Դե ինչ, այսօր արդեն մեր ֆորումը հնարավորություն է տալիս ցանկացողներին քննարկվել թեմաներ միայն հայերեն լեզվով: Հայերեն ինտերֆեյս, հայերեն թեմաներ եւ հայերեն գրառումներ: Մի քանի օր առագ ես վերջացրեցի ֆորումի հայաֆիկացումն ու հիմա կարծես թե ոչ մի բան չի խանգարում բացել մեզ զուտ հայերեն թեմաներ: Պարզապես ձեր առանձնասենյակում ընտրում եք հայերենը, որպես հիմնական լեզու եւ վերջ:

Դեռ ունենք երկու բաժին, բայց թեմաների ավելանալուն զուգահեռ նրանք կշատանան: Հիմա կարող ենք գրել «ընդհանուր բաժնում»: Հետագայում, իհարկե, թեմաներն իրենց տեղերը կգտնեն նոր, ավելի թեմատիկ բաժիններում:

Եթե հայերեն տառատեսակների եը տառաշարերի հետ ունեք խնդիրներ, ապա այստեղ կարող եք գտնել մի քանի խորհուրդ: Իսկ եթե չստացվի, ապա գրեք ինձ: