Results 1 to 3 of 3

Thread: Պարսիկները, Նովրուզն ու Երեւանը

  1. #1
    Он самый Artak's Avatar
    Join Date
    Sep 2008
    Location
    Ереван-Торонто
    Posts
    1,378

    Default Պարսիկները, Նովրուզն ու Երեւանը

    Արդեն որերորդ տարին է, որ Պարսկաստանից մի հոծ զանգված այս օրերին գալիս է Հայաստան նշելու համար Նովրուզ կոչվող տոնը: Ինչքանով որ տեղյակ եմ, դա Նոր Տարվա պես մի տոն է, որ կրոնական հիմքեր կարծես թե չունի էլ: Բայց հարցը դա չի: Կենդանի Մատյանում եւ իրական կյանքում շատ են դարձել բողոքները այդ փաստի հետ կապված: Սկսված նրանից, թե «Էս ի՞նչ են է էս պարսիկները լցվել քաղաք», մինչեւ հիմնավորված փաստարկներ, թե ինչու նրանք չպետք է Երեւանում իրենց լավ զգան ու ինչ հետեւանքներ դա կարող է ունենալ: Փաստարկները հիմնականում բերվում են նրան, որ հայերը դառել են «թոլերանտ» (վատ իմաստով), ու որ «ժամանակին պարսիկը սենցիրան չէր կարա պահեր: Փողոցում Հայ աղջիկ ռիսկ չէր անի կապեր » եւ այլն: Ինչ ճիշտ ա՝ ճիշտ ա: Ժամանակին պարսիկը (եւ ոչ միայն) այսպես իրեն չէր կարող պահել: Եւ եթե բողոքեյին միայն այն մարդիկ, որոնք ամեն ինչից բողոքում են, դա սովորական կլիներ: Բայց բողոքում են նաեւ խելացի, շատ դեպքերում իմ կողմից հարգված մարդիկ:

    Իսկ ինչու՞մն է բանը: Մենք առաջ նացիոնալիստ ենք եղե՞լ, իսկ հիմա միանգամից թոլերա՞նտ: Կարծում եմ, որ ոչ: Ոչ այն ժամանակ ենք նացիոնալիստ եղել, ոչ հիմա՝ թոլերանտ ենք:

    Ժամանակին մենք եղել ենք ընդամենը հյուրասեր: Ասենք, Ռուսաստանի հեռավորգյուղից եկած հյուրը տեղ ուներ «մեր գլխին»: Ման էինք տալիս նրան Գառնի - Գեղարդ - Սեւան - Էջմիածին երթուղով: Ամեն տեղ խորոված, սեղան, ուտել-խմել: Հյուրը ձեռքը գրպանը չէր տանում: Դեռ մի բան էլ նվերներ առած ուղարկում էինք հետ: Ու գիտեյինք, որ երբ որ մենք գնանք իրանց մոտ՝ նույնը մերհանդեպչի լինելու: Բայց մեկա անում էինք: Թոլերա՞նտ էինք արդյոք այն ժամանալ: Դժվար թե: Համենայն դեպս, եթե հարազատներից որեւէ մեկը ամուսնանում էր ռուսի կամ այլ օտարազգիի հետ՝ դա գրեթե ողբերգություն էր ազգուտակի համար: «Ոնց կարող էր հայի հետ չամուսնանալ»: Էլ չեմ ասում հայտնի անեկդոտի մասին, որտեղ իմանում են որ որդին հոմոսեքսուալիստ է եւ Հոլանդիայում ամուսնացել է տղամարդու հետ եւ միակ հարցը որ տալիս են հարազատները՝ «գոնե էտ տղեն հայ ա՞»:


    Սակայն հյուրընկալությունն ուներ իր օրենքները: Օտարազգին Հայաստանում շատ բան իրեն կարող էր թույլ տալ: Սակայն ոչ այն, ինչ իրեն թույլ չէր տալիս նույնիսկ հայաստանցին: Ռուսի ասած «в чужой монастырь, да со своим уставом» տարբերակը մեզ մոտ չի անցել: Եթե մենք մեզ թույլ չենք տալիս փողոցում աղջիկ կապել, ուրեմն նա էլ իրեն թույլ չպիտի տա: Եթե մենք մեզ թույլ չենք տալիս կնոջ ներկայությամբ հայհոյել, ապա նա էլ իրեն թույլ չպիտի տա: Քանի-քանի կռիվ է եղել ռուսական, իրենց տրամաբանությանբ լրիվ անմեղ, еб твою мать, արտահայության համար, որի մեջ ռուսները այն ողջ մաղձը չեն դնում, ինչպես մենք՝ դրա հայերենի մեջ:

    Ըստ էության նացիոնալիզմ, որպես այդպիսին Հայաստանում չի եղել: Ինչպես նաեւ թոլերանտություն: Եղել է միայն հետեւյալ տրամաբանությունը՝ եթե ես իմ տանը դա չեմ անում ուրեմն նա էլ չպիտի անի: Եւ եղել է հյուրընկալություն: Այսքանը: Եւ ուրեմն ինչու են հիմա մեր համաքաղաքացիները դժգոհում, որ հյուրերն իրենց լավ չեն պահում: Միգուցե հյուրերն են լկտիացե՞լ: Իհարկե ոչ: Չնայած չեմ բացառում, որ հատուկենտ լկտիացածներ կան, բայց հիմնականում նրանք բոլորը շարունակում են հյուրընկալվել Հայաստանում այդ նույն տրամաբանությամբ՝ անել միայն այն, ինչ տեղացիներն են իրենց թույլ տալիս անել: Իսկ տեղացիներն արդեն իրենց շատ ավելի շատ բան են թույլ տալիս:

    Արդեն սովորական է լսել փողոցում հայերեն բարձրաձայն հայհոյանք: Անկախ նրանից, թե կին ու աղջիկ կան մոտակայքում թե չէ: Սովորական է տրանսպորտում տարիքով մեկին կամ կնոջը տեղ չզիջելը: Սովորական է լկտիաբար փողոցում աղջիկ «կապելը»: Սովորական է գիշերով հրավառություն խփելը կամ բարձր «սիգնալ տալը»: Էլ չեմ ասում գիշերվա կեսին լուսամուտի տակ սպիտակ նիվեքը, որ դռները բացում են որ թաթուլին ամբողջ թաղը լսի: Եւ այլն եւ այլն …

    Հյուրերը ոչ մի նոր բան չեն անում: Նրանք թույլ են տալիս իրենց անել միայն այն, ինչ մենք ենք մեզ թույլ տալիս: Իսկ արգելել նրանց դա անել՝ արդեն նացիոնալիզմ է: Նախկինում նացիոնալիզմ չէր, քանի որ նրանց թույլ չէր տրվում անել այն , ինչ մենք էլ մեզ թույլ չէինք տալիս: Հիմա ստացվում է «ինձ իմ երկրում կարելի է անել, իսկ քեզ՝ ոչ»:

    Ուզում եմ ասել, որ պարսիկները մեզ հնարավորություն տվեցին կողքից տեսնել, թե ինչ ենք մենք անում մեր քաղաքում: Ինչպես ենք մենք պահում մեզ մեր համաքաղաքացիների նկատմամբ: Ընդամենը: Ու եթե դա մեզ դուր չի գալիս, ապա պետք է ամեն ինչ սկսել ուղղել հենց մեզանից:
    - В этом гостиница Я директор!

  2. #2

    Default Re: Պարսիկները, Նովրուզն ու Երեւանը

    Артак джан , ты очень правильные вещи написал!! я полностью согласна с тобой!!! думаю, можно было на русском написать, чтоб и другие прочитали!
    Где Крест, там и распятие! Где распятие, там и воскресение!

  3. #3
    Хочу в отпуск Borgir's Avatar
    Join Date
    Oct 2008
    Location
    Erevan
    Posts
    107

    Default Re: Պարսիկները, Նովրուզն ու Երեւանը

    Ну что, парсики как пришли так и ушли. И стоило ли из-за нескольких дней раздувать такую историю?

Bookmarks

Posting Permissions

  • You may not post new threads
  • You may not post replies
  • You may not post attachments
  • You may not edit your posts
  •