Results 1 to 6 of 6

Thread: Армянский менталитет

  1. #1
    Андроид Rebecca's Avatar
    Join Date
    Sep 2008
    Posts
    1,688

    Default Армянский менталитет

    Предлагаю поговорить об армянском менталитете... если, конечно, реально существует разница в менталитете разных народов.

  2. #2
    Андроид Rebecca's Avatar
    Join Date
    Sep 2008
    Posts
    1,688

    Default Re: Армянский менталитет

    Надысь стала я вдруг читать Фирдоуси, "Шахнамэ". По совету одного коллеги. На армянском. Читала хоть и медленно, но удовольствие получила. А в конце книги, любезно предоставленной тем же коллегой, были отрывки из других произведений великого поэта.

    Ниже приведены отрывки из "Бижан и Маниже". Одна часть называется "Иранцы помогают армянам", вторая - "Армяне помогают иранцам". Прочитайте, господа. Думаю, вам будет интересно читать и сравнивать с современным армянским менталитетом. Изменилось ли что-нибудь? Напоминаю, что год написания произведения примерно тысячный, т е тысячу лет тому назад!

    ԻՐԱՆԱՑԻՆԵՐԸ ՕԳՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԵՐԻՆ

    Աշխարհակալ Խոսրով արքան տոնի մեջ էր ցնծալի,

    Գինարբուքի կանչեց բոլոր իր քաջերին պանծալի:

    Նա զարդարեց իր պալատը՝ փրկեց գորգեր ու դիպակ,

    Գլխին դրեց քեյանական շահնշահի ոսկեթագ:

    Հրափրփուր վարդագինին լցրեցին թաս ու գավաթ,

    Սրտակեղեք երգի ձայնը ցնցեց փողոց ու պալատ:

    Տոնահանդես եկան բոլոր դյուցազները քաջատոհմ,

    Ֆարիբուրզը, Գոստեհեմը պալատ մտան ինչպես հողմ:

    Եկան Գուդերզմ ու Ֆարհադը, հզոր Գիվը՝ նրանց հետ,

    Եվ Միլադի որդի Գուրքինն ու Շապուհը խորաքետ:

    Եկավ Թուսը հաղթաբազուկ, ժառանգորդը շահերի,

    Մեծ Հուրրդանը և Բիժանը՝ մեկը մեկից քաջարի:

    Շահի գինուց հարբել էին մեծահամբավ շատ քաջեր,

    Ամեն զինվոր նվիրված էր շահին սրտով սիրաջերմ:

    Թասերի մէջ վառվռում էր շահի գինին հրատես,

    Իսկ քաջերը կոնծում էին ու շողշողում վարդի պես:

    Քեյ-Խոսրովին ի ցույց եկան աղջիկները լուսնդեմ,

    Կախարդական մուշկ ծամերը արձակեցին հանց եդեմ:

    Ողջ պալատը դղրդում էր, խրախճանքներ, պար ու երգ,

    Իսկ նետաձիգ պահնորդները հսկում էին մուտք ու ելք:

    Արքայական խրախճանքի պահին մտավ մի պահնորդ,

    Զինվորական վայել կարգով ասաց.«Ո՛վ իմ առաջնորդ,

    Հայաստանի պատվիրակը մեզ բերել է մի պատգամ,

    Ցանկանում է Խոսրով շահին անձամբ տեսնել այս անգամ»:

    Եվ իր հերթին ուշիմ սպան արագ գնաց արքունիք,

    Խոսրով շահին նա զեկուցեց ճոխ պալատում երկնաձիգ:

    Արքան ասաց. «Ինձ մոտ բերեք միջնորդ մարդուն անծանոթ»,

    Պատգամախոս հայ դեսպանին իսկույն տարան շահի մոտ:

    Հայ դեսպանը գահի առաջ ջերմ ողջունեց արքային,

    Ասաց.««Թող որ շահը լսի հարեւանին ու հային:

    Քեյ-Խոսրովի մոտ ենք եկել այն աշխարհից հեռանիստ,

    Ուր Իրանը բաժանվում է Հայաստանից, Թուրանից:

    Մեր աշխարհին անվանում են Լեռնակուտակ Հայաստան,

    Մեզ հայերը ուղարկել են որպես միջնորդ ու դեսպան:

    Խոսրով արքան երկար ապրի, երջանկավետ եւ անվիշտ,

    Թող մեզ տիրե դաժանություն, թշվառություն մեկընդմիշտ:

    Աշխարհակալ շահնշահը իշխում է միշտ յոթ գոտու,

    Ոսոխներից պաշտպանում է բազում մարզեր հարկատու:

    Մենք ապրում ենք Հայաստանում՝ մշտախաղաղ ու հանգիստ,

    Մեր գյուղերը քարակոփ են, անառիկ ու վեհանիստ:

    Հայաստանի եւ Իրանի սահմանի մոտ կա անտառ,

    Նա մեզ համար կուռ պատնեշ է, եւ՛ ամրոց է, եւ՛ ապառ:

    Մեր լեռները կանաչել են, ինչպես պարտեզ մի ծաղկանց,

    Իսկ բերքատու ճոխ արտերը մեզ տալիս են առատ հաց:

    Վայրի խոզեր-վարազները ներխուժեցին ժանտ, վայրագ,

    Կանաչախիտ անտառներում թափառում են անքանակ:

    Նրանք փղի ժանիք ունեն ու գեր մարմին սարի պես,

    Մեր երկիրը կմոխրանա, եթե շահը չօգնի մեզ:

    Մեր գյուղերը եւ արտերը ավերեցին անխնա,

    Վարազների ժանիքներից ազատության հույս չկա»»:

    Խոսրով շահը երբ որ լսեց նոր-նոր լուրեր թախծամած,

    Ափսոսանքից ու երկյուղից ողջ մարմինը սարսռաց:

    Խոսրով արքան հայ դեսպանին սրտահաճո խոսք ասաց,

    Ապա դիմեց իր քաջերին, ձեռքը երկինք վերթեւած.

    «Ո՛վ դյուցազուն եւ անվանի, առյուծասիրտ իմ քաջեր,

    Իմ ձեռքի տակ ունեմ այժմ բազում ընծա ու գանձեր:

    Ով որ հայոց երկիր գնա՝ վարազների դեմ կռվի,

    Արքունական գանձատունը նրա առաջ կփռվի:

    Մեծապատիվ այդ հերոսին ես տեսնելով կխնդամ,

    ԵՎ պատվաբեր գործի համար արքայական գահ կտամ»»:

    Ապա շահը առաջարկեց բերեն ոսկով լի աման,

    Որ պալատի մեջտեղ դնեն՝ տեսնողները հիանան:

    ԵՎ բերեցին բազում քարեր գույնզգույն ու թանկագին,

    Ու Խոսրովի մեծ կնիքը բերին սարքին ու կարգին:

    Ու բերեցին հրասմբակ սեւ նժույգներ ոսկեսանձ,

    Բյուզանդական նուրբ դիպակով ամեն մեկը լավ թամբած:

    Թեկուզ կային ընտիր ձիեր, սակայն չկար քաջ հեծվոր,

    Ուստի արքան այսպես դիմեց խիզախներին իր բոլոր.

    «Ո՛վ զինվորներ իմ քաջարի, մեծահամբավ, փառապանձ,

    Ո՛վ է ուզում շահի պարգեւ՝ առատ ոսկի, գահ ու գանձ»»:

    Լուռ էր զորքը իրանշահի, բայց Բիժանը վեր կացավ,

    Գիվի խիզախ որդին էր նա եւ բոլորից սրտացավ:

    Նա մոտեցավ, ապա կանգնեց թագավորի դեմ-դիմաց,

    Աշխարհակալ Խոսրով շահին այսպես խոսեց եւ ասաց.

    «Քո պալատը դեռ չի տեսել ու չի տեսնի այլ արքա,

    Ողջ աշքարհը քո ծառան է, քեզ հավասար շահ չկա:

    Ես պատրաստ եմ հրամանիդ, աշխարհակալ մեծ Խոսրով,

    Նվիրված եմ քեզ հավիտյան հոգով, մարմնով ու սրով»»:

    Հզոր Գիվը երբ այդ լսեց՝ տեղից ելավ լուռ, խոհուն,

    Ու խոնարհվեց Խոսրով շահին, ապա դիմեց իր որդուն.

    ««Որդիս,- ասաց Գիվը տրտում,- գիտեմ, քաջ ես, համարձակ,

    Բայց դու ինչպե՞ս պիտի կռվես վարազների դեմ արձակ:

    Ջահելները լուսամիտ են, բայց չեն բռնում խոհեմ գործ,

    Հերոսական մարտերի մեջ եւ՛ անփույթ են, եւ՛ անփորձ:

    Դու չգիտես, թե քո առաջ ինչ լավ ու վատ օրեր կան,

    Չգուշակած թշվառություն, վիշտ ու ցավեր պիտի գան:

    Բիժա՛ն որդի՛ս, ա՛խ, մի գնա ճանապարհով անծանոթ,

    Զի գլխահակ եւ ամոթով պիտի զղջաս շահի մոտ»:

    Քաջ Բիժանը լսեց հորը, սիրտը տխրեց դառնալի,

    Քանզի փառքի համար նա չէր սոսկում ճամփից արնալի:

    Ասաց. «Հայր իմ, մի կասկածիր, սուր կա ձեռքիս ամրակոթ,

    Հաղթանակով կգամ գիրկդ, որ չամաչես շահի մոտ:

    Լավ իմացիր, վարազներին կհարվածեմ անդադար,

    Ջահել եմ դեռ հասակով ես, մինչդեռ խելքով՝ ծեր մի այր:

    Այնուհետեւ վարազները չեն ապրի այդ անտառում,

    Քանզի, հայր իմ, Բիժան եմ ես, դու իզուր ես բարկանում»:

    Խոսրով շահը երբ որ լսեց քաջի խոսքերն իմաստուն,

    Ուրախացավ եւ Բիժանի համար մաղթեց աստծուն:

    «Թող հռչակվի,- ասաց շահը,- իմ Բիժանը մեծաշուք,

    Նա վահանն է իմ հույսերի, շահը չունի այլ նեցուկ:

    Եթե ամեն իմ զինվորը լինի քեզ պես քաջաքաջ,

    Ոչ մի բանակ այս աշխարհում չի դիմանա իմ առաջ»:

    Ապա շահը ծեր Միլադի քաջ Գուրգենին ճառ ասաց.

    «Հայոց երկիր տանող ճամփան դու լավ գիտես անկասկած,

    Թամբիր բոլոր նժույգները, զորք հավաքիր արժանի,

    Ե՛վ զինաշող ընկեր եղիր, եւ՛ ուղեկից՝ Բիժանի»»:

    ՀԱՅԵՐԸ ՕԳՆՈՒՄ ԵՆ ԻՐԱՆԱՑԻՆԵՐԻՆ

    Բենդույը իր սակավաթիվ զորքը տարավ արշավի,

    Արագընթաց սուր քամու պես կտրեց ճամփա ու շավիղ:

    Հասավ այնտեղ, ուր որ վաղուց հայ Մուշեղն էր բանակել,

    Ուր որ ճամփա ու գյուղ չկար, գետերն էին բարակել:

    Տեսավ խփած Մուշեղ քաջի վրանները բազմաբյուր,

    Քաջ Բենդույը այնտեղ գտավ թե ուտելիք եւ թե ջուր:

    Նա մոտեցավ ու Մուշեղին ողջագուրեց սիրաջերմ,

    Այնուհետեւ ասաց սրտում ինչ ոխ ունի եւ ինչ քեն:

    Մուշեղն ասաց. «Ով իմ Բենդույ, մի հեռանա, քաջ պարման,

    Սուրհանդակը նշված ժամին լուր կբերի անպայման:

    Դու կիմանաս՝ ինչեր արեց շահը Ռումի աշխարհում,

    Նա հաշտության պայմա՞ն կապեց, թե նոր կռիվ է վարում»:

    ԵՎ Բենդույը Մուշեղ քաջին լսեց ուշիմ, անվարան,

    Անապատից իսկույն բերեց զորք ու բաբան ու վրան:

    Այնուհետեւ պարսից զորքը տարավ հայոց զորքի մոտ,

    Խոսրով շահի քեռին էր նա եւ բոլորից սրտամոտ:

    Երբ բանբերը եկավ հայտնեց թե՝ գալիս է շահ-արքան,

    Մուշեղ քաջը եւ Բենդույը իսկույն անցան լայն ճամփան:

    Գոսթեհեմին ասաց շահը. «Նայիր ու տես ակնապիշ,

    Ի՞նչ մարդիկ են մեզ մոտ գալիս, մերոնցի՞ց են, թե ուրիշ»։

    Գոսթեհեմը շահին ասաց. «Աշխարհասաստ թագավոր,

    Ես տեսնում եմ արագավազ երկու տարբեր ձիավոր.

    Ճերմակաձին մեր Բենդույն է, որ գալիս է շահիդ մոտ,

    Իսկ նրա հետ սլացողը՝ այլ զորքից է, անծանոթ»:

    Բայց երբ եկան՝ մեծարեցին շահի գահը ու գոտին,

    Քաջավայել ողջունելով՝ խոնարհվեցին մինչ գետին,

    Այնժամ շահը հարցուփորձեց. «Ո՞վ է մարդը այս օտար»,

    Իսկ Բենդույը պատասխանեց. «Ո՛վ փադիշահ հոգատար,

    Հայ Մուշեղին ինչո՞ւ համար սիրո հարցում չես անում,

    Երբ Հունաստան դու մեկնեցիր, գիշերները չէր քնում:

    Նրա տունը եղել է սոսկ անապատում մի վրան,

    Իսկ թաղիքե անկողինը՝ ճոխ բազմոց էր միշտ նրան:

    Հայ Մուշեղը իր հետ ուներ աշխարհազոր մեծ բանակ,

    Իր մեծության անհավասար՝ ոսկի, գանձեր անքանակ:

    Աչքը ճամփիդ սպասում էր օր ու գիշեր աղեկեզ,

    Ու տենչում էր՝ վերադարձիդ, հաղթանակի լուր տաս մեզ»:

    Խոսրով արքան Մուշեղ քաջին շատ սիրալիր խոսք ասաց,

    Թե. «Խոսրովը չի մոռանա նեղությունը քո քաշած:

    Ես կջանամ, որ ապագադ լինի պայծառ, լուսահուն,

    Որ քաջերի մեջ ունենաս մեծերից էլ լավ անուն»:

    Ապա ելավ գոտեմարտի շահի զորքը հաղթազեն,

    Որ թշնամու արքայաքեն բանակների դեմ վազեն:

    Վես Գերդույը արիաց զորքը տարավ ուղիղ աջ կողմից,

    Իսկ հայկազուն Մուշեղ քաջը պոկվեց կարծես խենթ հողմից:

    Թագավորին պաշտպանում էր Գոսթեհեմը թիկնազոր,

    Արքայապաշտ բանակ ուներ, անպարտելի ու հզոր:

    Խոսրով արքան կենտրոնամեջ պատերազմ էր մղում մեծ,

    Բայց երբ տեսավ, որ քաջերը թուլանում են հողմածեծ,

    Նա շուտափույթ Շապուհի մոտ արագ հղեց մի բանբեր,

    Թե. «Մուշեղին քո բանակից տուր օգնական նոր գնդեր:

    Պատերազմեք ավարառու թուրքերի դեմ այդ վայրագ,

    Որ ձեր գլխին միշտ շողշողա հաղթանակի ոսկեթագ»:

  3. #3
    Azəri FromBaku's Avatar
    Join Date
    Mar 2009
    Location
    Baku
    Posts
    194

    Default Re: Армянский менталитет

    Для начала определитесь, что вы имеете в виду под словом "менталитет"; в психологии этот термин употребляется как понятие о мышлении определенного народа, его неписанные законы... Просто нынче это слово так широко стало использоваться, к месту или нет, он на устах... Под ментальностью вы понимаете исторические связи разных народов? Про Иран и армян много чего можно нарассказать...
    Neylim, aman aman...
    Neylim, aman aman, Sarı Gəlin...

  4. #4
    Андроид Rebecca's Avatar
    Join Date
    Sep 2008
    Posts
    1,688

    Default Re: Армянский менталитет

    ФромБаку, мой пост был не об исторических связях.

  5. #5
    Azəri FromBaku's Avatar
    Join Date
    Mar 2009
    Location
    Baku
    Posts
    194

    Default Re: Армянский менталитет

    Да ну, ладно... Как хотите... Будучи родом из Ирана и как человек хорошо знающий это общество могла бы помочь с объяснением этой главы...
    Neylim, aman aman...
    Neylim, aman aman, Sarı Gəlin...

  6. #6
    Андроид Rebecca's Avatar
    Join Date
    Sep 2008
    Posts
    1,688

    Default Re: Армянский менталитет

    ФромБаку, в моем посте указан источник, а также названы главы, которые я переписала на армянском, сделано это именно для того, чтобы все могли принять участие в теме, найдя книгу на том языке, на котором удобно. А написано на армянском по той причине, что книги на русском у меня не оказалось под рукой.

    Но это поправимо. Фирдуси переведен на многие языки, так что вполне возможно найти эту книгу и на азербайджанском и прочитать. Таки образом слова о "хотим-не хотим" самоликвидируются. К тому же, уверяю тебя, читая Фирдуси, можно получить эстетическое удовольствие

    Как говорится, все в твоих руках.

Tags for this Thread

Bookmarks

Posting Permissions

  • You may not post new threads
  • You may not post replies
  • You may not post attachments
  • You may not edit your posts
  •