Results 1 to 3 of 3

Thread: Հռոմեական "ասպետներ"-ի ևս մի ջախջախում: Ինչը չէր ցանկանում վերհիշել Տակիտոսը կամ ինչու Դիմաքսյան նահապետը չէր սիրում հռոմեացիներին...

  1. #1

    Default Հռոմեական "ասպետներ"-ի ևս մի ջախջախում: Ինչը չէր ցանկանում վերհիշել Տակիտոսը կամ ինչու Դիմաքսյան նահապետը չէր սիրում հռոմեացիներին...

    Հատված "Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 9"-ից

    Հռոմեական "ասպետներ"-ի ևս մի ջախջախում: Ինչը չէր ցանկանում վերհիշել Տակիտոսը կամ ինչու Դիմաքսյան նահապետը չէր սիրում հռոմեացիներին...

    58 գարուն – Կարին գավառի ճ-մ

    "... բարբարոսները իրենց պահում էին չափազանց անփույթ և կարծես հնարավորություն կար հաջող մարտական գործողությունների համար...: Եվ այն բանից հետո, երբ Պակցիուսին մոտեցան մի քանի հեծյալ ջոկատներ և, լինելով անփորձ, պահանջեցին մարտ տալ, վերջինս խախտեց հրամանը, ճակատեց հակառակորդի դեմ և պարտություն կրեց: Իր հերթին Պակցիուսին օգնության շտապող օժանդակ ուժերը դիմեցին փախուստի..."

    Տակիտոս


    Մեծ Հայքի թագավորության գահին Տրդատ I-ի հաստատվելը խորը անհանգստություն առաջացրեց Հռոմում, որը, չկարողանալով իրավիճակը փոխել "դաշնակից և բարեկամ"-ների ուժերով, դիմեց ավելի լուրջ միջոցների: Արդյունքում Կորբուլոնի գլխավորած հռոմեական բանակը (95.000 ) Մելիտե-Եփրատի հունով Դաստարակ բերդ-Նիկոպոլիս-Սատաղ-Դերջան երթուղով ներխուժեց Մեծ Հայքի թագավորության տարածք և, ենթարկվելով նահանջող Հայկական բանակի (մոտ 30.000, այդ թվում Մարդպետական գունդը) պարտիզանական հարվածներին, ճամբարեց Կարինի սարահարթում: Շուտով Տրդատ I-ի գլխավորությամբ ուժերը միավորած Մեծ Հայքի թագավորության բանակի հեծելազորը (մոտ 30.000) մոտեցավ թշնամու ճամբարին:
    I փուլ – Հայկական թեթև հեծելազորը հարձակվեց ճամբարում տեղակայված հակառակորդի հետևակի վրա և սկսեց նետահարել՝ կորուստներ պատճառելով վերջինիս:
    II փուլ – Իրավիճակը փրկելու համար հռոմեական հետևակը ու հեծելազորը դուրս եկան սեփական ճամբարից և հարձակվեցին հայկական թեթև հեծելազորի վրա, որը չմտնելով լուրջ մարտի մեջ ու իբր չդիմանալով թշնամու հետևակի և հեծելազորի համակցված հարվածին, ճակատից աջ ու ձախ ուղղությամբ ցրվելով, սկսեց կանխամտածված փախուստ իրականացնել՝ իր հետևից հրապուրելով թշնամու հեծելազորին և միաժամանակ բացելով ճակատային հանդիպակացը: Խանդավառված իր այս կեղծ հաջողությունից՝ հռոմեական հեծելազորը սկսեց հետապնդել նահանջողներին և շուտով հեռացավ ու կտրվեց իր հիմնական բանակից:
    III փուլ – Հաղթականորեն արշավող թշնամու հեծելազորի դեմ-դիմաց՝ ազատված տարածության վրա, Տրդատ I-ի անձնական ղեկավարությամբ հայտնվեց Հայկական ծանր հեծելազորը, որը սեպաձև-խոյընթաց հատու հարվածով ջախջախեց թշնամուն:
    IV փուլ – Հռոմեական լեգեոնները, զգուշանալով առաջ շարժվել և օգնության հասնել սեփական հեծելազորին, արագորեն վերադարձան սեփական ճամբար:
    Հայերը կորցրին մոտ 1.000, թշնամին՝ մոտ 5.000 զինվոր:
    Last edited by Viktor; 04-08-2009 at 02:03 PM.

  2. #2
    высоко сижу Viktor's Avatar
    Join Date
    Apr 2009
    Posts
    21

    Default Re: Հռոմեական "ասպետներ"-ի ևս մի ջախջախում: Ինչը չէր ցանկանում վերհիշել Տակիտոսը կամ ինչու Դիմաքսյան նահապետը չէր սիրում հռոմեացիներին...

    Lion, ճիշտն ասած այդքան էլ չեմ հասկանում, թե ի՞նչ ես անում դու: Եթե քո գրքից հատվածներ ես մեջբերում, ապա իմ կարծիքով լավ կլինի դա անել մի թեմայի մեջ, ոչ թե ամեն հատվածի համար առանձին թեմա բացել: Քանի որ այս դեպքում, քո գրածները չեն ենթադրում քննարկում, ինչը ֆորումի իմաստն է: Չեմ կարող գնահատել քո աշխատանքի որակը, ինքս պատմությունից այդքան էլ ուժեղ չեմ, բայց եթե շատ ես ուզում, ապա երեւի ճիշտ կլինի այդ ամենի համար առանձին բաժին բացել: Թե չէ «История» բաժինն իր քննարկումներով լրիվ կկորի քո գրքից բեջբերած անքննարկում թեմաների մեջ:

  3. #3

    Default Re: Հռոմեական "ասպետներ"-ի ևս մի ջախջախում: Ինչը չէր ցանկանում վերհիշել Տակիտոսը կամ ինչու Դիմաքսյան նահապետը չէր սիրում հռոմեացիներին...

    Հարգելի Վիկտոր; Ես, առանձին ճակատամարտերով բացելով առանձին թեմաներ, փորձում եմ դիսկուսիա սկսել ըստ առանձին էպոխաների Օրինակ, այս թեմայում ցանկացողները կարող են զրույց սկսել "հռոմեական" ժամանակաշրջանի Հայաստանի մասին, մյուսում` կխոսվի Ավարայրի վերաբերյալ և այլն: Պատմության բաժինը կարծես այնքան էլ ակտիվ չէր և ես փորջում եմ ակտիվացնել այն... Սակայն վերջնական ընտրության հնարավորությունը թողնում եմ Ձեզ

Bookmarks

Posting Permissions

  • You may not post new threads
  • You may not post replies
  • You may not post attachments
  • You may not edit your posts
  •