Այսօր կարծես թե վերջացրեցի vBulletin-ի հայաֆիկացման առաջին փուլը: Հիմա արդեն հայերեն է օգտագործողների ինտերֆեյսը՝ առանց «տեղեկատու»: Շուտով կանեմ նաեւ մոդերատորական ու ադմինիստրատոորական մասը:
Ինչ-որ տեղ տեսել էի հայերեն թարգմանություն, բայց այն իմ դուրը չեկավ: Ինչ-որ շատ բառացի թարգմանություն էր, եւ այն էլ vBulletin-ի 3.8.4 տարբերակի համար: Սկզբում ուզում էի դրա վրա աշխատել, բայց հետո հասկացա, որ ավելի արագ ու որակով կլինի սկսել զրոյից:
Ցանկացողները անվճար կարող են օգտվել հայաֆիկացման իմ տարբերակից: Ուղղակի պետք չի հեռացնել հղումն այս էջի վրա:
Թարգմանությունը կատարյալ չէ, բայց մոտ է դրան Աշխատանքները շարունակվում են, իսկ դա նշանակում է, որ ես ուրախ կլինեմ ցանկացած դիտողության ու առաջարկության: Եթե նկատել եք սխալ, չթարգմանված բառ կամ արտահայտություն, ապա ուղղակի copy-paste արեք այն այս թեմայի մեջ եւ ես կթարգմանեմ այն:
Ժամանակ առ ժամանակ հայաֆիկացման ֆայլը կթարմացվի, այնպես որ հաճախ եկեք:
Կցված ֆայլը ստեղծվել է 2010 թվականի Հոկտեմբերի 20-ին: Չորորդ տարբերակ: Այս պահի դրությամբ ամենաթարմ թարգմանությունն է:Կոդավորումը՝ UTF-8
Bookmarks