Page 1 of 2 12 LastLast
Results 1 to 10 of 20

Thread: Мадридские принципы

  1. #1
    Андроид Rebecca's Avatar
    Join Date
    Sep 2008
    Posts
    1,688

    Exclamation Мадридские принципы

    Вот тут они самые: http://www.osce.org/item/38731.html

    Что думаем, народ?
    Я чувствую, что мы на грани грандиозного шухера.

  2. #2
    Андроид Rebecca's Avatar
    Join Date
    Sep 2008
    Posts
    1,688

    Default Re: Мадридские принципы

    Перевод так называемых «обновлённых мадридских принципов» (от Грула):

    — возвращение территорий вокруг Нагорного Карабаха под азербайджанский контроль;
    — промежуточный статус для Нагорного Карабаха, гарантирующий безопасность и самоуправление;
    — коридор, соединяющий Армению с Нагорным Карабахом;
    — в будущем — определение финального юридического статуса Нагорного Карабаха посредством юридически обязывающего выражения воли;
    — право всех внутренне перемещённых лиц и беженцев вернуться в свои бывшие места проживания;
    — международные гарантии безопасности, которые включали бы в себя миротворческую операцию.
    Я чувствую, что мы на грани грандиозного шухера.

  3. #3
    Андроид Rebecca's Avatar
    Join Date
    Sep 2008
    Posts
    1,688

    Default Re: Мадридские принципы

    Министр индел НКР заявил, что Арцах не несёт никакой ответственности за осуществление этих принципов, поскольку не принимала участия в их разработке. На состоявшемся позавчера в Степанакерте всеармянском форуме президент НКР Бако Саакян тоже высказался в подобном духе.

    Далее следует текст резолюции (на армянском), принятой по итогам работы форума.

    Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում 2009թ. հուլիսի 10–11-ը գումարված համահայկական համաժողովի

    ԲԱՆԱՁԵՎԸ

    Մենք՝ աշխարհի 25 երկրներից ժամանած հայության ներկայացուցիչներս, ԼՂՀ նախագահի բարձր հովանավորությամբ կազմակերպված համաժողովի ընթացքում քննարկելով այս ժամանակաշրջանի մեր ազգային-պետական կարեւորագույն՝ Արցախի եւ հայ-թուրքական հարաբերությունների հիմնահարցերը՝ հաստատում ենք.

    1. Հայաստանն ու հայությունը պատասխանատու, շրջադարձային փուլում են։ Մեր օրակարգի երկու հիմնահարցերի զարգացմամբ ու հանգուցալուծման բնույթով է պայմանավորված մեր ինքնության պահպանումը, հայկական երկու պետությունների եւ մեր ժողովրդի ապագան։

    2. Մենք վճռական ենք՝ կարելի ու անկարելի բոլոր միջոցներով պաշտպանելու ազգային-պետական մեր շահերն ու իրավունքները եւ ապահովելու մեր ինքնուրույն ու արժանապատիվ տեղը քաղաքակիրթ ժողովուրդների ընտանիքում։

    3. Մենք ինքնավստահություն, իրատեսություն եւ քաղաքական կամք ենք պահանջում ՀՀ եւ ԼՂՀ այսօրվա եւ վաղվա իշխանություններից, որպեսզի ճակատագրական այս երկու հիմնահարցերում նրանք առաջնորդվեն բացառապես հայ ժողովրդի շահերով եւ սերունդների առջեւ պատասխանատվությամբ։

    4. Մենք գիտակցում ենք, որ ազգի ու պետության հիմքերին առնչվող բոլոր խնդիրները, արտաքին ու ներքին քաղաքականությունը փոխկապակցված ամբողջություն են եւ պահանջում են համակողմանի ու կշռադատված մոտեցումներ։

    5. Հայաստանի Հանրապետությունը, Արցախը, Սփյուռքը միայն իբրեւ մեկ միասնական օրգանիզմ կարող են կազմակերպված ուժի վերածվել, ունենալ ընդհանրական կամքի արտահայտման ձեւաչափ, բացահայտել մեր անսահման ներքին կարողականությունը եւ մեր հարեւաններին, աշխարհի ուժային կենտրոններին ապացուցել, որ հայությունը թույլ չի տալու ոտնահարել իր արդարացի իրավունքները։

    Մեկնելով այս հաստատումներից՝ հայ-թուրքական հարաբերությունների առումով համաժողովը արձանագրում է.

    Իբրեւ հարեւան պետություններ՝ Հայաստանն ու Թուրքիան ի վերջո պարտավոր են բնականոն հարաբերություններ հաստատել։ Առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ սկսելու եւ սահմանները բացելու Հայաստանի նախաձեռնությունը արդեն իսկ զիջում էր եւ բարի կամքի դրսեւորում Թուրքիայի հանդեպ։ Բայց առայսօր, ավելի քան մեկ տարի ընդգրկող ժամանակահատվածում, Թուրքիան համարժեք չի արձագանքել Հայաստանի միակողմանի պատրաստակամությանը։ Թուրքիայի ոչ մի առաջնորդ հրապարակավ չի խոսել առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին։ Թուրքիան շարունակում է նախապայմաններ թելադրել, անընդմեջ մեծացնում է իր բացահայտ կանխակալ դերակատարությունը Արցախի հարցում եւ իրականում գնում է ոչ թե հարաբերությունների կարգավորման, այլ հաջողությամբ մոլորեցնում է միջազգային հանրությանը՝ օրակարգից դուրս մղելով Հայկական հարցը։

    Այս համատեքստում միանգամայն սխալ ու անհեռատես քայլ էր 2009թ. ապրիլի 22-ի համատեղ հայտարարության ստորագրումը։ Նույնքան ու ավելի վտանգավոր են ներկայիս միտումները, երբ աշխարհի ուժային կենտրոնները փորձում են արագացված ինչ-ինչ լուծումներ պարտադրել Արցախյան հարցում՝ դրանով իսկ Թուրքիային ձեռնտու հուն մղելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ընթացքը։ Այլեւս ակնհայտ է, որ Հայաստանն ու հայությունը ստիպված են դիմակայել թուրք-ադրբեջանական տանդեմի միասնական քաղաքականությանը։

    Այս պայմաններում մենք համոզված ենք հետեւյալ դրույթների ճշմարտացիության եւ դրանց պետականորեն հետապնդման անհրաժեշտության մեջ.

    ա) Առանց նախապայմանների շրջափակման վերացումը եւ միջազգային իրավունքի ընդհանուր հիմունքներով դիվանագիտական հարաբերությունների հաստատումը պետք է դիտվի իբրեւ երկու երկրների երկխոսության բնական մեկնակետ։ Իրապես բարիդրացիական հարաբերություններ կարող են լինել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ եւ հայ ժողովրդի իրավունքների վերականգնմամբ։

    բ) Ցեղասպանության միջազգային համընդհանուր եւ մասնավորապես Թուրքիայի կողմից ճանաչումն ու դատապարտումը հիմնարար նշանակություն ունի ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլեւ՝ տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի հաստատման եւ ապագայում նման ոճիրների կանխարգելման համատեքստում։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հայեցակարգի այս դրույթը վերջին շրջանում փաստորեն դադարել է արտաքին քաղաքական գործունեության ուղենիշ լինելուց։ Սա անթույլատրելի է։ Անթույլատրելի է նաեւ Ցեղասպանության փաստը պատմաբանների քննարկման նյութ դարձնելու ցանկացած փորձ։

    գ) Բացարձակապես անընդունելի է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բնականոնացումը Հայաստանի ինքնիշխան եւ կենսունակ լինելիության եւ սերունդների իրավունքների հաշվին։ ՀՀ իշխանությունները այլեւս չպետք է թույլ տան, որ բանակցությունների իմիտացիան Թուրքիան ծառայեցնի միջազգային ասպարեզում քաղաքական ու քարոզչական առավելություններ կուտակելուն։

    դ) Հայաստանի իշխանությունը պարտավոր է վերագնահատել ու իմաստավորել մեկ տարի առաջ իր նախաձեռնած հրապարակային հարաբերությունների ընթացքը, արդեն իսկ առկա բացասական արդյունքները, միջազգային հանրության առաջ բացահայտել Թուրքիայի իրական նպատակները եւ դադարեցնել բանակցությունները։

    Արցախյան հիմնահարցի ներկա հանգրվանի առնչությամբ համաժողովը արձանագրում է.

    Տարածաշրջանում ստեղծված ստատուս քվոն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը բռնի ուժով ճնշելու, պատերազմ սանձազերծելու եւ այդ պատերազմում պարտվելու Ադրբեջանի քաղաքականության արդյունքն է։ Արցախը ոչ միայն կարողացել է պաշտպանել ապրելու իր իրավունքը, այլեւ միջազգային բոլոր նորմերին համապատասխան ժողովրդավարական պետություն է ստեղծել, որ բնականորեն կայանում ու զարգանում է։ Այսօր եւ վաղը Արցախի ինքնուրույնությունն ու անվտանգությունը ուղղակիորեն առնչվում են Հայաստանի ու համայն հայ ժողովրդի արժանապատվությանը, լինելիությանն ու հեռանկարին։ Հիմնահարցը հապճեպ կարգավորելուն ուղղված որոշ միտումներ եւ հատկապես Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարությունները մեզ ստիպում են մշտապես զգոն լինել, խնդիրը պահել մեր համազգային օրակարգում եւ անհրաժեշտության դեպքում համահայկական ուժերով բացառել հիմնահարցի ոչ արդարացի լուծման հնարավորությունը։

    Առ այդ՝ համաժողովը գտնում է.

    ա) Արցախյան հիմնահարցի վերջնական կարգավորման ուղին խաղաղ բանակցային գործընթացն է, որտեղ սակայն պետք է փոխվի խեղված ձեւաչափը, եւ ԼՂՀ-ն հանդես գա իբրեւ լիիրավ կողմ։

    բ) Բանակցային գործընթացում հիմք պետք է ընդունել Արցախի ժողովրդի արդեն իսկ կայացած ինքնորոշման փաստը եւ առաջնորդվել 1991թ. անկախության եւ 2006թ. ԼՂՀ Սահմանադրության ընդունման հանրաքվեների արդյունքներով։ Բանակցությունները պետք է նպատակ ունենան առաջնահերթ լուծում տալ ԼՂՀ անկախության ճանաչման եւ նրա անվտանգության ապահովման հարցերին եւ չպետք է շրջանցեն բռնազավթված Շահումյանն ու Գետաշենը, Մարտակերտի ու Մարտունիի հատվածները եւ Ադրբեջանից տեղահանված հարյուր հազարավոր հայերի իրավունքները։

    գ) Լեռնային Ղարաբաղը երբեք մաս չի կազմել անկախ Ադրբեջանին, իսկ 1991թ. հռչակել է իր անկախությունը Ադրբեջանին չպատկանող տարածքներում։ Խորհրդային Միության կազմալուծմամբ ավարտվել է Խորհրդային Ադրբեջանի տիրապետությունը Արցախի վրա։ Արցախյան պատերազմի նախահարձակը եւ հետեւանքների պատասխանատուն Ադրբեջանն է։

    դ) Գիտակցելով, որ բանակցությունները ենթադրում են փոխզիջումներ, միաժամանակ պնդում ենք, որ փոխզիջումները, հակամարտության կարգավորման բոլոր բաղադրիչների հաշվառումով, կարող են լինել միմիայն համարժեք, հավասարաչափ, միաժամանակյա եւ տեղադրվել փաթեթային ամբողջական լուծման համակարգում։ Այլապես ԼՂՀ շուրջ անվտանգության գոտու ցանկացած թուլացում, առանց ԼՂՀ տարածքային ամբողջականության վերականգնման, մեծացնելու է պատերազմի հավանականությունը եւ վտանգելու Արցախի բնակչությանը։

    ե) Այս համատեքստում, այսպես կոչված, նորացված Մադրիդյան սկզբունքների հիման վրա հակամարտության կարգավորումը արագացնելուն ուղղված համանախագահող երկրների նախագահների կոչը բացարձակապես չի բխում հիմնախնդրի բնույթից եւ հակամարտության ծավալման պատմությունից։ Ավելին՝ այն շրջանցում եւ լիովին անտեսում է ԼՂՀ ժողովրդի օրինապատշաճ կերպով արդեն իսկ արտահայտած կամքը։ Համաժողովը դատապարտելի, անթույլատրելի եւ իրավական ուժից զուրկ է համարում միջազգային որեւէ փաստաթղթի ընդունումը՝ առանց հակամարտության հիմնական կողմի՝ ԼՂՀ իշխանության անմիջական մասնակցության։ Համաժողովը հաստատում է, որ Հայաստանի Հանրապետությունը Ղարաբաղի ժողովրդի համար այս կենսական հարցի լուծման մեջ իրավասու չէ փոխարինել ԼՂՀ-ին։ Համաժողովը ՀՀ իշխանություններից պահանջում է չստորագրել առաջարկվող փաստաթուղթը եւ հրատապ միջոցներ ձեռնարկել ԼՂՀ-ն բանակցություններում որպես լիիրավ կողմ վերադարձնելու համար։

    զ) Հայաստանն բոլոր միջոցներով պետք է երաշխավորի ԼՂՀ անվտանգությունն ու անկախությունը եւ հասնի այդ կարգավիճակի միջազգային ամրագրմանը։ Առ այդ՝ միջազգային հանրության հովանու ներքո ՀՀ, ԼՂՀ եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված ուժի կիրառումը բացառող փաստաթուղթը միայն կարող է ապահովել խաղաղ բանակցային գործընթացի անշրջելիությունը։

    է) Մեզ համար Արցախը Հայաստան է եւ մնալու է ադպիսին։ Համայն հայության զորաշարժով մենք մեկ անգամ արդեն հաղթել ենք Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում, եւ թող ոչ ոք չկասկածի, որ նույնն է լինելու, եթե դարձյալ ազատ ժողովրդի հետ փորձեն խոսել զենքով։

    Արցախի հիմնախնդրին, հայ-թուրքական հարաբերություններին նվիրված երկօրյա համաժողովի մասնակիցներս վերահաստատում ենք ազգային-պետական հարցերում մեր միասնականությունն ու վճռականությունը։ Մեզ համար գերագույն արժեքներ են Հայաստանի անկախ Հանրապետությունը, ազատ Արցախը, կազմակերպված Սփյուռքը եւ մեր ժողովրդի անժամանցելի իրավունքները։

    ք. Ստեփանակերտ
    11 հուլիս 2009թ.
    Я чувствую, что мы на грани грандиозного шухера.

  4. #4
    у тенц банер............... .... Ki 73's Avatar
    Join Date
    Mar 2009
    Location
    пока не очень траспортабельна- только урывками
    Posts
    258

    Default Re: Мадридские принципы

    лично мне не нравится порядок по которому идут "принципы"
    этот должен быть на последнем месте мелкими буквами и заканчиваяст огромными знаками вопроса))
    — возвращение территорий вокруг Нагорного Карабаха под азербайджанский контроль;

    а сначала этот
    — в будущем — определение финального юридического статуса Нагорного Карабаха посредством юридически обязывающего выражения воли;

    но
    все это опять из "пустого в порожнее"................
    Last edited by Ki 73; 07-14-2009 at 02:03 AM.

  5. #5
    Андроид Rebecca's Avatar
    Join Date
    Sep 2008
    Posts
    1,688

    Default Re: Мадридские принципы

    Самое смешное знаете что?

    Звоним в МИД Арцаха - там родственница бухгалтера работает. Кричим в трубку - что у вас тааааам?!!! Как?!!!

    Оттуда спокойный такой голос:
    - Эт ереванцик шашын. Сами себе придумывают проблемы, сами их пугаются, а потом бегут нас спрашивать - вонцииик. Э, лавыыыынк!

    Бухгалтер:
    - Дык тут грят, скоро турки нас оккупируют. )

    Оттуда:
    - Пока что ни одного турка в радиусе метра не наблюдаю. Как увижу - позвоню.


    )))))))

    Все это фигня, поскольку все эти договоры-переговоры-выговоры делаются без участия Арцаха.
    Я чувствую, что мы на грани грандиозного шухера.

  6. #6
    Андроид Rebecca's Avatar
    Join Date
    Sep 2008
    Posts
    1,688

    Default Re: Мадридские принципы

    Эти принципи клану Алиевых как кость в горле. Им вообще не выгодно решать "проблему Арцаха". Выгоднее держать армян в качестве пугача и... Великой Цели Развития. ))))
    Я чувствую, что мы на грани грандиозного шухера.

  7. #7
    Царевна-Лебедь Anestacia's Avatar
    Join Date
    Mar 2009
    Posts
    567

    Default Re: Мадридские принципы

    Да, вот именно, я тоже так считаю. Это как в Советском союзе было принято держать людей в загоне, запугивая их "прогнивающим западом", так же и в Азербайджане. А в роди "загнивающего запада", "акулы капитализма" - злые и подлые Хаи

    Да и вообще Алиев не пойдет на подписание документа, в котором НКР признается с каким-либо иным статусом, чем в составе Азербайджана. Одним словом, все пинают армянскую дипломатию, а она, по-моему, создала прекрасный прецедент, в котором Азербайджан снимает панцирь с самого себя

    Вспоминается изящное -
    Официальный Ереван считает, что Азербайджан пытается переложить на Армению свою вину за возможные неудачи в карабахском урегулировании.
    Оптимист упал на голову пессимисту

  8. #8
    Царевна-Лебедь Anestacia's Avatar
    Join Date
    Mar 2009
    Posts
    567

    Default Re: Мадридские принципы

    P.S. Мне очень нравится, как армянское гражданское общество реагирует. Молодцы.
    Оптимист упал на голову пессимисту

  9. #9
    Андроид Rebecca's Avatar
    Join Date
    Sep 2008
    Posts
    1,688

    Default Re: Мадридские принципы

    По-моему, в нете тока Семмо четко изложил мнение карабахцев по этому поводу. Не, там тоже есть фраза "дзукен керель, иск мунк лавынк арал, ашкнал..." Но есть и объяснение, как в руки алиевскому клану впихивают официальное признание Арцаха.

    Расслабляться тоже не надо. Алиевский клан в моменты обострения шовинистических группировок, которые они же и порождают, действует не всегда правильно и теряет позиции.
    Я чувствую, что мы на грани грандиозного шухера.

  10. #10
    Царевна-Лебедь Anestacia's Avatar
    Join Date
    Mar 2009
    Posts
    567

    Default Re: Мадридские принципы

    А есть ли в Азербайджане силы, способные сместить Алиевский клан и занять его место?
    По-моему, нет. Иначе не было бы наследственного правления. По-моему, там все тухло. Хотя начеку быть тоже не мешает, я не спою...

    И еще, я чота не понимаю, тамошние шовинистические - это тюрки? Пусть они там лезгин тюркизируют, что им Арцах, не по зубам же.
    Оптимист упал на голову пессимисту

Page 1 of 2 12 LastLast

Tags for this Thread

Bookmarks

Posting Permissions

  • You may not post new threads
  • You may not post replies
  • You may not post attachments
  • You may not edit your posts
  •