Еще недавно, в 2007 г, группа академиков РАН(среди которых нобелевские лауреаты Жорес Алферов и Виталий Гинзбург, академики Андрей Воробьев и Сергей Инге-Вечтомов), в письме президенту России потребовали ограничить вмешательство Русской православной церкви (РПЦ) в сферы общественной жизни РФ. В частности они против введения в общеобразовательных школах курса "Основы православной культуры", т.к., по существу, "это эквивалентно введению в светских, нерелигиозных школах Закона Божьего".
Мне, как гражданину Армении, где церковь отделена от государства, непонятно, почему везде, где это возможно с государственными мужами стоят и служители церкви? Я не видел этого нигде, кроме бывшего ссср и некоторых радикально-религиозных стран. Не представляю себе Обаму, который принимает парад со священнослужитлем. Или же любого лидера развитого государства. Что это? Признак недоразвитости общества и государства? Отголосок тоталитарного совка? или же мы катимся не в ту сторону?
К этому вопросу меня подтолкнула статья в газете Аравот, которая все меньше и меньше похожа на серьезную газету. И так, некто Маргарян, который именует себя кандидатом биологических наук, не в пример российким ученым, пишет письмо в газету, с требованием пересмотреть и переписать учебники биологии согласно закону божьему.
[spoiler="бредовые идеи Маргаряна (на армянском языке)"]Կենսաբանության դասագիրքը ենթակա է փոփոխության
Այսօրվա իրականությունը խորհրդային ժամանակներից բաժանված է տասնամյակներով, սակայն սերնդի կրթության շատ հարցեր մնացել են խորհրդային անաստված մտածողության մակարդակին: Լինելով կենսաբանական գիտությունների թեկնածու՝ անտարբեր չեմ այդ առարկայի հանդեպ եւ զարմանում եմ, որ այսօրվա հանրակրթության համակարգում շարունակվում է անփույթ անտարբերությունն այս առարկայի նկատմամբ: Տարիներ առաջ ինձ առիթ էր ընձեռվել մասնակցելու կենսաբանություն առարկայի դասագրքի վերահրատարակման գործին: Ունենալով աստվածաբանական գիտելիքներ եւս՝ վերանայել էի նոր դասագրքերում դարվինյան շատ տեսակետներ: Սակայն մրցույթում հաղթած ներկայիս հեղինակները ոչինչ չփոխեցին, ու մինչ այսօր մարդու եւ օրգանական աշխարհի ծագումը ուսուցանվում է բացառապես «խորհրդային» դարվինիզմի ուսմունքի հիման վրա: Մինչ այսօր մարդը չտեսավ մի կապիկից մարդ առաջանալու օրինակ, բայց ամբողջ մի դասագիրք տարբեր վերնագրերով դարվինյան տեսություն է սերտում: Ի՞նչ տվեց մինչ այսօր այդ գաղափարախոսությունը: Մի՞թե դժվար է շտկել այդ հարցը, որ տարիներ շարունակ նույնի կրկնությամբ, այն էլ՝ բուհական համակարգի համար, կադրեր ենք պատրաստում անմիտ տեսությունները պարտադիր ուսուցանելով: Ի՞նչ բույսերի եւ կենդանիների նոր տեսակներ տեսանք մեր ապրած խորհրդային «դարվինիստական» աշխարհընկալմամբ, որ շարունակում ենք նույն դասագրքով ժամանակ կորցնել: Դեռեւս սպառիչ գիտելիքներ չունենք մարդու, կենդանիների, բույսերի ծագման, օգտակարության, մահվան, ոչնչացման հարցերի վերաբերյալ: Դրանք ներկայումս ավելի մեծ, հետաքրքիր ուսումնասիրություններ, բացահայտումներ ունեն եւ կունենան, եթե նոր դասագրքերը հավուր պատշաճի կազմվեն եւ դրվեն թե աշակերտական եւ թե բուհական սերնդի առջեւ: Քանի մարդը գոյություն ունի, չի կարող սպառված կամ մի մտքի տեսության վրա հիմնված լինել կենսաբանական գիտությունը: Լինելով փոքրիկ հանրապետություն, ունենալով գիտական լայն միտք, բուհական հաստատություններ, ակադեմիական ինստիտուտներ, ազգային ինստիտուտ, ինչու չէ, կրթության նախարարություն՝ չունենք մի բաժին, որ զբաղվի դասագրքերով: Ցանկալի կլիներ կարճ ժամանակահատվածում մի հանձնաժողով կազմել, որը զբաղվեր հատկապես կենսաբանություն առարկայի 7-րդից մինչեւ 9-րդ դասարանների դասագրքերի ներածական բաժինների եւ 10-րդ դասարանի էջ 3-99 բաժինների փոփոխությամբ-վերահրատարակմամբ: Անհրաժեշտ եմ համարում նաեւ «Էվոլյուցիա» բառը փոխարինել հայահունչ «բարեշրջություն» բառով:
Այս տողերը շարադրելիս բարձրաձայնում եմ շատ ուսուցիչների, ծնողների, ինչու չէ, ծանոթ գիտաշխատողների մտահոգությունը՝ խնդրո առարկա գիտությունը հանրակրթության ոլորտում գիտական ժամանակակից մոտեցումներով ներկայացված տեսնելու ակնկալիքով:
Լ. ՄԱՐԳԱՐՅԱՆ, Կենսաբանական գիտությունների թեկնածու[/spoiler]
Bookmarks