Results 1 to 6 of 6

Thread: Փոփոխություններ կրթության մասին օրենքի մեջ

  1. #1
    Join Date
    Sep 2008
    Posts
    81

    Armenian Flag Փոփոխություններ կրթության մասին օրենքի մեջ

    Իմ կարծիքով վաղուց էր պետք հայացնել ֆոռումը: Բայց դե, ոնց որ ասում են, լավ է ուշ քան երբեք: Առաջին իսկական թեման, որ ուզում եմ բացեմ էս հայկական ֆոռումում արդեն քննարկվել է ռուսերեր, բայց որոշ քննարկողների կողմից քննարկումը մցվեց փակուղի, ու հետո ավելի ճիշտ կլինի հայեների պռոբլեմները քննարկել հայերեն

    Ուրեմն կառավարությունը մի թեթեւ զիջեց: ԼԵզվի մասին օրենքին ձեռք չեն տալիս: Փայց փոխարենը հիմա էլ սկսել են կրթության մասին օրենքը փորփրել: Նպատակը նույնն է: Օտարալեզու դպրոցներ Հայաստանում: Կողմ եւ դեմ: Քվեարկել այստեղ պետք չի: Լավ կլինի քվեարկեք այս մի թեմայում, որտեղ արդեն քվեարկվել է այդ թեմայով: Բայց քվեարկելն էտքան կարեւոր չի, ինչքան կոնստրուկտիվ մտքերի փոխանակումը: Հայերեն:

  2. #2
    Он самый Artak's Avatar
    Join Date
    Sep 2008
    Location
    Ереван-Торонто
    Posts
    1,381

    Default Re: Փոփոխություններ կրթության մասին օրենքի մեջ

    Վախենամ կրկնվեմ, բայց ներկա պահին օտարալեզու դպրոցներ բացելը կնշանակի "ունքը շինելու փոխարեն աչքը հանել": Փոխանակ կրթական համակարգը բարելավեն, հանեն անդունդից՝ վրան հող են լցնում: Հենց բացվեն ցանկացած ֆինանսավորմամբ օտարալեզու դպրոցներ, սկսվելու է հայ մանուկների հոսքը այդ դպրոցներ: Մանուկների հետեւից կգնան ուսուցիչները: Կսկսվի պայքար "էլիտայում" տեղ գտնելու համար: Նորից կհայտնվեն լավ հագեցած ու լուսավոր օտարալեզու դպրոցներ եւ հին դասագրքերով ու հոգնած ուսուցիչներով հայկական դպրոցներ: Ամեն հայկական կմղվի երկրորդ պլան, իսկ գնահատելի կդառնա օտարալեզուն: Հայկական դպրոցը կմեռնի այդպես էլ ուշքի չգալով իրար հետեւող ռեֆորմներից:

    Այն թեմայում արդեն քվեարկել եմ դեմ:
    - В этом гостиница Я директор!

  3. #3
    Хочу в отпуск Borgir's Avatar
    Join Date
    Oct 2008
    Location
    Erevan
    Posts
    107

    Default Re: Փոփոխություններ կրթության մասին օրենքի մեջ

    Լավ էլի: Էլ Աշոտյանը ո՞վ դառավ, որ այդ մակարդակի հարց բարձրացնի ու առաջ տանի: Պարզ չի՞, որ ինքն ու վարչապետը սոսկ կատարող են: Իսկ պատվիրատուին ավելի վերեւ է: Այսինքն նախագահն է (կամ, ոնց որ Աշոտյաններն են ասում՝ նախագան): Իսկ նախագահին էլ Ռուսաստանից են սեղմել: Նման ձեւով փորձում են Հայաստանին վերադարձնեն Ռուսաստանի ուղեծիր: Կամ ավելի ճիշտ վերջնականորեն գրանցեն այդ ուղեծրում: Թե չէ, դպրոցական նախաճաշեր Ռուսաստանից ինչի՞ պիտի ուղարկեյին: Էնպես որ եթե բողոքելու բան կա, ապա պեք է բողոքել մի մարդու եւ մի մարդուց: Նախագահից: Ցավոք, մեր երկրում ամեն ինչ մի հոգի է որոշում: Խորհրադատուներ կան, իհարկե, բայց որոշում կայացնողը մեկն է: Ու նրա անունն է Սերժ Ազատի Սարգսյան:

  4. #4

    Default Re: Փոփոխություններ կրթության մասին օրենքի մեջ

    Quote Originally Posted by Borgir View Post
    Լավ էլի: Էլ Աշոտյանը ո՞վ դառավ, որ այդ մակարդակի հարց բարձրացնի ու առաջ տանի: Պարզ չի՞, որ ինքն ու վարչապետը սոսկ կատարող են: Իսկ պատվիրատուին ավելի վերեւ է:
    Ցավոք, սիրելի Բորգիր, կարծում եմ մեր երկիրն այնքան է մանրացել, որ արդեն կասկածում եմ, թե նախագահն ու ավելի վերեւներն են որոշել դա: Ամեն մի իշխանիկ կարող է որոշում կայացնել: Ես չեմ ասում որ Քոչարյանի ժամանակ լավ էր, բայց դե էն ժամանակ կար ամեն ինչի պատասխանատու: Հիմա շունը տիրոջը չի ճանաչում բառիս բուն իմաստով: Ու սա դեմոկրատիա ու ազատություն չի, այլ անարխիա: Այնպես որ իմ կարծիքով հենց Աշոտյանն ու վարչապետն են իրենց գիծն առաջ տանում:

    Հ.Գ. Ներքեւից լեզուս փոխում էմ հայերենի: Բայց հենց լինք եմ սղմում, որ նոր էջ գնամ, նորից ռուսերեն է դառնում: Ի՞նչ անեմ:

  5. #5
    Он самый Artak's Avatar
    Join Date
    Sep 2008
    Location
    Ереван-Торонто
    Posts
    1,381

    Default Re: Փոփոխություններ կրթության մասին օրենքի մեջ

    Quote Originally Posted by Samo76 View Post
    Հ.Գ. Ներքեւից լեզուս փոխում էմ հայերենի: Բայց հենց լինք եմ սղմում, որ նոր էջ գնամ, նորից ռուսերեն է դառնում: Ի՞նչ անեմ:
    Մտիր այստեղ եւ լեզուդ փոխիր հայերենի: Պիտի որ օգնի
    - В этом гостиница Я директор!

  6. #6
    Он самый Artak's Avatar
    Join Date
    Sep 2008
    Location
    Ереван-Торонто
    Posts
    1,381

    Default Re: Փոփոխություններ կրթության մասին օրենքի մեջ

    via azatarar

    Ս.թ. սեպտեմբերի 27-ին ԱԺ-ում տեղի ունեցան երկրորդ ընթերցման ներկայացված «Հանրակրթության մասին» եւ «Լեզվի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ։ Դրանց ընթացքում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնապես հայտարարեց հետևյալը. «...օրենսդրական փաթեթը հանգամանորեն քննարկվել է ՀՀ Նախագահ պարոն Սերժ Սարգսյանի եւ կոալիցիոն գործընկերների հետ: ... առաջարկվում է վերանայել երկրորդ ընթերցման ներկայացված օրինագծերը` հիմք ընդունելով հետեւյալ մոտեցումները: Հարցը կարգավորել միայն «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու միջոցով` օրենսդրական նախաձեռնության փաթեթից հանելով «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը»:

    Նույն միտքը բազմիցս կրկնեցին քննարկման մյուս կազմակերպիչները՝ ԱԺ համապատասխան հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը և ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

    Ազգային Ժողովի պաշտոնական կայքում քննարկումների մասին պատմող ամփոփագրում հղում կատարելով նախարար Աշոտյանի խոսքին՝ նշվում է, որ «Քննարկումների արդյունքում փաթեթից հանվել է «Լեզվի մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունը: Փոփոխություններ կառաջարկվեն միայն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում:» http://www.parliament.am/news.php?ca...onth=09&day=27
    Նույնատիպ հայտարարություններ են արել նաև իշխանության այլ ներկայացուցիչներ, մասնավորապես՝ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը (http://aravot.am/am/articles/politics/83767/view), Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը (http://www.oratert.com/arm/armenian/հասարակական/otar.html) և այլն:

    Գրեթե բոլոր լրատվամիջոցները, անդրադառնալով այս հարցին, ներկայացրել են հիշյալ մոտեցումը որպես իշխանությունների վերջնական որոշում, ինչին որևէ պաշտոնական առարկություն չի հնչել:

    Լսումներից անմիջապես հետո մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը նախաձեռնությունը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ, մեջբերելով համապատասխան օրենքների կետերը, հիմնավորվում էր հիշյալ թեզի տկարությունն ու օրենսդրական ակնհայտ հակասությունները: Հայտարարությունում նաև կոչ էր արվում մատնանշել այն իրավական հիմքերը և հիմնավորումները, որոնք թույլ են տալիս խուսափել օրենսդրական հակասություններից: http://www.lragir.am/armsrc/society39152.html
    Այս ամենից հետո ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնաժողովի թիվ 45 նիստում քննարկման է դրվելու նաև «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու՝ Կառավարության ներկայացրած օրինագիծը: Դրանում ասված է. «Միջազգային հանրակրթական ծրագրերի իրականացման առանձնահատկությունները սահմանվում են «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով»: http://parliament.am/committees.php?...=2010&lang=arm

    Սա ոչ այլ ինչ է, քան հասարակությանը մոլորեցնելու, վերջինիս հանդեպ բացահայտ արհամարհանքի, ստի և կեղծիքի աննախադեպ դրսևորում, որի հեղինակներն ակնհայտորեն լավ չեն հաշվարկել իրենց քայլերը:

    «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը»
    քաղաքացիական նախաձեռնություն
    - В этом гостиница Я директор!

Bookmarks

Posting Permissions

  • You may not post new threads
  • You may not post replies
  • You may not post attachments
  • You may not edit your posts
  •  
PanArmenian.Net