Results 1 to 3 of 3

Thread: vBulletin in Armenian / հայերեն vBulletin

  1. #1
    Он самый Artak's Avatar
    Join Date
    Sep 2008
    Location
    Ереван-Торонто
    Posts
    1,378

    Default vBulletin in Armenian / հայերեն vBulletin

    Այսօր կարծես թե վերջացրեցի vBulletin-ի հայաֆիկացման առաջին փուլը: Հիմա արդեն հայերեն է օգտագործողների ինտերֆեյսը՝ առանց «տեղեկատու»: Շուտով կանեմ նաեւ մոդերատորական ու ադմինիստրատոորական մասը:

    Ինչ-որ տեղ տեսել էի հայերեն թարգմանություն, բայց այն իմ դուրը չեկավ: Ինչ-որ շատ բառացի թարգմանություն էր, եւ այն էլ vBulletin-ի 3.8.4 տարբերակի համար: Սկզբում ուզում էի դրա վրա աշխատել, բայց հետո հասկացա, որ ավելի արագ ու որակով կլինի սկսել զրոյից:

    Ցանկացողները անվճար կարող են օգտվել հայաֆիկացման իմ տարբերակից: Ուղղակի պետք չի հեռացնել հղումն այս էջի վրա:

    Թարգմանությունը կատարյալ չէ, բայց մոտ է դրան Աշխատանքները շարունակվում են, իսկ դա նշանակում է, որ ես ուրախ կլինեմ ցանկացած դիտողության ու առաջարկության: Եթե նկատել եք սխալ, չթարգմանված բառ կամ արտահայտություն, ապա ուղղակի copy-paste արեք այն այս թեմայի մեջ եւ ես կթարգմանեմ այն:

    Ժամանակ առ ժամանակ հայաֆիկացման ֆայլը կթարմացվի, այնպես որ հաճախ եկեք:

    Կցված ֆայլը ստեղծվել է 2010 թվականի Հոկտեմբերի 20-ին: Չորորդ տարբերակ: Այս պահի դրությամբ ամենաթարմ թարգմանությունն է:Կոդավորումը՝ UTF-8
    Attached Files Attached Files
    - В этом гостиница Я директор!

  2. #2

    Default Re: vBulletin in Armenian / հայերեն vBulletin

    MySQL բազային կոդավորումը սխալ է export անում xml ֆայլդ։ Փորձիր որևէ UTF-8 խմբագրով բացել կնկատես, որ անընթեռնելի է թարգմանությունդ։
    Այսինք միայն այն ֆոռումներում կաշխատի, որոնք պատահաբար քո MySQL ի նման են կոդավորումն օգտագործում....

  3. #3
    Он самый Artak's Avatar
    Join Date
    Sep 2008
    Location
    Ереван-Торонто
    Posts
    1,378

    Default Re: vBulletin in Armenian / հայերեն vBulletin

    Մոռացել եմ նշել, որ թարգմանությունը utf-8 կոդավորումով է(նոր ավելացրեցի)։ Քո մոտ windows-1251 է, դրա համար էլ սխալ է ցույց տալիս։ Որպես կանոն բազմալեզու կայքերն անում են Յունիքոդով։ Բազան մի քիչ մեծանում է, բայց որոնումը, ինդեքսացիան լավանում են։ Ու էլեմենտար բան՝ որ view source ես անում, ապա տեսնում ես հայերեն տառեր, եւ ոչ թե ասենք "այաստան"։ Իհարկո քո գործն է, բայց կարող ես iconv անել յունիքոդի։ Կամ էլ սպասի, որ vbulletin 4.1.0-ի համար թարգմանությունը թարմացնեմ windows-1251 էլ անպայման կանեմ։ Էս շաբաթ պիտի որ անեմ։ հուսով եմ, որ կստացվի։ Ամեն դեպքում շնորհակալություն։
    - В этом гостиница Я директор!

Tags for this Thread

Bookmarks

Posting Permissions

  • You may not post new threads
  • You may not post replies
  • You may not post attachments
  • You may not edit your posts
  •