նչ գեշ ժողովուրդ եք:
Մի փորձեք զուր արդարանալ, -
Երեքդ էլ՝ օձի ճուտ եք:


Ձեր գլխին արժեր կարդալ
Առանց դատ՝ հաշվեհարդար:
Բայց մենք, ձեզ պես տմարդի չենք.
Կդատենք դատով արդար:



Թ Ա Գ Ա Վ Ո Ր


Մեղա ինձ, ազի՜վ որսորդ.
Ես՝ մողե՜ս եմ, ճիճո՜ւ, ո՜րդ.
Աքսորիր ինձ՝ Օրյո՜լ, Տուլա՜,
Աքսրիր ինձ՝ Բելգորո՜դ...


Մենակ, ոչ Ուլուզմուգտակ, -
Էնտեղ, բաց երկնքի տակ
Կդառնամ, արևդ վկա՝
Անտեր էշի նահատակ:



Գ Ե Ն Ե Ր Ա Լ


Ես էլ մեղքի ունեմ մաս.
Եվ պատրաստ եմ ու կազմ
Պատիժը իմ պատվով կրել, -
Ուղարկեք ինձ՝ պատերազմ:


Պատերազմ չկա, - ոչինչ,
Ճամփեցեք ամե՜ն ինչի.
Մենակ՝ հունիսից-օգոստոս
Ու՝ Անապա, կամ՝ Սոչի:



Ջ Ա Դ Ո Ւ


Բա ինձ նման խեղճ այրուն
Ո՞ր կողմ եք ճանապարհում.
Առանց էն էլ անտերության
Կրակի մեջ եմ այրվում:


Թե խղճում եք շատ թե քիչ՝
Աքսորեցեք ինձ Ուգլիչ.
Էնտեղի օդը, ասում են,
Կենարար է ու բուժիչ:



Ֆ Ե Դ Ո Տ


Մեր լվացքի մեծ տաշտով
Կգցենք մենք ձեզ բաց ծով;
Ներող եղեք, նավակ չենք տա՝
Բավարարվեք եղածով:


Կտրեք օվկիանոսն անծեր,
Հասեք կղզուն Գլխակեր
Ու որպեսզի չձանձրանաք՝
Իմ բայանը՝ ձեզ պարգև:


Հասակակիցն է դարի,
Լրիվ ընկել է հալից,
Բայց պետք կգա, եթե զգաք
Դուք մշակույթի կարիք:

antuni
06-21-2009, 01:14 PM
Ա Ր Ք Ա Յ Ա Դ Ո Ւ Ս Տ Ր


Թքած ունեմ խորապես
Խնդրո էությանը ես:
Սրանց գործունեությունը
Մի օր պետք է գտներ վերջ:


Արքա հորիցս անխիղճ
Տեսել եմ ես միայն վիշտ:
Նա ուզում էր մեզ իրարից
Ֆեդոտ, բաժանել ընդմիշտ:


Այսօր, ահա, վերջապես
Նա հռչակվեց գահընկեց:
Կարող ես առաջարկություն
Ինձ անել պաշտոնապես:



Ֆ Ե Դ Ո Տ


Ունեմ ես գլխիս տանիք,
Լավ կին, ամուր ընտանիք
Ու երկրորդ կնոջ չունեմ
Առանձնահատուկ կարիք:


Դ Ա Յ Ա Կ


Որսն ինքն է ընկել ցանցը.
Չե՞ս ջոկում չորից թացը:
Էդ էր պակաս՝ քիթը տնկեր
Քո նման ոռաբացը:


Թե գիտես, օրապակաս,
Դու հենց մի հատ ես, որ կա՞ս:
Գիտցիր. ուզողները ծով են
Ու քեզնից էլ ոչ պակաս;


Բոլորը սրտաթրթիռ
Խելոք շարվել են հերթի՝
Մրցակցում են, որ տիրանան
Արքայադստեր սրտին:


Մի օր, լուսաբացի հետ
Եկան հույն, թուրք, չին ու շվեդ,
Բոլորին էլ մեկից մերժեց
Ու շեմքից դարձրեց ետ:


Էլ մի քից-բռնի իզուր
Ու գիժ-գիժ էլ դուրս մի տուր, -
Հազիվհազ քո բախտի առաջ
Բացվել է լուսավոր դուռ:


Ֆ Ե Դ Ո Տ


Ես ոչ թուրք եմ, ոչ՝ շվեդ,
Գործ չունեմ ոչ ոքի հետ:
Ու կնոջս հետ մի բարձի
Կմնամ ես առհավետ:


Ա Ր Ք Ա Յ Ա Դ Ո Ւ Ս Տ Ր


Ասել է թե՝ չե՞ս ուզի
Դառնալ դու ինձ ամուսին...
Որ էդպես է, շատ ուշադիր
Իմ որոշումը լսիր.


Եթե չհասնեմ հանկարծ
Ինչի ձգտում եմ սրտանց՝
Հպարտ գլուխդ դահիճը
Վաղը կգլորի ցած:



Դ Ա Յ Ա Կ


Քեզուքեզ դուրս ես տալիս.
Որտե՞ղ կգտնես դահիճ:
Նա, հենց հորդ գլորեցին՝
Փախավ, թողած ամեն ինչ:


Ստեղծվել է դրություն,
Երբ չկա այլընտրություն.
Մի բառ պետք է անգիր անել՝
Ժո-ղո-վըր-դա-վա-րութ-յուն:


Արի, դու էս գեշ ժամին
Փախիր, գնա Մայամի,
Մինչև տեսնենք ե՞րբ է կոտրում
Ամբոխի քթի քամին:


Ֆեդոտ, դրան մի լսիր,
Խոսում է ներսից-դրսից,
Շատ գիրք կարդալուց՝ մտքերը
Դառել են խռիվ-խսիր:


Դյումային խելքը տվել,
Շրջապատից կտրվել,
Իրական աշխարհը թողած
Եսիմ որտե՞ղ է չվել:



Ֆ Ե Դ Ո Տ


Մի՛ տխրիր դու անտեղի.
Աղի արցունք մի հեղիր:
Էն, որ ուզածդ չստացվեց՝
Ինձ, ինչ խոսք, ներող եղիր:


Բայց քանի որ քո հարցում
Պետք է հատուկ մոտեցում, -
Խոստանում եմ ճարել, բերել
Ես քեզ հարմար փեսացու:


Անադիրից՝ Արկադակ
Լրիվ կտամ ոտքի տակ,
Աշունքվա վերջին շաբաթին
Քեզ հաստատ մարդու կտանք:


Ա Ր Ք Ա Յ Ա Դ Ո Ւ Ս Տ Ր


Համաձայն եմ ես, սակայն,
Ունեմ մի հատուկ պայման.
Էդ թեկնածուն պետք է լինի
Ամեն ինչով քեզ նման:


Իշխան լինի, թե՝ պահակ,
Ֆին, չեխ, թե կարակալպակ
Միևնույն է: Միայն թող նա
Լինի քեզ հետ նմանակ:



Ֆ Ե Դ Ո Տ


Պայմանդ, էակ քնքույշ,
Ես հաշվի կառնեմ անշուշտ.
Չնայած՝ դժվար է գտնել
Ինձ նման երկրորդ նմուշ:


Մանավանդ խելքի հարցում.
Հետս ոչ ոք չի մրցում,
Ու վստահ եմ, որ դու նույնպես
Դրանում չես կասկածում:


Խոստումը տղամարդու
Սուսերից էլ է հատու,
Էնպես որ՝ դու պատրաստվիր
Աշունը գնալ մարդու:


Ազնի՜վ հասարակություն,
Բոլրիդ ի գիտություն.
Հիմա պետք է ուտենք, խմենք,
Անենք քեֆ-ուրախություն:


Հաղթական քիմքին հարմար
Ուտեստներ բեր մեզ համար,
Ո՞ւր ես, որ Աշխարհում Չկաս
Ու Գտնելն Է Անհնար:



Ձ Ա Յ Ն


Ես աննկատ ու համեստ,
Կանգնած ամբոխի մեջ՝
Սպասում եմ՝ ե՞րբ կգտնի
Քո համագումարը վերջ:



Ֆ Ե Դ Ո Տ


Դե՛, էլ պարապ մի մնա, -
Սփռոց գից, սեղա՜ն բանա,
Ու էնպե՜ս մեզ հյուրասիրիր,
Որ մեր փորը զարմանա.


Մի կաթսա տհալ քանդիր,
Բեր հալվա Սամարղանդի,
Էնպես մրգեր, որ աճում են
Էստեղից յոթ ծով անդին:


Դիր սփռոցին, իրար կողք
Խաշ, ծեծած սխտոր ու բողկ:
Սերկևիլ, խավոտ կեղևով,
Սալոր, - կեղևով ողորկ:


Բեր նաև կարմիր մաճառ,
Խաշլամա, խորոված գառ:
Էնպես մի քեֆ պիտ անենք, որ
Զարմանա արար-աշխարհ:


Իսկ թե մեկն ընկնի կողի
Ու պահանջի թունդ օղի, -
Մի՛ ափսոսա, նա հաղթո՛ղ է,
Հալա՜լ լինի հաղթողին:


Զ Վ Ա Ր Ճ Ա Ր Ա Ր


Էդ քեֆին՝ ես էլ եղա, մի կուշտ սև խավիար կերա: Պռոշը կերավ բորշչ, Ֆիլատը կերավ սալաթ, իսկ Ֆեդոտը մեր հերոս, կերավ չոր մաղադանոս: Հենց մաղադանոսը հատեց՝ հեքիաթն էլ ավարտվեց:
Էն, որ հեքիաթն անխելք է՝ զվարճարարի մեղքն է: Բռնես, հիմարին փակես, ուզածիդ պես քոթակես: Բայց տես, որ անհնար է. չէ՞ որ խեղճը հիմար է:
Նորություն չի, որ գիժը է՛ս կյանքում... անպատիժ է:


25.02 - 05.09 2003 год

antuni
06-23-2009, 11:59 AM
Այլ թարգմանություններ.




Леонид Филатов

"О, не лети так, жизнь!"


Մի սլացիր, ո՜վ, կյանք,
Ոտքդ, քիչ գցիր կախ,
Շատերն ապրում են, տե՛ս,
Անհոգ, մարմանդ, անշտապ:
Իսկ ես, - հրթիռ ասես,
Առած վայրի ընթացք.
Անկառավարելի,
Անղեկ, անարգելակ:


Մի՛ սլացիր, ո՜վ, կյանք,
Քառասունն անց եմ ես,
Թող տուր, ընկեր դառնալ
Հարբեցողին թշվառ.
Ինձ չէ, նրան գոնե
Թեթևակի խղճա -
Նա, խմելու, ունի
Կարիք, ո՛չ սոսկ հավես:


Մի՛ սլացիր, ո՜վ, կյանք,
Քայլքդ գցիր հատ-հատ.
Տե՛ս, մի փոքրիկ քաղաք,
Ազդագիր կա փակցված:
ՈՒ թող որ ես երբեք
Դահլիճ չեմ մտնի, բայց,
Կիմանամ. բեմ տեսավ
Ներկայացումը այդ:


Մի՛ սլացիր, ո՜վ, կյանք,
Դու, ինձ կոփող, թրծող:
Այս աշխարհը, թույլ տուր
Մտապահել մի քիչ:
ՈՒ, թե բախտս բերի,
Մոռացած հոգս ու վիշտ՝
Մեկին գեթ պարգևել
Սիրո բերկրանք ու դող:


Մի՛ սլացիր, ո՜վ, կյանք.
Տուր ինձ թեկուզ տանջանք,
Միայն թե՝ դանդաղ հոսիր,
Կուզես՝ լլկիր, զրկիր,
Բանտիր, հիվանդացրու,
Կամ՝ ջարդուխուրդ արա...
Ամեն բանից ելք կա՛
Լոկ՝ մի՛ սլացիր, կյանք:

antuni
06-23-2009, 12:02 PM
Владимир Высоцкий

"Я не люблю"

перевод - Сисака Аракеляна


Մահացու ելքին եմ ես միշտ անհաղորդ,
Կյանքն իմ ներսում խնդում է, փթթում,
Գարնան զարթոնքն էլ է ինձ անգամ խորթ,
Թե այդսմին, ուրախ երգեր չեմ երգում:

Զզվելի է ինձ լկտին սառնասիրտ,
Ձիու հրճվանքը նրա կեղծ, շինծու,
Չեմ սիրում, երբ որ օտարը անսիրտ
Նամակս է կարդում թիկունքից, ծածուկ:

Արգելք են դնում երբ լեզվիդ, կապանք,
Խոսքդ դեռ կիսատ՝ բերանիդ զարկում,
Երբ դարանակալ եղած մի տականք
Փամփշտակալն է քո վրա պարպում;

Բամբասանքը բիրտ,- որպես տարբերակ,
Կասկածանքի որդ, սին փառաբանում,
Սարսուռ պատճառող պա՜ղ փաղաքշանք,
Ապակյա ժպիտ. դա՛ էլ չեմ սիրում:

Խորթ է ինձ նաև հղփանքն ինքնագոհ -
Առավել, քան թե գոյությունն անսեր:
"Պատիվ" ասվածն է վաղուց ոտնակոխ.
Ասեկոս, զազրանք - դա՛ է պատվաբեր:

Խղճմտանք հայցողն ու տիրողը բռնի՝
Ծնում են համանման զգացում.
Չե՛մ կարող խղճալ թևատ արծվին,
Խաչ հանված Տիրոջն եմ սոսկ ափսոսում:

Ատում եմ ինքս ինձ, երբ մեղկ եմ, փոքրհոգի,
Վատ է, երբ անմեղ մեկին են լլկում,
Երբ անլվա թաթով ճխլում են հոգիդ,
Սմբակահարում, հոգուդ մեջ թքում:

Ամբոխ, ասպարեզ խորթ են ինձ հավետ -
Այնտեղ արժեզուրկ գանձեր են վխտում.
Ինչ նոր հովեր էլ փչեն այսուհետ՝
Չեմ սիրի այն, ինչ ճնշում է, խեղդում:

antuni
06-23-2009, 12:05 PM
Владимир Высоцкий

"Здесь лапы у елы..."

перевод - Сисака Аракеляна


Եղևնուն, իր ծանր ճյուղերն են ճոճում,
Տագնապոտ երգում են ծտերը,
Ապրում ես կախարդված անտառի ծոցում,
Որն անհնար է լքելը:

Թող քամին, թխենու դեմ լարի ծուղակ,
Անձրևը՝ ծաղկատի յասամանը,
Եկ տանեմ քեզ մի լույս, հրաշակերտ դղյակ,
ՈՒր ծորում է մունջ սրնգի ձայնը:

Կամքիդ՝ կապանք են դրել դիվական,
Շուրջբոլորդ՝ սև շրջան են նախշել,
Համոզել են, թե՝ դրախտն իսկական -
Անտառի թխպոտ թախիծն է թավշե:

Լուսնյակ ու երկինք թող գժտվեն իսպառ,
Ծեգին, տերևը թող մնա անցող.
Միայն շշնջաս. "ինձ այստեղից առ,
Տար մի ծովափնյա վայր՝ տաք, արևկող:"

Դու ինձ օրն ասա, ժամը՛ նվիրական,
Երբ ծածուկ դուրս կելնես ինձ մոտ -
Որ տանեմ քեզ, առած բազկիս առնական
Թաքցնեմ, որ չգտնի ոչ ոք:

Կառևանգեմ, թե ուզածդ է այդ,
Հո զուր չե՞մ չարչարվել օր ու զօր:
Սիրով, մենք քողտիկն էլ կդարձնենք դրախտ,
Առանց սեր՝ դղյակն է դժոխք:

antuni
06-23-2009, 12:07 PM
Владимир Высоцкий

"Если друг оказался вдруг..."

перевод - Сисака Аракеляна


Թե մոտիկ ընկերդ հանկարծ
Հոգուդ մեջ գցել է կասկած,
ՈՒ ներսդ կրծում է միտքը գորշ.
Ընկե՞ր է նա քեզ, թե՝ ոչ, -

Մի՛ մեկուսացիր նրանից,
Առ հետդ, տար դեպի վեհանիստ
Լեռան սեգ գագաթը սառցակալ,-
Անդ, գտիր պատասխան:

Թե տեսքը սիգապանծ լեռան,
Չապշեցնի, չգերի նրան,
ՈՒ թե, սառցին ոտք չկոխած՝
Ընկրկի, սուրա ցած,-

Ասել է, թե կողքիդ, ցավոք,
Անձ է մի օտար, վեհերոտ,
Որը, փորձության չի գնում,
ՈՒմ՝ երգեր չեն ձոնում:

Թե խեղդած նա տնքոց ու հառաչ,
Մունջ, գնա փորձությանն ընդհառաջ,
ՈՒ երբ քեզ փրկելու պահ ծագի՝
Նա անձը վտանգի, -

Թե՝ նետվի դեպ բարձունք, հանց ի մարտ,
ՈՒժաթափ, բայց՝ արբած ու հպարտ,
Չընկրկի, վեր ձգտի անվարան, -
Վստահի՛ր դու նրան:

antuni
06-23-2009, 12:57 PM
Леонид Филатов

"Не о том разговор, как ты жил до сих пор"

перевод - Сисака Аракеляна


Չեմ ուզում քեզ հարցնել. - ց'արդ ինչպե՞ս ես ապրել,
Ո՞նց ես քեզ ձեռընտուն միշտ ընտրել,
Ո՞նց ես գրազ բռնել՝ ցանկապատից թռել,
Արկածներ ես գլխիդ միշտ փնտրել:

Հա, անհոգ ես ապրել - երջանիկ մանկություն,
Ջահել կյանք, ընկերներ, խնդություն...
Բայց կյանքում մեկ տոթ է, մեկ՝ ցրտահարություն,
Մատուցում է կյանքը փորձություն:

ԵՎ մի գեղեցիկ օր ոտքն ընկեր-տղերքի
Ներս չի դրվի այլևս շեմքիդ,
Արճճից էլ ծանր ու ժպիտով լկտի
Ժամը փորձության կգա կյանքիդ:

Քարին չի թողնի քար այդ սև ժամը, եղբայր,
Կթվա, թե չկա ոչ մի ճար,
Թե զուր է նրա հետ ճակատ-ճակատի տալ
Այդ պահին, հավիտյանս ու հար:

Դիմակայիր նրան ո՛չ ծածուկ ու գաղտնի,
Այլ ճակատ առ ճակատ ել մարտի.
Կտեսնես՝ ճռռալով պտույտն իր կհարթի
Փորձության անիվը քո բախտի:

Ամպերը կզիջեն լազուր, պա՜րզ երկնքին
Ցողը թարմ՝ կնստի քո դեմքին,
Պարտված կհեռանա, հայհոյանքը շրթին
Փորձության սև ժամը այն մթին:

Հիմա, շունչ առ մի քիչ, ասա՝ գինի բերեն,
Հոգում քո տոն է պերճ, շրթիդ՝ երգ...
...Փորձությունը սակայն, մեկ ժամ չէ՛, որ ունի,
Ոչ էլ երկու, և ոչ նույնիսկ երեք:

antuni
06-23-2009, 01:22 PM
Հաջորդ թարգմանությունները հայկական ֆորումներից մեկի մասնակիցների ստեղծագործություններից են արված, ոչ մի ժողովածուի մեջ ու ոչ մի լեզվով բննագրերը ուրիշ տեղ չեք գտնի հրատարակված: Այդ իսկ պատճառով՝ բերվում են բնագրի հետ համատեղ:
http://www.sarinfo.org/forum/


Вам в мой мир никак нельзя.
Кристина Хрыкина-Рахимова

Вам в мой мир никак нельзя.
В мир боли, страданий, но не разлуки,
Воли, радости, терпенья и муки -
Там, где парадом командую я.

Нет вам и пропуска в дебри ума
Непонятного, по вашему «женского»
Что пить мне не надо даже вина
Чтобы стерпеть слова гадкого, резкого.

Запомните меня, какой являюсь я сейчас!
Никогда либо после, а в данное время.
А после… время на части расщепит нас,
Передав другим наше странное бремя.

Вам не случалось понять «завихрений»
Безумных идей и поставленных целей,
Вечного хаоса бесчисленных мнений,
Немотивированных моих «нехотений»…

Вам в мой мир ну совсем нельзя,
В мир ярких красок свежей гуаши.
Мир, который рисую одна только я
И он никогда не станет вашим …




Մի փորձեք ներաշխարհն իմ սողոսկել՝
Ցավի աշխարհն, այո՛, բայց ո՛չ բաժանումի,
Կամքն իմ, տառապանքը, երազներս ոսկե
Իմ թրթիռ սրտից զատ ուրիշ մեկ տեր չունին:


Հասու չե՛ք դուք, մտքի թռիչքըն է ձեր կարճ.
Զորու եք լոկ գոչել. "Կանացի խե՜լք:"
Մինչդեռ հաճախ ծաղկի բույրն էլ է ինձ տհաճ՝
Երբ պատճառում եք ցավ, հասցնում վերք:


Տպե՛ք հիշողության ինձ ձեր մատյանի մեջ.
Ակնթարթո՛վ հենց այս, պահո՛վ ներկա:
"Հետո"-ի մոխիրը խորթ է հոգուն իմ շեջ,
- Թողեք ապրել այսօր, - մեկ այլ խնդրանք չկա՛:


Ինձ նման մրրկոտ դուք չեք եղել բնավ,
Չեք դրել ձեր առջև խելահեղ նպատակ,
Ունեք դուք ձիգ կեցվա՜ծք ու անարատ համբա՜վ,
Ես՝ փո՜ւշ եմ ձեր աչքում, աղջնակ մի սանձարձակ:


Ներաշխարհիս շեմից ներս չե՜մ թողնի ձեզ, չէ՛,
Վառ գույների ու թովիչ բույրերի իմ աշխարհի:
Թող խելահեղ մրրիկն այնտեղ սուրա՛, փչէ՛,
Մեկ է - հասու չէ՛ ձեզ բերկրանքն այդ խենթ պահի:

antuni
06-23-2009, 01:25 PM
Кристина Хрыкина-Рахимова

Дни догорели дотла.


Дни догорели дотла,
Пепел…
Тихо его смел со стола
Ветер…
Пепельной пылью покрыло мою
Душу…
Боль затопила всю последнюю
Сушу…
Дни догорели дотла… и
Ночи…
Красный свет от заката…и
Свечи…
Их теплый погасил
Ветер…
Жизни все спутал
Нити…

перевод - Сисака Аракеляна

Օրերս աննկատ, անիմաստ
Այրվեցին,
Քամու բերանն ընկած ծեգից-ծեգ
Ցրվեցին...
Տխրության փոշին պատեց մոխրացած
Հոգուս
Բութ ցավը տեր դարձավ դեռ աննկուն
Ոգուս:
Այրվեցին, ածխացան երազալից
Օրերըս...
Մարամուտըն իջավ... Վառեցե՛ք
Մոմերը...
... Անապատի քամին վայնասունով
Շաչեց
Շուրջ բոլորը խավար, մշուշ ու մեգ
Պատեց...

antuni
06-23-2009, 01:27 PM
Алиса Мелик-Адамян

Ты знаешь, я ищу
И жду тебя всю жизнь
Придумала и жду...
Быть может - рядом ты,
лишь руку протяну -
коснусь своей мечты?....
но стоит сделать шаг -
проклятье пустоты...
Ну где ты? отзовись!
Мой крик услышь скорей
Найди меня, найди,
Возьми меня, согрей...
Обледенела я,
душа моя-как лед...

Ах, милый
трудно ждать
того,
кто не придет...


перевод - Сисака Аракеляна

Ես միշտ քեզ եմ փնտրում,
Սպասումով լեցուն. -
...Երազանք իմ անէ...
Կարծես թե արթմնի
Ձեռքս եմ քեզ մեկնում...
Հպվում եմ քո ձեռքին...
Օ՜հ, խաբկանք է անսիրտ,
Օ՜հ, պատրանք է ահեղ...
Որտե՞ղ ես դու, ասա՛,
Աղերսում եմ, լսի՛ր
Ճիչը հոգուս անմեղ:
Փնտրիր ինձ, գտի՛ր, գտի՛ր,
Պարուրիր, ջերմ գրկիր.
Եղյամն է ինձ պատել,
Հոգիս՝ ասես սառույց,
Դու՝ երազ ես մի սին...
Բայց գիտես չէ՞, հոգիս,
Ինչ դժվար է սպասել
Նրան՝ ով չի գալու...

antuni
06-23-2009, 01:34 PM
Алиса Мелик-Адамян


ДУШЕ ДОСТАТОЧНО
ТОМЛЕНИЙ
КОТОРЫХ В ЖИЗНИ
ПРУД ПРУДИ
И ВСЕ ЖЕ ХОЧЕТСЯ
МГНОВЕНЬЯ
ВОЛНЕНИЙ СЕРДЦА
ВОЗРОДИТЬ...

...ПРОЙТИСЬ БОСОЙ
ПО УГЛЯМ СТРАСТИ
РАЗБИТЬСЯ СЕРДЦЕМ
В ПУХ И ПРАХ....
И, БОЖЕ Ж МОЙ,
ОПЯТЬ ОСТАТЬСЯ
С ЗОЛОЙ И ПЕПЛОМ
НА ГУБАХ

ТЕРПЕТЬ ТВОЕЙ ЛЮБВИ
КУЛЬБИТЫ
КАК БУДТО ЖИЗНИ-
СОТНИ ЛЕТ...
Я ЗАРЫЧУ В СЕРДЦАХ
"ИДИ ТЫ!"
" ИДУ К ТЕБЕ" -
ТЫ МНЕ В ОТВЕТ...


перевод - Сисака Аракеляна

Հոգիս՝ տանջանքի
հանգրվան,
Կյանքս՝ տառապանքի
անափ ծով.
Բայց կա բերկրալի
մի վարկյան,
Երբ սիրտս լեցուն է
հույսով;
Այդ պահին, ես անահ
ու բոբիկ,
Ածխի շեկ շեղջն եմ
կոխոտում...
...Բայց կրկին հանգչում եմ
մորմոքից,
Ու մրրիկն է շաչում
իմ հոգում...

...Քո սիրո քմայքին
դիմանալ՝
Սպասումի վերածել
մի ողջ կյանք...

Ճչում եմ. "Հեռացի՛ր, գնա՛..."
Իսկ դու՝ "Լոկ քո՛ սերն է ինձ թանկ..."

antuni
06-23-2009, 01:36 PM
Алиса Мелик-Адамян

Быть может в жизни
так и надо –
спокойно спать
спокойно есть,
дом убирать
растить детей…

А если вдруг-
В программе сбой?

А если не сулит
Покой,
Но тем и манит
За собой
Другая жизнь?

А если сердце
Рвется ввысь!?

Душа стремится
мир объять
и от судьбы
даров не ждать-
любить, страдать
опять, опять….

То вверх, то вниз
Круговорот….

То за собою
Позовет, поманит
И мелькнет вдали….
А то оставит на мели
Твоя МЕЧТА…

Ах, как сладка
Как упоительно она
Дурманит души
и тела...

О, подожди!!!!
Я – за тобой!
Прощайте
скука и покой!


перевод - Сисака Аракеляна

Կյանքն ունի ընթացք գծված.
Երբ հոսանքի կամքին տրված
Պետք է հասցնես
Բոլորի պես
Տուն-տեղ դնել,
Ծնել-սնել,
Եփել-թափել,
Ուտել-խմել:

Հապա
ընդվզո՞ւմը հոգու.
Երբ դու,
Ոգուդ բնազդատուր,
Թողած տեղ-տուն,
Հանգիստ ու քուն,
Դեպ վեր ու վեր ես
Միշտ ձգտում,
Սրտիցդ՝
Ալ հուր է բխում...

Աշխարհին ես սիրահարվել,
Կուզես կյանքին անվերջ
փարվել
Ու ընդունել
փաղաքշանք...
Ոչ ընծա է պետք,
Ոչ՝ կաշառք...
Անքակտ կապանք, -
Սեր ու... տանջանք...
Թռիչք, անկում...

Տենչո՜ւմ եմ քեզ:

Իսկ դու, ինձ մեկ
Մոտ ես կանչում,
Մեկ էլ՝
հեռվում փայլատակում.
Շող ես, հանց աստղ,
արձակում
Ու մեկ էլ թե
Խելքիդ բրդում՝
Հանց մի ասուպ
Սուրում ես վար, -
Դեպի անկում...

Ինչ անո՜ւշ է
Տենչալը քեզ
Հոգեզմա՜յլ
ու հոգեկե՜զ...

- Մնաս բարո՛վ
Միապաղա՜ղ,
միալա՜ր կյանք:

- Ա՛ռ ինձ,
Տա՛ր ինձ,
Իմ խե՛նթ, իմ ծո՜ւռ,
Իմ անրջա՜նք...

Artak
07-29-2009, 09:59 PM
С опозданием, но напишу. Отличные переводы! Это я тебе говорю как человек, который один день прожил в качестве "молодого писателя"( пока его не разоблачили :))

antuni
08-12-2009, 02:09 AM
C еще большим опозданием, но - отвечу: Спасибо за оценку, Артак джан! Я бы тоже хотел хоть один день, но чувствовать себя настоящим писателем, даже если к вечеру грозило разоблачение...:cry:

antuni
11-13-2009, 08:35 PM
Пока не научусь уловливать "колею" ваших обсуждений в других темах, о себе буду напоминать в этой. Уж не обессудьте. (Хотя, считать меня тщеславым можете и будете правы.):D
Последний мой перевод


Я запомню тебя, чтоб найти через сотни лет

Я запомню тебя, чтоб найти через сотни лет
Чтоб когда-нибудь вместе камин растопить стихами
С головой завернуться в коричневый мягкий плед
И заполнить разлуку известными нам штрихами

Я запомню тебя, чтоб при встрече тепло обнять
Чтоб насквозь пропитаться твоей пеленой прохлады
Чтоб за все эти годы друг друга простить… понять
Чтобы взять кочергу и собрать угольки баллады

Я запомню тебя, чтоб при встрече легко солгать:
«Я совсем не скучал в этом обществе светских пташек
И вообще, ты прости, мне к другой пора убегать»
А в ответ: «Посмотри! Изумительна роспись чашек»

Я запомню тебя, чтоб больнее было терять
Чтоб кому-то сказать: «Извини, я влюблен в другую»
Чтобы ночью тайком целовать золотую прядь
И отчаянно - больно унизить тебя нагую…

(c) Саша Бес



Ես քո պատկերը կմտապահեմ.

թարգմ. Ս. Առաքելյանի.


Ես քո պատկերը կմտապահեմ անվերջ ու հավետ,
Որ մոխիր դառած օջախը վառվի կրքով մեր անսանձ.
Որ ծածկոցի տակ, ասես՝ քո տաքուկ ծոցում ծվարեմ
Ու հիշեմ ցավով բաժանումը մեր. վիշտ, խանդ ու կասկած:

Ես քո պատկերը կմտապահեմ՝ որ գգվենք մենք ջերմ.
Որ ես եղյամիդ գերող սառնությամբ ներծծվեմ իսպառ.
Որ բաժան ապրած, այսինքն՝ չապրա՛ծ օրերը հիշենք,
Մեղանչենք, ներենք, նաև՝ զրուցենք ժպիտով անբառ:

Կմտապահեմ պատկերդ, որ քեզ ես ստե՛մ նաև.
"Գեղուհի կանայք գի՜րկս են նետվել ամենքին ի տես..."
"...Աշխարհիկ տիկնանց ջոկատնե՜ր եմ ես ամբողջ հմայել..."
Իսկ դու՝ "Թասի այս նախշը ձեռաներկ՝ հրա՜շք է ասես..."

Կմտապահեմ, որ թե կորցնեմ՝ ցավից մղկտամ.
Որ օտար գրկից՝ ճչամ. "...ների՜ր ինձ... Ես քե՛զ եմ սիրում..."
Որ գիշե՜րն ի լույս շունչս ոսկեզոծ ծամերին քո տամ,
Անողոք լլկեմ մարմինդ՝ հանց մի հուսահատ արու...

antuni
11-30-2011, 11:37 PM
Доброй ночи всем, друзья! Я у вас не был с незапамятных времен. Не смотря на это, правильный порол набрал со второй попытки.
Хочу представить на ваш суд два перевода, которые на мой взгляд удались, из ряда тех вещей, которые перевел за время моего отсутствия в Меронке. Так как оба стихотворения малоизвестны - привожу текст оригинала тоже.

На звёздном небе погасло солнце,
Бросали тучи тень на оконце,
Стекали глыбы, струились камни,
И в сети рыбы стремились сами.
Никто не видел, как вышел месяц,
Никто не слышал призывных песен.
И мокрый дождик упал на крышу,
И был художник водой насыщен.
Смотрел художник в пустую банку,
Смотрел и видел цветные пятна.
Менялись пятна, смыкались веки,
Никто не помнил о человеке.

Он спал и видел свой сон приятный
Хотел вернуться туда, обратно,
Где в синем небе сияло солнце,
Бросали тучи град на оконце,
Сверкали камни, вздымались глыбы,
Из сети в море стремились рыбы.
И все смотрели, как всходит месяц,
Ловили звуки призывных песен.
И звонкий лучик упал на крышу,
И был художник огнём насыщен.
Сидел художник на важной встрече,
Сидел и слушал пустые речи.
Сменялись речи, смыкались веки.
Никто не помнил о человеке.

Он спал и видел свой сон приятный,
Хотел вернуться туда, обратно,
Где в мутном небе мерцает солнце,
Бросает ветер пыль на оконце,
Пылают глыбы, крошатся камни,
Всплывают рыбы вверх животами.
И все боятся, что выйдет месяц,
Забыты звуки весёлых песен.
И мёртвый голубь упал на крышу,
И был художник войной насыщен.
Стрелял художник из автомата
И видел в прорезь родного брата…
Струились слёзы, смыкались веки.
Никто не помнил о человеке.


Он спал и видел свой сон приятный,
Мечтал вернуться туда, обратно,
Где в белом небе повисло солнце,
На мир спокойно глядят оконца,
Надёжно в стены кладутся камни,
Летают птицы под облаками.
И тихо в воду глядится месяц,
И льются звуки хороших песен,
Под вечер сами сомкнутся веки,
И кто-то вспомнит о человеке

автор - пользователь "Алексий" из форума "Вардананк"



***
թարգմ. Ս. Առաքելյանի.

Արեգն է հանգել երկնքում մթին,
Ամպըն է թխպոտ ձայնում խենթ բքին.
Քամուց ճկվում են ծառերը անկամ.
Ձուկը՝ կամավոր ընկնում է ուռկան:
Դեպ լույս ընթանալ ոչ ոք չի ուզում,
Մեղեդին երգի էլ սիրտ չի հուզում...
Անձրևը կաթ-կաթ տանիքը թակեց,
Նկարչի մտոց կծիկը քակեց,
Խորհերին նրա տվեց լուռ ընթացք.
"Արարա՜ծ աստծո, քրտնաթոր, հև, թաց
Ո՞ւր ես սողոսկում անբիրտ, չորեքթաթ:
Երախդ՝ միշտ բաց, սիրտդ՝ նենգոտ, փակ
Հարա՜յ ես գցել, իրա՜ր ես անցել
Քո "մարդ" կոչումն ես իսպառ մոռացել:"

Խոհերին գերի՝ Վարպետը ննջեց.
Ու երազ տեսավ, տեսիլք մի տխեղծ.
Արեգն է փայլում, երկնքն է կապույտ:
Անամպ երկնքից տեղում է կարկուտ,
Քարերն են վառման, ցեխաջուրն է պարզ,
Ձուկն է ուռկանը լքում վազեվազ,
Լիալուսինն է հայացք հմայում,
Մեղեդին երգի՝ արցունք է քամում...
Ժխոր ու շքերթ փողոց-տանիքում,
Հիացքի շշունջ, սիրո մունջ երդում,
Ժիր պատանյակներ, դուստրեր գովական...
Բայց՝ նաև դեմքեր. բութ, ժողովական...
Տախտակ հայացքներ, ճառեր կեղծամիտ,
Ստրկամետ քծնանք, խրխինջ մի անմիտ՝
Քամակ են պատռում, իրար են անցել,
Ու Մ՜արդ լինելն են իրենց մոռացել:



Նա երազում իր այն հրաշք-հրեշավոր
Տեսավ բյուր պատկերք ճղճիմ-լուսավոր.
Տեսավ թուխպ երկինք՝ արևով փայլուն
Տեսավ փոշու ամպ, լազուր լուսամուտ,
Նազա՜նք խութերի, կեղտաջրի ե՜րթ,
Սատկած ձկների վտա՜ռ ցեխախեղդ...
Լուսնալույս հանգչուն, վհատ, բեկբեկված,
Կերկեր ու մարող մի երգ չերգված...
Տեսավ վիրավոր, թևատ աղավնի
Սպանդ տենչացող խուժան մի վայրի:
Արյան ցայտաղբյուր, զենքերի շաղափ,
Եղբայրասպան մի "հերոսամարտ":
Սեղանն էր մսուրք, ուտեստ էր հարդը,
Մարդու կույր աչքում կորել էր Մա՜րդը...

...Բայց մութն ու տիղմը ցրվեցին, անցան,
Երկինքը հագավ յոթգույն ծիածան:
Վարպետի հոգում հառնեց Երկիրն այն
Որտեղ շողում է Արեգը միայն.
Ուր կա խմորում, խինդ կա ու երկունք,
Ուր քարը քարին՝ թև է ու թիկունք,
Ուր դայլայլում են թռչունները ժիր,
Կա երգ, կա աղոթք, գրիչ կա ու գիր...
Ուր տեղ չունեն լիրբ գոռում, գոչյունը,
Ուր Մարդը գիտի իրեն կոչումը:

antuni
11-30-2011, 11:45 PM
Саша Черный



ЖАЛОБЫ ОБЫВАТЕЛЯ


Моя жена - наседка,
Мой сын - увы, эсер,
Моя сестра - кадетка,
Мой дворник - старовер.

Кухарка - монархистка,
Аристократ - свояк,
Мамаша - анархистка,
А я - я просто так...

Дочурка - гимназистка
(Всего ей десять лет)
И та социалистка -
Таков уж нынче свет!

От самого рассвета
Сойдутся и визжат -
Но мне комедья эта,
Поверьте, сущий ад.

Сестра кричит: "Поправим!"
Сынок кричит: "Снесем!"
Свояк вопит: "Натравим!"
А дворник - "Донесем!"

А милая супруга,
Иссохшая как тень,
Вздыхает, как белуга,
И стонет: "Ах, мигрень!"

Молю тебя, создатель
(совсем я не шучу),
Я р у с с к и й о б ы в а т е л ь -
Я п р о с т о ж и т ь х о ч у!

Уйми мою мамашу,
Уйми родную мать -
Не в силах эту кашу
Один я расхлебать.

Она, как анархистка,
Всегда сама начнет,
За нею гимназистка
И весь домашний скот.

Сестра кричит: "Устроим!"
Свояк вопит: "Плевать!"
Сынок кричит: "Накроем!"
А я кричу: "Молчать!!"

Проклятья посылаю
Родному очагу
И втайне замышляю -
В Америку сбегу!..
<1906>

================================================== ================================================== =======

Սաշա Չյոռնիյ.

Հասարակ մահկանացուի բողոքը.


Դռնապանը իմ՝ հին հավատմունքի հետևորդ է թունդ,
Որդին իմ, ավա՜ղ, հեղափոխական:
Ազնվական է կնոջս քրոջ ամուսինը բութ,
Սպասուհին իմ՝ միապետական:

Ազատական է իրեն հռչակել քույրս սիրասուն,
Մայրս՝ դառել է ավերողչական.
Կինս, ամեն ինչից վեր գլխացավն է իր գերադասում,
Իսկ ես՝ հենց էնպես, ես՝ անօգնական:

Ընկերվարության դարպասն է ծեծում աղջնակս մանուկ
(Տաս տարին նրա դեռ չի լրացել).
Ճառ է հնչեցնում, քայլերգ է երգում, թռուցիկ բաժանում՝
Էս ի՞նչ աշխարհ է, էս ո՞ւր ենք հասել:

Առավոտ-մթնով, աստըծո լույսը դեռ գետին չընկած՝
Մի վայնասուն է մեր տանը տիրում,
Էնպես են իրար գզում-գզգզում պոչները տնկած,
Որ ողջ աշխարհը դժոխք է թվում:

"Շտկե՛նք", - ճչում է քույրս անլվա ու քնաթաթախ.
Որդիս ղժժում է. "հիմքի՛ց կքանդենք".
"Քսի՛ ենք տալու", - քենուս ամուսին կոչվածն է տականք.
Դռնապանը թե՝ "տեսե՜ք, կմատնե՛նք":

Իսկ կինս նվազ, կինս՝ նվնվան, տիկինն իմ թթված,
Հազիվ լսելի ու միապաղաղ,
Ինքըն իրենից ասես անմասըն, օտարված, լքված՝
Բարբաջում է խուլ. "վա՜յ, գլո՜ւխս, աա՜խ":

Արարիչ Աստված, երկնային մեր Տեր, քե՜զ եմ աղերսում
(Լուրջ աղերս է դա, կատակը մի կողմ).
- Ես, մի հասարակ, անշառ, անփորձանք խեղճ մահկանացու,
Տենչում եմ տեսնել իմ տան մեջ անդորր:

Մայրիկիս գոնե ճիշտ ուղու դու դիր, խելքի բեր մի քիչ.
Մորս՝ ինձ ծնած, ինձ սնած մորս.
Ինչո՞ւ պետք է ես լսեմ անընդհատ գոռգոռոց ու ճիչ
Ու իմ իսկ տան մեջ սև դառնա օրս:

Նա առաջինն է վաղ լուսածեգին բրձրաձայնում
Զույգ դրույթը իր. քանդում ու ավեր.
Նրա հետ, պարզ է, սպասուհին իմ չի համաձայնում՝
Իրար են նետում մարտահրավեր:

Քրոջս ճիչն է զարթուցիչ դառնում. "կշինե՛նք հարկավ".
Որդիս ձայնում է. "կպարտադրե՛նք".
Սպասուհին, թե՝ "թագավորին մեր՝ աստված պահապա՜ն".
Իսկ ես՝ գոչում եմ. "ձեններդ կտրե՛ք":

Անեծք եմ հղում, շանթեր եմ ուղղում ինքս իմ օջախին՝
Ասես դիվական ուժի մի հլու.
Ու միտք եմ անում. թե չկարենամ գալ սրանց հախից՝
Ամերիկա՛ եմ հաստատ փախնելու:

1905 կամ 1906 թվական.

antuni
10-30-2012, 10:41 PM
Ալիսա Մելիք-Ադամյան



Я сниму с себя обереги-
И останусь -
совсем беззащитной
Обереги - мои побеги
от любви твоей
ненасытной.

Я сниму с себя
Все замкИ
Что хранили меня
от реальности.
Платье, сумка, духи
Каблуки!!!
О!
В какой же теперь
Ты опасности!!!

Я сниму с себя
все условности
И не буду бояться
Быть брошенной!

================================================== ========

Քո անհագ սիրո փոթորկից ինքս ինձ
էլ չեմ պաշտպանի.
Բոլոր պահապան թալիսմանները
ես կպոկոտեմ ու վար կնետեմ.
Ու՝ կկոխոտեմ:
Թող ջուրը սրբե,
Թող քամին տանի:

Չկա այլևս և ոչ մի տաբու,
Ինձ քեզնից պահող որևէ կողպեք,
Մեզ իրար ձգող բնական բաղձը
խոչնդոտող ու չթույլատրող
որևէ արգելք:
Ես քեզ մոտ կգամ բոբիկ,
մորութ մերկ...
Խելառ եմ ես ու
վտագված ես դու...

Առ այսօր ինչ կար՝ կեղծ չքմեղության
էժան պատում էր:
Ինքզինքս այսօր իմ գերությունից
ինձ ազատում եմ...

antuni
05-14-2016, 02:27 AM
ЗАПИСКА НА МОГИЛУ


Он замолчал. Теперь он ваш, потомки.
Как говорится, «дальше – тишина».
…У века завтра лопнут перепонки –
Настолько оглушительна она.

Леонид Филатов.


Փակեց աչքերը: Ավանդեց հոգին: Հանգավ:
Վաստակը նրա՝ սերունդներինն է արդեն:
…Լռությունը այս՝ խլացուցիչ է այնքան,
Որ դարականջի թմբկաթաղանթը կարող է պայթել…

antuni
12-26-2016, 08:16 PM
Լեոնիդ Ֆիլատով.

«Ներող եղեք, չքնաղ էակ».
------------------------------

Մեղմ ալիքվեց ծովն անհատակ.
Ըմբոստ ոգիս ելավ իմ դեմ.
- Ներող եղեք, չքնա՜ղ էակ,
Բայց ես պետք է ճամփա ընկնեմ…
--------------------------------
Անհուն օվկիանի կապուտակ
Տարերքին եմ ես անձնատուր:
- Ներող եղեք, չքնա՜ղ էակ՝
Մոռացե՛ք ինձ, մի՛սպասեք զուր:
------------------------------------
Ասում էիք. «Պետք է սոսկ կամք
Ու ցանկություն՝ հողից կառչել»
- Ներող եղեք, չքնա՜ղ էակ,
Նվաստիս, միշտ՝ ծո՛վն է կանչել:
--------------------------------
- Փորձիր մի շահավետ ձեռնարկ, -
Պնդում էիք նորի՛ց, էլի՛…
- Ներող եղեք, չքնա՜ղ էակ,
Ինձ աղքա՛տն է համակրելի:
------------------------------------
Արդ ասում եք. «Փա՜ռքն է մենակ,
Որ կտա քեզ ձի՜րք, պատի՜վ, ի՜նչք…
- Ներող եղեք, չքնա՜ղ էակ,
Բայց ժուժկալիս այդ ինչքը՝ ի՞նչ…
-----------------------------
Ինձ Ձեր կամակոր վարքն է թանկ.
Սիրախաղերը Ձեր՝ նույնպես,
Բայց դե մեկ է, չքնա՜ղ էակ՝
Երազում ծո՜վ եմ տեսնում ես:
----------------------------------
Զիջման Ձեր աղերսին ներհակ՝
Թողած հաճույք, հրճվանք ու ծես -
Ինձ մի՛ք դատի, չքնա՜ղ էակ -
Ազատության եմ ձգտում ես:

antuni
01-01-2017, 10:44 AM
Վլադիմիր Վիսոցկի

ԻՄ ԳՆՉՈՒԱԿԱՆԸ.

Մշուշ աղոտ, մղձավանջ,
Զառանցում եմ խռպոտ.
-- Մեռնելը միշտ կա, պի՛նդ կաց,
Ձգիր մինչև առավոտ...
Լույսը բացվեց անհոգի,
Ու վերջին հույսն էլ մարեց.
Կամ պիտ ծխես անոթի,
Կամ հարբես ու, խումարես:


Լի՛ց, մե՛կ էլ լից, ճաշակեմ
Բալասանն էս. թո՛ւնդ, անգույն:
Էնքան պիտի ես լակեմ,
Մինչ դարմանը դառնա թույն:

Պանդոկում՝ գարշահոտ, գաղջ,
Իսկ ա՛յ, սփռոցը՝ ձյունե.
Խեղկատակ մեկի՝ դրա՜խտ,
Իմ տեղի չի, խեղդվո՜ւմ եմ…
Ժամ գնամ՝ ուր խունկ է ծխում
Աբեղան՝ անբեղ տղեկ.
Բայց էնտեղ էլ, շատ հարցում,
Շատ բան սխալ է, տղե՜րք…


Լի՛ց, մե՛կ էլ լից, ճաշակեմ
Բալասանն էս. թո՛ւնդ, անգույն:
Էնքան պիտի ես լակեմ,
Մինչ դարմանը դառնա թույն:


Ասի՝ ելնեմ սարն մոտի,
Շառ ու փորձանքից փախչեմ.
Բայց տես՝ սարի գագաթին՝
Ստորոտի ծառն է աճել:
Լանջը ծաղկունքով հյուսեմ՝
Խինդ պարգևեմ հոգուս հեգ.
Բայց ծաղկունքի տեղ՝ փո՜ւշ է -
Հոգումս էլ՝ փո՜ւշ է, տղե՜րք...


Լի՛ց, մե՛կ էլ լից, ճաշակեմ
Բալասանն էս. թո՛ւնդ, անգույն:
Էնքան պիտի ես լակեմ,
Մինչ դարմանը դառնա թույն:
.
Լույս-Աստծո փնտրտուքի
Ուղին բռնեմ, իջնեմ վար.
Լույսն ու Աստվածն՝ անմեկին՝
Չկա՛ն: Ճամփե՛ն է խավար:
Խավարի մեջ դավադիր՝
Կա միայն մեկ հանգրվան.
Կոճղ է, սավան ու կացին,
Անունն է «Կառափնարան»:


Դժկամ, բայց՝ կոկիկ, սահուն
Նժույգներն են պար բռնել,
Ու թե ճամփեն է դժգույն՝
Վերջնագիծն՝ է՛լ առավել:
…Հավատ չկա ոչ առ ինչ,
Խինդն է մեզանից հուսաբեկ.
Տղե՜րք, սպասե՜ք, դա ճիշտ չի՛,
Կացե՛ք, սխա՛լ է, տղե՜րք…

Լի՛ց, մե՛կ էլ լից, ճաշակեմ
Բալասանն էս. թո՛ւնդ, անգույն:
Էնքան պիտի ես լակեմ,
Մինչ դարմանը դառնա թույն:

antuni
06-18-2017, 12:45 AM
Ֆիլատովի էս գործը տարիներ առաջ թարգմանելու շատ անհաջող փորձ էի արել ու ամեն անգամ էս կամ էն ռեսուրսում հանդիպելիս՝ սրտիս դարդ էր:
Էսօրվա տարբերակը՝ մի քիչ գոնե ոչինչ, բնագրի հանգ ու բանին համապատասխանում է:


Леонид Филатов.


О, не лети так, жизнь!..


Կյանքի խելառ ընթացք,
Դանդաղիր գեթ մի քիչ
Մարդիկ ապրում են, տես,
Մարմանդ,անցավ, անդարդ,
Մի ես եմ, որ տրված
Քո մոլուցքին անհագ՝
Հևում եմ շնչահեղձ
Այս մոլագար վազքից:
Կյանքի խելառ ընթացք,
Քառասունն անց եմ ես
Թող գեթ ընկեր դառնալ
Հարբող մեկին անճար
Ինձ չէ՝ նրան գոնե
Կարեկցիր ու խղճա,
Նա խմելու ունի
Պահա՜նջ, ո՛չ սոսկ հավես:
Կյանքի ընթացք խելառ,
Քչով թող տուր հրճվել.
Քաղաք է, թատրոն է, տե՛ս՝
Ազդագիր կա փակցված.
Չեմ ասում թե դիտման
Վայելքը ինձ թույլ տաս,
Գոնե ցնծամ, որ այդ
Գործը տեսավ բեմել:
Կյանքի խելառ ընթացք,
Սամում՝ մաշկս խանձող,
Թող տուր աշխարհն այս
Մտքիս ի պահ հանձնել,
Իսկ թե բախտն ինձ ժպտա՝
Նաև ի՛մը դարձնել
Տարվել մեկով, ճանչնալ
Սիրո բերկրանք ու դող:
Կյանքի խելառ ընթացք
Գեթ մ՜եկ վայրկյան կա՛նգ առ.
Ինչ պայմանով՝ ասես.
Կուզես՝ հաշմի՛ր, տանջի՛ր,
Անկյալ թեկուզ դարձրու,
Լոկ ինքդ քեզ սանձիր,
Սոսկ մի՛ սուրա այդպես,
Կյանքի ընթացք խելառ…

antuni
07-16-2017, 02:49 AM
Перегорело...
---------------------------
Перегорело. Уже не больно.
Сижу напротив, смеюсь, шучу...
- Как жизнь?
- Нормально
- И я довольна
- Давай за встречу?
- Давай чуть-чуть..
-------------------------
- Ты замуж вышла?
- Ну да. А что мне?..
- Да, ну, конечно. Что за вопрос. А помнишь?..
- Помню..
- Я тоже помню..
- Ну вот и ладно. Давай без слез.
-----------------------------------------
- Ты стала жесткой.
- Прошло три года.
- Не так уж много.
- И это срок...
- Сегодня жарко.
- Ага, погода...
- Да, очень жарко, я прямо взмок.
----------------------------------------
- А он, твой этот...
- А, ты о муже? Хороший парень.
- А он...какой?
- Как муж - он лучше, любовник - хуже.
- Зато надежный и под рукой.
----------------------------------------
- Такой как надо?
- И что такого?
- И даже любишь сильнее чем?...
- Ты разве знаешь такое слово? А если знаешь, тогда зачем...
- Ну да, конечно. Прости.
- Не надо.
Перегорело...Одна зола.
Но только, знаешь, я встрече рада.
И даже лучше, что я пришла.
Теперь я вижу: перегорело.
А ветер пепел уносит вдаль.
Не шевельнулось, не заболело.
И я спокойна. И мне не жаль.
Как ты уходишь, сутуля плечи..
Как в черно-белом немом кино.
И все же грустно от этой встречи.
Перегорело, а все равно...
-------------------
Алла Гуриненко
=================================

Սերը մարել է: Վերքն՝ սպիացել:
Նստել, ժպտում ենք, ասում, խոսում…
- Ինչպե՞ս ես:
- Ոչինչ: Փառք Աստծո:
- Ես էլ:
- Ի՞նչ լցնեմ, գինի՞:
- Գինի՛: Մի կում:

-----------------------------
- Ամուսանացե՞լ ես:
- Ամուսնացել եմ:
- Գիտեմ: Կներես: Հիմար հարց էր: Հիշո՞ւմ ես…
- Այո՛:
- Թե չշտապեիր…
- Եկ չնվնվանք: Ու չլացենք:
-----------------------------------------

- Կոշտ ես:
- Ե՞ս… Կո՞շտ եմ… Երեք տարի է…
- Հա դե, ստացվեց…
- Քեզ ի՞նչ ասես… :
- Շոգ է:
- Ճի՞շտ, շո՞գ է…
- Անտանելի է: Աշխարհի վերջն է եկել կարծես:

-------------------------------------------

- Իսկ քո ներկայիս…
- Ամուսի՞նս:
- Հա՛: Ինչացո՞ւ է նա, պատմիր մի քիչ:
- Վստահելի է, պարկեշտ, տնարար:
- Հեշտ ընթեռնելի ու ձեռքի տա՞կ միշտ…

-------------------------------------------

- Սրտո՞վդ է գոնե:
- Ինչո՞ւ ես հարցնում:
- Եվ սիրում ես դու նրան առավե՞լ…
- Դու «սեր» ասվածից բա՞ն ես հասկանում: Ինչո՞ւ ես հապա լոկ ցավ պատճառել:
---------------------------------
- Լա՜վ դե…:
- Կներես: Ես, լավ է՝ գնամ:

Սերը մարել է… Տեղը՝ մոխիր:
Պե՛տք էր այսօր ինձ ժամադրության գալ
Եվ լա՛վ է, անշուշտ, որ հանդիպեցինք:
Հիմա հո գիտե՛մ. սերը մարել է.
Չկա էլ տանջանք, մռմուռ, կսկիծ,
Ալավը՝ հանգել, մոխրել, պաղել է,
Ափսոսելու ես չունեմ ոչինչ:
…Գնում ես: Տեսքդ՝ մեղք ու տկար է,
Ես էլ՝ ուր որ է՝ փղձկամ պիտի.
Ասես՝ հին, համր շարժանկար է…
Սերը մարե՞լ է… Աստվա՛ծ գիտի…

16.07.2017