PDA

View Full Version : «Դրսի» հայերն ու Հայաստանի դրությունը



Artak
01-05-2011, 09:59 PM
Արդեն կես տարի ա ապրում եմ Հայաստանից հեռու։ Չգիտեմ երբ եմ հետ գնալու ու ոնց։ Որ ասեմ արդեն հարմարվել եմ ստեղի կյանքին՝ սուտ կլինի։ Բայց մի բան արդեն հասկացել եմ։ Ստեղ (Կանադայում) Հայաստանցի հայերի մեծամասնությունը մի առանձնահատկություն ունի։ Հայաստանից եկած ամեն լավ տեղեկություն գրեթե անտեսվում է։ Ցանկացած վատ լուր ուռճացվում ու չափազանցեցվում է։ Պատճառը՞։ Երեւի թե ինքնաարդարացումը։ Իենք իրենց պետք է հավատացնեն, որ Հայաստանում վատ էր, դրա համար են փախել։

Ու նաեւ ըստ էտ բնավորության գծի կարելի է հստակ տարբերել, թե ով է «փախել» Հայաստանից, իսկ ով ուղղակի էմիգրացիա արել՝ տեսնի ոնց ա ստացվում։ Ով ա զզվում Հայաստանից, իսկ, ով սկի հստակ չի կարա ասի ինչի ա Հայաստանը թողել-եկել Կանադա։ Իմպեսներն ել կան, որ տուն մուն չեն ծախել, ուղղակի էմիգրացիայի ծրագրից են օգտվել ինչ-ինչ գործեր անելու համար(բիզնես վիզայի փոխարեն)։ Էդպեսիներն էլ կան, որ հստակ գիտեն, որ մինչեւ անձնագիր ստանալն են մնալու Կանադայում, իսկ հետ հետ են գալու Հայաստան։ Մի հատ փորձի դրանց Հայաստանի մասին վատ բան ասես։ Մի հատ փորձի համեմատես Կանադան ու Հայաստանը։ Էնքան փաստ կբերի հօգուտ Հայաստանի, որ ինքդ կզարմանաս։)

Ինչ եմ ուզում ասեմ։ Ստեղ շատ հստակ է երեւում թե ով ինչքան ա սիրում Հայաստանը։ Մարդ գիտեմ, Երեւանում ինչ քֆուր ասես չէր տալիս Հայաստանին։ ՀԻմա օրերն ա հաշվում թե երբ ա գնալու։ Փող էլ ունի, գործ էլ, տուն էլ։ Բայց դեմքին առավոտից իրիկուն «հայոց վիշտն ա» դրոշմված։ Երեւան ա ուզում։ :)

Borgir
01-17-2011, 09:44 PM
Վատի վրա ուրախանալը նոր բան չի: Ու մենակ հայերին չի վերավերվում: Տեսնես ռուսները ոնց են հայհոյում Ռուսաստանին մի երկու տարի արտասահմանում ապրելուց հետո:

amnic
01-26-2012, 01:03 AM
Ինձ համար դժվար է պատկերացնել այդ զգացումը, քանի որ երբեք Հայաստանից դուրս չեմ եղել։ Այսօրվա Հայաստանը չսիրելու պատճառներ կան։ Սիրելու պատճառներ էլ կան։ Պետք չէ մեղադրել մարդկանց։ Արտագաղթի ալիքներ շատ ենք ունեցել պատմության ընթացքում։ Վերջին հաշվով բոլորն էլ սիրում են Հայաստանը։ Պարզապես մի տեղ կարող են հիշել չսիրելու պատճառները, իսկ մեկ այլ առիթով կարոտը սրտում տրվեն հիշողություններին։