Մարդիկ սիրում են քննադատել: Ոմանք կասեյին՝ հայերն են սիրում քննադատել, բայց իմ կարծիքով այդ գիծը հատուկ է բոլորին, ոչ միայն հայերին: Այ ինչը հատուկ է մեզ՝ դա բողոքելն է: Դրանում մենք ուժեղ ենք: Ու էտ մեր բողոքը մեկ մեկ "բավարարվում է" ու դա է ամենավատը:

Խոսքս սովորական բողոքի մասին չի իհարկե, այլ առանձնահատուկ, պահանջող, ու ես նույնիսկ կասեյի Լյուքս դասի ծառայություն պահանջող բողոքի մասին է:

ԱԼՄ-ն շոգեքարշ է ցույց տալիս՝ բողոում են: «ՊԵՏՔ Ա ՓԱԿԵԼ ԷՏ ԱԼԻՔԸ, որ չդեգրադացվենք»: Է, մի նայե՛ք՝ չեք դեգրադացվի: Ես մենակ տժժալու համար եմ նայել ու հիմա շատ տխուր եմ, որ էտ ալիքը փակում են: Ու մեկ էլ էտ դեգրադացվելուց խոսացողը ինչո՞վ կարող ա հաստատի իր ասածը: ԱԼՄ դիտելուց հետո սպիտակ մկների ինտելեկտն ա պակասել, թե՞ ճագարները դադարել են բազմանալուց: Ինչի եք կարծում, որ մենակ դուք իրավունք ունեք որոշելու ով ինչ նայի: Ու ինչն ա վատը, որ խոսացողները չեն քննադատում էլ ալիքը, այլ բողոքում են, որ այն կա, որ գոյություն ունի. Դե մեր պետությանն էլ առիթ տուր, որ սատկած էշից նալերը հանի: Հո Երեւան ԹԻՎին չի փակելու ավտոմեքենաների ու բնակարանների վաճառքի գովազդով:

Սերիալ են ցույց տալիս՝ բողոքում են: Այ մարդ, չեք ուզում մի նայեք: Ինչի՞ եք բողոքում: Քննադատելու բան կա՞ ասեք: Բայց բողոքելս որս ա, որ մի հատ էլ պետական մակարդակով էլի մի պոպուլիստական քայլ կատարվի էտ ուղղությամբ: Վիձիտե-լի «Աննա» սերիալում մենակ ողբ են ցույց տալիս: Այ քեզ բան: Բա Պռոստո Մարիայի ժամանակ ու՞ր էիք: Էլ Իզաուրայի մասին չեմ էլ ասում: Կամ էլ Որոգայթը սխալ դաստիարակություն ա տալիս մատաղ սերնդին: Ուրեմն ընտանիքը չի կարողանում դաստիարակի, դպրոցը չի կարողանում (չնայած փող ա ստանում դրա համար), իսկ մասնավոր հեռուստաընկերությունը իր միջակ սերիալով կարողանու՞մ է: Ու ո՞վ էտքանից հետո պռոբլեմ ունի. ընտանիքի հայրը թե՞ սերիալը:

«Խաչագողի Հիշատակարանը(Սպանված Աղավնին, Արտիստը, Երեք ընկերը) փչացրել էք»: Շատ հնարավոր ա: Բայց գոնե մի բան արել ենք: Ոչ պետական փողերով: փորձել ենք, արել ենք, որ մյուսը ավելի լավը լինի. Կամ որ մեր արածը մեկը տեսնի ու ավելի լավն անի: Ո՞վ էր խանգարում, որ էտ բողոքողներից մեկը առաջինը հասկանար, որ կարելի ա եւ դասականներին էկրանավորել: Ո՞վ էր խանգարում, որ ինքը գնար էտ մասնավորի մոտ ու փող ուզեր էտ նախագծի համար: Ոչ մեկ: Ու հիմա էլ էտ բողոքողը չի գնա ու ոչ մի բան չի նախաձեռնի, այլ կսպասի մինչեւ մեկը մի բան անի, որ բողոքի:

Ես դեմ չեմ քննադատությանը: Ու եթե ոմանք ասում են, որ քննադատելու իրավունք ունեն մենակ պռոֆեսիոնալները՝ ես այդպես չեմ մտածում: Բոլորն էլ իրավունք ունեն քննադատել: Ու ես, որպես առաջին հայկական հեռուստասերիալի ու լիքը այլ հեռուստատեսային նախագծերի սցենարիստ ընդունում եմ: Լսում եմ ու փորձում հաշվի առնել, եթե հնարավոր է: Բայց մի բողոքեք, խնդրում եմ: Ոչ ոք պարտավոր չի ձեր ճաշակին համապատասխանեցնել իր արտադրանքը, եթե դուք դրա համար չեք վճարում:

Մեկ էլ ահավոր ջղայնանում եմ, որ տափակ-տափակ օրինակներ են բերում: «Այ ռուսական Կուլտուռայի նման ալիքներ են պետք: Ու Դիսքավերի. Ու տենց դաստիարակչական ու ուսոցողական ալիքներ»: Տո լավ է: Ու Ամեն մեկդ պատրաստ եք վճարե՞լ էտ հայկական դիսքավերին նայելու համար, թե սովետից եկած ձրիի հույսով եք: Ու մեկ էլ որ տենց Կուլտուռա նայող եք, բա ինչի՞ չեք նայում: Ռեյտինգները ցույց են տալիս, որ էտ ալիքը նայող համարյա չկա: Ոչ թե իրանք մի 10-12 տոկոս են, այլ չկա մարդ, որ հիմնականում էտ ալիքն ա նայում: Չէ, որ տուն մարդ ա գալիս փոխում են էտ ալիքի վրա իհարկե, բայց դե թվերը ցույց են տալիս, որ ոչ մեկ երկար էտ ալիքի վրա չի մնում: Էտ ինձ հիշեցնում ա ստանդարտ հայկական փողոցային հեռուստահարցումները. Ի՞նչ երաժշտություն եք լսում. -Ջազ ու դասական: Ու տենց բոլորը: Ու հարց ա առաջանում, եթե բոլորը ջազ ու դասական են լսում ո՞րտեղից ա էսքան ռաբիզ երաժշտություն հայտնվում: Բայց կբողոքեն, որ եթերում ռաբիս ա հնչում: Էտ մի բանից հաստատ կբողոքեն: Ձորում բարձր կլսեն ու կպարեն, կողքի շենքի մարդկանց կխանգարեն, բայց որ նոր տարուն ալիքներից մեկը սխալվի Թաթուլ ցույց տա քթներից կբերեն էնքան թերթերում կգրեն:

Ասածս ինչ ա: Պետք ա հստակ տարբերել բոողոքն ու քննադատությունը: Մեր մոտ դա մեկ մեկ խառնվում ա: Դերասանը դուրդ չի՞ քալիս, վա՞տ ա խաղում. Քննադատիր: Սցենարը փչացչե՞լ են: ցույց տուր որտեղ ա սխալը, որ մյուս անգամ չանեմ: Բայց մի բողոքի թե ինչի են արել: Ոռդ դիվանից պոկի ու մի բան էլ դու արա: Արա ավելի լավ ու միանգամից ավելի վատ անողը կմնա առանց գործ: