Page 1 of 4 1234 LastLast
Results 1 to 10 of 36

Thread: Сериалы на армянском тв

  1. #1
    Он самый Artak's Avatar
    Join Date
    Sep 2008
    Location
    Ереван-Торонто
    Posts
    1,378

    tv Сериалы на армянском тв

    В последнее время все кому не лень жалуются на качество армянских сериалов. Более того, требуют чтобы их убрали с эфира, как что-то очень плохое и не соответствующее нашему менталитету. Пятого числа этого месяца "сосчитали" и меня как автора одного из сериалов(кстати, одного из самых смотрибельных на всем армянском тв). Раньше писали только о сериале в целом а на этот раз написали конкретно обо мне. Я не обиде. Нисколько. Даже смеялся.

    Но меня интересует другой вопрос: имеет ли кто-то право жаловаться и требовать что-то от меня лично и от частных телеканалов в целом. Никакой из сериалов не нарушает ни один из законов регулирующих тв. Да, может их качество очень далеко от идеального. Но никто не заставляет вас это смотреть ведь. Есть же порядка 25 каналов , которые транслируются бесплатно и только 3-4 из них показывают сериалы собственного производства. Не нравиться - переключи канал. Никто же не обязан бесплатно для тебя делать что-то, конкретено для тебя. Бери то, что дают. Не хочешь - не бери. Разве не так ?

    Почему им кажется, что сериал или телевидение вообще, должны воспитывать их детей. Я необязан бесплатно заниматься воспитыванием их детей. Воспитывание детей - прямая обязанность родителей ! Не детсада, не школы, не армии и университета а конкретно родителей. Может во времена СССР государство и брало на себя воспитательные функции. Но тогда было по-другому. Государство опасалось, что родитель может "неправильно и не по-ленински" воспитать своего отпрыска и поэтому с самого детсада до армии его воспитывали. Но ведь сейчас же не так.

    И потом. почему всем кажется, что ТВ должно и/или может быть лучше чем другие сферы нашей жизни? Если бы все на своих местах работали так, как хотят, чтобы работало ТВ, то мы бы жили в стране, похожей на норвегию а не в той, где живем. Посмотрите на другие сферы: спорт, наука, культура, музыка, экономика ... Везде мы находимся далеко от идела. С чего это тв должны быть идеальным. Его что, инопланетяне делают ?
    - В этом гостиница Я директор!

  2. #2

    Default Re: Сериалы на армянском тв

    Интересная тема. Но в некоторых вопросах с тобой не согласен. Местные сериалы я не смотрю. Да и бразильские тоже (:. Только иногда во время переключения каналов. Но много наслышан, о том что местные сериалы мягко говоря не самого лучшего качества. И в последнее время много по теликуы об этом говорили. Кто-то предлагал, и я с ним в принципе согласен, что вместо каждых 30 серий лучше снимать один качественный художественный фильм. Даже если не получиться качественным, то одна серия не будит мазолить глаза так, как делает сериал каждый день.

    просто обидно, что после отличных арменфильмовскик фильмов наше кино опусрилось на уровень сериалов

  3. #3

    Default Re: Сериалы на армянском тв

    Cериалы, я считаю, должны иметь право на свою нишу, они несомненно, имеют своего зрителя. Просто, вероятно, наряду с ними нужно развивать и другие направления в шоу-бизнесе. Не стОит злоупотреблять количеством за счет качества.

  4. #4
    PanDora's Avatar
    Join Date
    Sep 2008
    Location
    Москва-Ереван
    Posts
    8

    Default Re: Сериалы на армянском тв

    Oooo ... Армянские сериалы.... Это нечто ... Артак, ты пишешь для них сценарии ??? Вот это даааа... Пару раз смотрела верварацнер и еще что-то по армении показывали. Мягко говоря не понравилось Но это и понятно. Я не думаю, что я состою в целевой аудитории этого сериала. Лет 4-5 назад может быть еще. А теперь времени так мало, что тратить на сериалы, тем более армянские не хочется.
    нЕкогда говорить нИкогда

  5. #5

    Default Re: Сериалы на армянском тв

    Как ни странно, здесь (в Калифорнии) армянские сериалы любого кечества смотрятся если не с удовольствием, то с заметным интересом и я бы даже сказала "снисходительным расположением". Лично я видела в Лосе несколько мужчин, прекрасно знающих, что там к чему и пересказывающих друг другу какие-то серии и события. Забавно это наблюдать...

  6. #6
    araqel's Avatar
    Join Date
    Dec 2008
    Location
    Yerevan
    Posts
    1

    Default Re: Сериалы на армянском тв

    Artak. Это пожалуй, первая тема, а твое сообщение первое, что я прочел на этом форуме. Буду краток: скажи пожалуйста, администратор (или главный модератор) этого форума ты?
    «Армянский народ отличается жизнелюбием, стойкостью, уверенностью в своей правоте, мужеством. Именно благодаря этим качествам он всегда выходил победителем из любых испытаний» (Э. Верхарн).
    www.armcinetv.net

  7. #7
    Он самый Artak's Avatar
    Join Date
    Sep 2008
    Location
    Ереван-Торонто
    Posts
    1,378

    Default Re: Сериалы на армянском тв

    да, я ... А что ?
    - В этом гостиница Я директор!

  8. #8
    Он самый Artak's Avatar
    Join Date
    Sep 2008
    Location
    Ереван-Торонто
    Posts
    1,378

    Default Re: Сериалы на армянском тв

    Quote Originally Posted by Bagirka View Post
    Как ни странно, здесь (в Калифорнии) армянские сериалы любого кечества смотрятся если не с удовольствием, то с заметным интересом и я бы даже сказала "снисходительным расположением". Лично я видела в Лосе несколько мужчин, прекрасно знающих, что там к чему и пересказывающих друг другу какие-то серии и события. Забавно это наблюдать...
    Это и понятно. Ностальгия и все такое. В первые времена тоже самое было и с певцами. Все кто приезжал в США собирал аншлаг (местного масштаба естествено). постепенно это стало обыденным явлением и аншлаго только у некоторых. Думаю, с сериалами будет тоже самое.
    - В этом гостиница Я директор!

  9. #9
    небесный SkyRuller's Avatar
    Join Date
    Oct 2008
    Location
    Yerevan
    Posts
    35

    Default Re: Сериалы на армянском тв

    ТВ должо воспитывать. Это однозначно. Ведь все эти каналы идут открыто, бесплатно. Речь ведне идет о кабельном тв, где можно подключить и порнуху. Речь идет о том ТВ, которое можетсмотреть кадый, у кого есть телевизор. А это уже сми, тогда как кабельное или платние тв больше развлечение чем сми. Это ИМХО, конечно. Но и не понимаю этого шума вокруг сериалов. Такое впечатление, что некоторым просто нужен был повод показать себя по телевизору. Я думаю, что ничего запрещать или регулировать в этой бласти не надо. Со временем все встанет на свои места. Как только сериальный бум пройдет остануться лишь несколько сериалов. Рынок сам отрегулирует все.
    На небесах только и говорят, что о море ...

  10. #10
    Он самый Artak's Avatar
    Join Date
    Sep 2008
    Location
    Ереван-Торонто
    Posts
    1,378

    Default Re: Сериалы на армянском тв

    Вот, откопал.
    Самая гневная статья о том сериале, который написал я. Статья на армянском. После прочтения мне показалось, что автор - больной старик видивший еще сталина с троцким. А оказалось что нет. Вартан Овсепян очень даже здоровый и очень даже молодой. Ниже его статья с моими комментами.
    [spoiler]Դժբախտ երջանկություն կամ սովորական պոռնկություն
    Վարդան Հովսեփյան
    10/07/08 թ.


    Վերջերս հայկական հեռուստատեսություններ ներխուժեցին տարբեր տիպի և բովանդակության սերիալներ: Առաջին հայացքից դա դրական տեղաշարժ է հայկական հեռուստատեսության համար: Նաև ուրախացնում է այն, որ վերջապես հայ հեռուստադիտողները կկարողանան հայկական, այլ ոչ թե լատինամերիկյան սերիալներ նայել, որտեղ միայն պոռնկություն, անբարոյականություն, հանցագործություն և այլ բացասական արժեքներ են քարոզվում (հետաքրքիր է, որ վերջին շրջանի սերիալներում մեծ տեղ են գտել մտերիմ բարեկամների սիրային հարաբերությունները և դա հրամցվում է որպես սովորական երևույթ): Սակայն հետաքրքիրն այն էր, որ հայկական սերիալներից մեկը ոչ միայն չէր զիջում իր անբարոյականությամբ, այլ որոշ պարագաներում նաև գերազանցում էր: Դրանց մեջ անշուշտ առանձնանում է «Դժբախտ երջանկություն» սերիալը:

    Հետաքրքիրն այն է, որ այդ սերիալում ի սպառ բացակայում են դրական հերոսները, չնայած շատերը այնտեղ ներկայացված են որպես դրական կերպարներ: Սկսենք ամենակարկառունից` գլխավոր հերոսուհու մորից` Ժաննայից: Այս կինը մոտ 50 տարեկան է` մի փոքր ավել, մի փոքր պակաս, սակայն իր սանձարձակությամբ և սիրային արկածներով չի զիջում ավելի երիտասարդներին: Նախ առանց ամուսնանալու սիրային և սեռական կապի մեջ է մտնում իր աղջկա տարիքի մի տղամարդու հետ (եթե նրան կարելի է այդպես անվանել), այնուհետ նրան բերում և տեղավորում է իր տանը, որտեղ ապրում է իր աղջիկը: Այսինքն այս դրվագում տեղի է ունենում հայկական ընտանիքի` որպես ինստիտուտի կազմաքանդում: Ամուր հայկական ընտանիքը այլևս վարկաբեկված է: Այն, ինչի շնորհիվ պահպանվել է հայ ազգը, մի թեթև ձեռքով հավասարեցվում է գետնին:

    Դուք մենակ պատկերացրեք: Հիսուն տարեկան կինն առանց ամուսնանալու, առանց հարեւաններին եւ բարեկամներին տեղյակ պահելու, կներեք արտահայտությանս համար, առանց կարմիր խնձորի, սիրային եւ որ ամենասարսափելին է սեռական (վա՛յ, հորս արեւ...) կապի մեջ է մտնում իր աղջկա տարիքի տղամարդու հետ: Ինչպե՞ս կարող ա նա այդպիսի բան անել: Միթե չէր կարող գտնել իր տարիքի ինչ որ մեկին ու սիրահարվել: Հետո ի՞նչ որ սերը տարիք չի հարցնում: Բա մեր ամուր հայկական ընտանիքը ու՞ր մնաց: Բա ի՞նչ կասեն հարեւանները: Բա Վարդան Հովսեփյանը ինչ կմտածի, հը Ժաննա՞: Ոնց կարող էիր դու էտ տղամարդուն բերել տուն: Գոնե թաքուն հանդիպեյիր հետը: Տուն բերելս որն ա՞: Մոթել կա, բան կա: Սաունա կա վերջապես: Իսկական հայ կնոջը սազական չի: Իսկական հայ կինը պիտի խոհանոցից դուրս չգա մինչեւ ամուսինը սաունայում պուտանկեքի հետ ֆռֆռում ա: Ու հաշտվի իր ճակատագի հետ: Իսկ եթե հանկարծ ամուսինը (աստված ոչ անի) մահանա, նա պիտի ամբողջ կյանք սեւ հագած ման գա ու մազերն էլ չներկի: Այ տենց: Սեւ շորերով ու սպիտակ մազերով:

    Այստեղ ուշագրավ է ևս մեկ դրվագ: Դա այն է, որ երբ նա իր սիրեկանին տուն է բերում, դա սովորական է ընդունվում իր աղջկա համար: Դա նաև սովորական է ընդունվում տան երեք աշխատողների համար, որոնցից մեկը պատկառելի տարիք ունի և բնականաբար նման սանձարձակությունը եթե ոչ բացահայտ, ապա գոնե տանտիրուհու ետևից պետք է առաջ բերեր այդ մարդու խորը ցասումը: Նրա նման ապրելակերպը սովորական է ընդունվում նաև մյուս երկու ծառաների կողմից:

    Դե իհարկե: Ոնց կարա հայը մի բան անի ու շրջապատը հետեւից չփսփսա, չմեղադրի, անուն չդնի: Իհակե դա զարմանալի է: Ինչ ճիշտ ա ճիշտ ա: Էս դրվագն իրոք չի համապատասխանում իրականությանը: Մեզնից չի էլի, ինչ ուզում ես ասա, ուրիշի կյանքի մեջ չխառնվելը: Բա մի հատ չիմանան դա ո՞վ ա, առաջ ու՞մ հետ ա եղել, ի՞նչ են անում ննջարանում: Կարող ա՞ բացի սովորական միսսիոներական դիրքից էլի ինչ որ բան են անում: Վայ, թաղեմ դրանց:

    Հասկանալի է, որ եթե այս ամենը մենք տեսնեինք ամերիկյան սերիալում, ապա դա իսկապես սովորական երևույթ կլիներ, բայց մի' մոռացեք ընկերներ, մենք ապրում ենք Հայաստանում, որտեղ չնայած բարքերի կտրուկ անկմանը, ընտանիքը այն եզակի ինստիտուտներից է, որը դեռ լիովին չի վարկաբեկվել:

    Պարզվում է ամերիկայն սերիալում այդպիսի բան կարա լինի, քանի որ այնտեղ ընտանիքի ինստիտուտը վարկաբեկված է, իսկ Հայաստանում ոչ: Հետաքրքիր է, հեղինակի դատողություները ինչի՞ վրա են հիմնված: Միգուցե այն փաստի վրա, որ նախագահի թեքնածույի ամուսնացած եւ բաժանված լինելը կարող է խաչ քաշել նրա քաղաքական ապագայի վրա, իսկ մեր մոտ լեւի չգնալը դիտվում է որպես ղզիկությու՞ն: Կամ, որ Ամերիկայում կնոջ կամ երեխայի վրա ձեռք բարձրացնելու համար ամուսինը կարող է նստել, իսկ մեր մոտ կնոջն են մեղադրելու, որ առիթ ա տվե՞լ: Մեկ էլ խնդրում եմ ուշադրություն դարձնել «ընկերներ» բառի վրա: Ուղղակի:

    Այո', դեռ, քանի որ դրսից եկող փողերի հաշվին այն քարոզչությունը, որը իրականացնում է Արմենիա հեռուստաընկերությունը վստահ եմ, որ շատ շուտով ընտանեկան սրբապղծությունն էլ կդառնա սովորական և ոչ ոքին չզարմացնող երևույթ: Այսինքն, այստեղ մի գաղափար է առաջ տարվում` իմ կյանքն է, ինչ ուզում եմ անում եմ և դա ոչ մեկի իրավունքը չի: Ես եմ ու իմ կյանքը: Թքած ունեմ հասարակության և եթե պետք է բոլոր հարազատների կարծիքի վրա: Կարևորը իմ հաճույքներն են` սիրային և սեռական:

    Դժվար դեպք ա: Հետաքրքիր է, հեղինակը ամուսնանալուց առաջ (եթե ամուսնացած է) իր ապագա կնոջը տարե՞լ է հասարակությանը ի ցույց դնելու: Արդյո՞ք հասարակությունը, եւ հարազատները իրենց «դաբռոն» տվել են: Ու եթե հանկարծ քեռին ասեր «տղա ջան, աչքերի գույնը դուրս չի գալիս» ի՞նչ պիտի աներ մեր հեղինակը: Դատելով գրածից, պիտի քեռու ճաշակով մի նոր աղջիկ գտներ: Էս մի պարբերության մեջ «ընկերներ» բառը արդեն չկա, բայց արձագանքը դեռ լսվում է:

    Շարունակելով այդ կնոջ թեման, ասենք, որ նա մեկ երիտասարդով չի բավարարվում /Պատկերացնու՞մ եք, ընկերնե՛ր: Չի բավարարվում: Ինչպե՞ս կարելի է:/ և այս անգամ էլ կպցնում է մի ծեր բժշկի, որին իր տուն է բերում այն ժամանակ, երբ իր երիտասարդ սիրեկանը տանը չի լինում, և երբ այդ տղայիկը վերադառնում է, նա խնդրում է այդ պատկառելի տարիքի մարդուն փախչել լուսամուտից: Սակայն այս ամենի մեջ ինձ համար ամենացավալին այն է, որ այդ կնոջ ամուսինը այդ ֆիլմում Արցախյան հերոսամարտի մասնակից է, որը արդեն մահացել է: Եվ Արցախյան հերոսամարտի հերոսի կինը աջ ու ձախ պոռնկությամբ է զբաղված: /Ընկերներ, պատերացնու՞մ եք: Նա պոռնկությամբ է զբաղված: Աջ ու ձախ: Ու մոռացել է, որ ամուսինը արցախյան հերոսամարտին մասնակից է եղել: Հետո եկել ա պատերազմից տուն, մի քանի տարի ապել, իր տանը մահացել սրտային հիվանդությունից, բայց ի՞նչ կապ ունի: Մասնակցել ա՝ նշանակում է կինը պետք ա սեւ շոր հագնի ու սպիտակ մազերով տանը նստի:/ Այս դրվագից ինձ համար պարզ է դառնում այդ ռեժիսորի բոլոր մտադրությունները: Այն է` բոլոր այն լավը, որ կա մեր հասարակության և ազգի մեջ, ջարդել, ավիրել, կոտրել, քարուքանդ անել, գետնին հավասարեցնել… և հասկանալի է, թե ինչու է նա դա անում… որովհետև իրեն դրա համար լավ վճարել են, վճարել են քանդելու այն, ինչը երկար դարեր չէին կարողանում քարուքանդ անել մեր թշնամիները` դա մեր ազգային արժեքներն են: /Ազնվությամբ եմ ասում, ռեժիսոռի հետ երկար ծիծաղել ենք այս բառերի վրա:/ Եվ ցավալին այն է, որ վստահ եմ, որ դա հաջողվելու է նրան, քանզի այդ սերիալը նայում են ոչ միայն մեծահասակները, այլ նաև ծնողները ներգրավում են սեփական երեխաներին /Ներգրավու՞մ են: Ոնց որ աղանդի մասին գրի:/, որոնք դեռ լավը վատից զատելու ունակություն չունեն և սովորում են այն, ինչ տեսնում են: Սովորում են և դրա պտուղները մենք վաղն ենք տեսնելու: Տեսնելու ենք ու ոչինչ չենք կարողանալու անել, քանզի այդ ժամանակ արդեն շատ ուշ է լինելու:

    Ինչևէ, շարունակենք այդ «հանճարեղ» ֆիլմի հերոսներին ներկայացնելը: Երկրորդը ում կուզենայի ներկայացնել, դա այդ սերիալի վարսավիրն է` Ստասը: Ստասը այսպես ասած ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունի, սակայն դա նրան չի խանգարում, որ հաճախորդների մեծ բանակ ունենա: Նրա այդ կողմնորոշումը նրան նույնիսկ օգնում է /պատկերացնում եք, ընկերներ: Նա ... նա .... գոմիկ է: Այո, այո: ԳՈՄԻԿ: /: Բոլորը գալիս են նրա մոտ, ժամերով զրուցում, ավելի ճիշտ բամբասում, քանզի այդ վարսավիրանոցն էլ քաղաքի բամբասավայրն է (նոր բառ հայերենում) և նրանց ոչ ոքին չի հուզում, որ իրենց մազերին դիպչում է մի ինչ-որ սեռական փոքրամասնություն /Ու ինչ ՞: Երեւի դրանից մազերը թափելու են: Կամ ում կպել ա ինքնել է գոմիկ դառնալու: Բոլորը կվարակվեն ու իրար կվարակեն: Ու կդառնան գոմիկ: Արա էս ի՞նչ ա կատարվում: Թռա՜նք արա .. սրանք գոմիկ են ... Արա հլը մի րոպե: Վայ հորս արեւ, Փարաջանովնել ա գոմի՞կ: Ո՞նց, Լեոնարդո Դա Վինչինել ա գոմի՞կ: Չայկովսկի՞ն: Շեքսպիրն է՞լ: Վախ մամա ջան: Էն օրը Համլետն եմ նայել: Ուրեմն ես էլ ոմ գոմի՞կ: (գնաց կախվելու)/: Իսկ ո՞րն է այս հերոսի ներգրավվելու պատճառը սերիալում: Իրականում, ամեն ինչ պարզ է: Հասարակությանը համոզել ավելի հանդուրժող լինել սրա նմանների նկատմամբ, նրանց ընդունել որպես մեզ հավասարների, նրանց հետ ընկերություն անել, ամեն կերպ ներգրավել մեր շարքերը և եթե նույնիսկ դու այդպիսին ես, պետք չէ այլևս ամաչել դրանից: Դու սովորական մարդ ես և մնացածն էլ քեզանից լավը չեն, նույնիսկ վատն են, քանզի դու համարձակություն ես ունեցել լինել այդպիսին և ինչպես իրենք հոմոսեքսուալներն են ասում` դու ազատ կլինես միայն այն ժամանակ, երբ ինքդ հոմոսեքսուալ դառնաս: Նման ֆիլմը մթնոլորտ է ստեղծում, որ արդեն հոմոսեքսուալները ազատորեն ցույց են անում կառավարության շենքի դիմաց և ինչպես ես եմ լսել, դա շատ նորմալ է ընդունվել, ինչպես կառավարության անդամների, այնպես էլ հասարակ անցորդների համար /պարանը օճառում է/: Իսկ մեր ոստիկանները հազիվ ցրում են իրենց քաղաքացիական իրավունքների համար պայքարողներին և ձերբակալում նրանց, իսկ հոմոսեքսուալները նրանց գլխի վրա տեղ ունեն /հետաքրքիր ա, դրա մասին ոստիկանները գիտե՞ն/: Թվում է, թե այս խնդիրը այնքան էլ հրատապ չէ և պետք չէ հարձակում կազմակերպել դրանց վրա: Դե մի քանի հոգի են, թո'ղ լինեն: Ընկերնե'ր, հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ` նրանք արդեն շատ են և ովքեր կասկածում են ասածներիս վրա, թող մութն ընկնելուն պես գնան Մյասնիկյանի արձանին կից զբոսայգի և նրանց առջև կբացվի ողջ իրականությունը /բարձրանում է աթոռի վրա/: Դա նրանց հանդիպելու վայրն է և այստեղ են տեղի ունենում հիմնական գործողությունները (չմանրամասնեմ, թե ինչ): Իսկ հաջորդ օրը առավոտյան այդ նույն նստարանի վրա, որի վրա նախորդ գիշեր այդ անասունները չգիտես ինչով էին զբաղված, նստելու է մի ընտանիք իր երեխաների հետ, մի սիրահար զույգ, մի զույգ ծեր ամուսիններ (նույնիսկ պատկերացնելիս սիրտս խառնում է) /օղակը հագցնում է վզին/: Այս ամենի ակորդն էլ այն է, որ այսօր մեր երկրում կան դրանց իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպություններ, որոնք նույնիսկ չեն էլ թաքցնում, որ իրենք սնվում են օտարերկրյա կազմակերպություններից: Ես ձեզ հարց եմ տալիս ու խնդրում եմ, որ խորությամբ մտածեք: /հանգուցյալի անշունչ եւ գոմիկի հպում չտեսած մարմինը ճոճվում է առաստաղից: Տենա՞ս մոռգի աշխատողը գոմի՞կ ա թե՞ կարգին տղայ ա/

    Օտարերկրյա հասարակական կազմակերպությունների ինչի՞ն է պետք հայ հոմոսեքսուալների պաշտպանությամբ զբաղվելը: Ախր այն փողերը, որոնք նրանք ներդնում են դրանց պաշտպանությունը կազմակերպելու համար, կարելի էր ավելի արդյունավետ օգտագործել: /Զարմանում եմ ուղղակի մարդկանց վրա: Այ հարգելիներս, ձեր փողերը ծախսելուց առաջ մի հատ հարցրեք Վարդան Հովսեփյանին, ինքը կասի, թե ոնց ա ավելի ճիշտ պետք ծախսել:/ Ամեն օր աշխարհում հազարավոր երեխաներ են մեռնում սովից, չքավորությունից, հիվանդություններից… իսկ հայ հոմոսեքսուալները ավելի կարևոր են: /Կարելի է այս միտքը զարգացնել: Կառավարությանը դիմել, որ ճանապարհները վրա էլ փող չծախսեն: Դպրոցներն ու՞մ են պետք եթե աշխարհում կան սոված մարդիկ: Ինչի համար է բանակի վրա ծախվում տարեկան միլիոնավոր դոլլարներ: Բա սոված երեխեքը ՞: Մի հատ հարցնող լինի, քանի՞ սոված երեխա ես կերակրել քո կյանքում, որ ուրիշներին ես սովորացնում:/Ախր նրանք պաշտպանության կարիք էլ չունեն /Ինչի պիտի ունենան եթե ինչին կպնում են գոմիկ ա դառնում/: Այդ մեզ է պետք պաշտպանել նրանցից /Ինձ պաշտպանել պետք չի: Ինձ արվամոլները փողոցում վրա չեն տալիս: Չեն հարձակվում բռնաբարելու ակնկալիքով: Իսկ ձեզ ՞:/ : Ես վստահ եմ, որ որոշ ժամանակ անց մենք ենք արդեն լինելու այս երկրի սեռական փոքրամասնությունները և արդեն մեր իրավունքները պետք է պաշտպանեն, բայց վստահ եմ, որ այդ ժամանակ այդ հասարակական կազմակերպությունները մեզ պաշտպանելու համար փող չեն ներդնի, քանզի իրենք արդեն կատարած կլինեն իրենց առաքելությունը` քանդել Հայաստանը: Այն ինչը չհաջողվեց անել պատերազմների միջոցով, անում են բարոյական լիակատար անկման ճանապարհով ընկերնե՛ր:

    Անցում կատարենք այդ ֆիլմի մեկ այլ հերոսուհուն` Նոնային: Նոնան աշխատում է այդ ֆիլմի գլխավոր հերոսուհու տանը: Նոնայի կյանքի երազանքը Անգլիա գնալն ու անգլիացու հետ ամուսնանալն է /Զարմանալի է չէ՞: Իսկական հայ տան հայ աշխատողը պիտի երազի ամբողջ կյանքում էտ տանը աշխատի: Ո՞նց կարա նա ուրիշ բանի մասին երազի, ես զարմանում են:/ : Դրա համար գործի են դրվում բոլոր միջոցները` ընդհուպ մինչև ինտերնետային ամուսնությունը: Նոնան բավական գեղեցկատես աղջիկ է և հեշտությամբ նա ամուսնանալու մեծ ընտրություն կունենար Հայաստանում: Բայց ո'չ, հայ տղաները դուր չեն գալիս Նոնային, նրանք քյառթու են և վատը, իսկ արտասահմանցիները լավն են: Մի խոսքով, այս հերոսուհին էլ քարոզում է խառնամուսնությունները /հիանալի տրամաբանական եզրահանգում:/: Այսինքն, պետք չէ ամուսնանալ հայ տղայի հետ /բա որ գոմիկ ըլնի: Չէ, հայ տղեն գոմիկ չի ըլնում:/ , պետք չէ հայկական ընտանիք կազմել /հետաքրքիր է, հայկական ընտանիք կազմելը ինչով ՝ տարբերվում ասենք չեխական ընտանիք կազմելուց: Կարծում եմ ոչ մի բանով: Էլի կինն ու տղամարդն ամուսնանում ու իրար հետ են ապրում; Այդ դեպքում ինչու՞ անընդհատ նշել «հայկական ընտանիք», «հայ երեխա» եւ այլն: Պատասխանը պարզ է: Անիմաստ տեքստին ինչ որ «հայամետություն» տալու համար:/: Այսինքն, պետք չէ ամուսնանալ հայ տղայի հետ, պետք չէ հայ երեխաներ ունենալ, որոնք վաղը պետք է պաշտպանեն հայրենի սահմանները: Այս ամենը երկար շղթայի մի օղակն են, որի վերջնական կետը Հայոց պետականության գուցե դանդաղ, բայց աստիճանական կործանումն է:

    Անբարոյական հերոսների ցանկը այսքանով չի ավարտվում, բայց այլևս ցանկություն չունեմ շարադրել նրանց մասին, այլ կփորձեմ կարճ անդրադառնալ ֆիլմի սյուժեին: /Չգիտեմ, ուրախանա՞մ թե ոչ, որ Վարդան Հովսեփյանը ուշադրությամբ նայել է գրեթե բոլոր սերիաները եւ գիտի բոլոր հերոսներին: Երեւի ուրախանամ, որ էտքան ժամանակ ունի: Բայց մի րոպե: Ոնց թե: Հայ տղամարդը սերիալ չպիտի նայի ախր; Էտ ոնց ա տենց ստացվել: Արա՜:/ Պետք է ասել, որ դրանում դույզն ինչ խորը իմաստ չկա: Ֆիլմի կեսից ավելիի ժամանակը անցնում է տան խոհանոցի և վարսավիրանոցի կենցաղային խոսակցություններով: Պարզ հասկացվում է, որ ռեժիսորը ուղղակի ժամանակ է լցնում: Ֆիլմում օգտագործվել են լատինամերիկյան սերիալների սյուժեները: Դրանցից մի քանիսը` երեխան կորում է ծննդատանը, հերոսներից մեկը ավտովթարի է ենթարկվում և մի քանի տարի չգիտես ինչպես կոմայի մեջ է լինում ինչ-որ անտառում, և երբ ուշքի է գալիս, բնականաբար, կորցրած է լինում հիշողությունը, թեթև հրելուց հյուրանոցի աշխատակիցներից մեկի գլուխը կպնում է սուր վայրի և նա մահանում է, գլխավոր հերոսուհին, ում որ պարտք էր, հանկարծ պարզվում է, որ նա իր հոր մարտական ընկերն է և նրա հայրը փրկել էր նրա կյանքը, կապված գերին կարողանում է արձակել թելերը և փախչել… սրանք դրվագներ են, որոնք եթե հավանականության տեսությամբ դիտարկենք, հնարավոր է միլիոնից մեկ դեպքերում:

    Իսկ ինձ թվում էր, որ միլիոնից մեկ հավանականություն կա, որ 2008 թվականին Հայաստանում կլինի նման մտածողության տեր երիտասարդ մարդ: Բայց դե, որ պարզվում ա կա, նշանակում ա մնացած բոլոր դրվագները ավվելի քան հավանական են[/spoiler]

    Ամենաշատը ծիծաղել ենք հոմոսեքսուալիստներին վերաբերվող հատվածի վրա:
    Թվում է, թե այս խնդիրը այնքան էլ հրատապ չէ և պետք չէ հարձակում կազմակերպել դրանց վրա:Հլը խորացեք: «հարձակում» Դե մի քանի հոգի են, թո'ղ լինեն: Ընկերնե'ր, հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ` նրանք արդեն շատ են և ովքեր կասկածում են ասածներիս վրա, թող մութն ընկնելուն պես գնան Մյասնիկյանի արձանին կից զբոսայգի և նրանց առջև կբացվի ողջ իրականությունը: Դա նրանց հանդիպելու վայրն է և այստեղ են տեղի ունենում հիմնական գործողությունները (չմանրամասնեմ, թե ինչ): Իսկ հաջորդ օրը առավոտյան այդ նույն նստարանի վրա, որի վրա նախորդ գիշեր այդ անասունները չգիտես ինչով էին զբաղված, նստելու է մի ընտանիք իր երեխաների հետ, մի սիրահար զույգ, մի զույգ ծեր ամուսիններ (նույնիսկ պատկերացնելիս սիրտս խառնում է)
    - В этом гостиница Я директор!

Page 1 of 4 1234 LastLast

Tags for this Thread

Bookmarks

Posting Permissions

  • You may not post new threads
  • You may not post replies
  • You may not post attachments
  • You may not edit your posts
  •