Page 1 of 2 12 LastLast
Results 1 to 10 of 13

Thread: Սերիալի զոհը

  1. #1
    Ani Bayatyan's Avatar
    Join Date
    Mar 2011
    Location
    Հայաստան Երևան
    Posts
    9

    Default Սերիալի զոհը

    Անի Բայաթյան

    Իմ անունը Իզաուրա է: Իմ ծնողները ամուսնացան հենց այն տարի երբ «Ստրկուհի Իզաուրա» ֆիլմը մեր տներում ամենասիրված և սպասված հյուրն էր: Նույնիսկ հարսանիքները,ծննդյան և թաղման օրերը տեղափոխում էին, որ ոչ մի սերիա բաց չթողնեն: Իսկ երբ մեր հարևանը,լսեց,որ իմ անունը Իզաուրա են դրել, երբ չորորդ աղջիկն ունեցավ, նախանձից անունը դրեց ֆազենդա: Օ լավ և միամիտ ժամանակներ էին և հարուստներն էլ դեռ չէին լացում…

    Ասեմ, որ սերիալի համար սցենար գրելը շատ հեշտ է, առանձնապես ոչինչ հարկավոր չէ, նույնիսկ խելք: Կենցաղային հետաքրքիր պատմություն գրելու համար, պետք է պահպանել ընդամենը չորս կանոն – ահա դրանք: Ամեն ինչ պետք է լինի համաչափ, հակիրճ ըստ էության, աներևակայելի, բայց տեղին:

    Պատկերացրեք` Հարութ Մարկոսյանը սիրում է Հրանուշ Կոպալյանին: Նրանք հարևաններ են և դեռ մանկուց ճանաչել են իրար և բակում հաճախ խաղացել միասին: Սակայն նրանց ծնողները ահա որերորդ տարին է թշնամացել են, այն բանից հետո, երբ Մարկոսյանների ընտանիքը, որը բնակվում է 10-րդ հարկում, անզգուշության պատճառով ջուր էր բաց թողել, 9-րդ հարկում բնակվող Կոպալյանների բնակարանի վրա և փչացրել նոր եվրավերանորոգված բնակարանը: Հրանուշի հայրը, Կարպիս Կոպալյանը հարևանի հետ երկար բանակցություններից հետո, ճարահատված դատի է տալիս Հարութի հորը, Մարկոս Մարկոսյանին և պահանջում վնասի փողհատուցում: Սակայն այստեղ գործի է դրվում դեպուտատական մանդատը և պարզվում է, որ դատավորը պարոն Դոլլարյանը, Հարութի քավորն է, որը նախկին իշխանություններից փախուստի մեջ գտնվելուց հետո, վերադարձել է հայրենիք և «արդարությունը իմ զենքն է» կարգախոսով անցել գերծի: Այդ կապը բացահայտում է Կարպիս Կոպալյանի կինը` Մեդեան, որը լինելով Աֆրիկյան հին ցեղերից մեկի Աբամա աստծու վկա քույրերից, զոհաբերություններից մեկի ժամանակ այնտեղ տեսել է դատավոր Դոլլարյանին իր կնոջ Դեզդեմոնայի հետ:

    Ամեն ինչ ծայրահեղ լարված է: Ընտրությունները մոտենում են և փրկության միակ հույսը դա է:

    Երիտասարդ, միամիտ Հարութը և գեղեցկուհի, անմեղ Հրանուշը միշտ թագնվելով հարազատների չար աչկից, ստիպված հանդիպում են մութ անկյուններում նկուղներում և այգիներում և ի բեղեք հարազատների անմտության, իրենց սերն ու հավատարմությունը հաստատում են սեքսով:

    2 մաս

    Այդ պահից հետո Հրանուշը ընկնում է տառապանքների գիրկը և սպառնում է ինքնասպանությամբ, եթե Հարութը չփախցնի իրեն դեպի Եվրոպայում տեղակայված փախստականների համար ճամբարներից մեկը: Այդ գաղտնի պայմանավորվածության մասին հեռախոսային զրույցի ժամանակ Հրանուշը միամտաբար տեղեկացնում է իր ընկերուհուն Ազգանուշին: Ազգանուշը լինելով նաև հրանուշի եղբեր Վրեժի քողարկված սիրուհին այդ բանի մասին հայտնում է Վրեժին: Վրեժը չդիմանալով նման խայտառակությանը, որոշում է սպանել Հարութին, կամ էլ թաղի հեղինակություն Հարութի քեռի Քեռիին: Այս գործին են խառնվում Վրեժի ընկերներ` Թոռնիկը և Հայրիկը ովքեր մեկ օրով գալիս են Ռուսաստանի Մագադան քաղաքից հարցը պարզելու և որոշումը կատարելու համար: Իմանալով այդ ամենը Հարութի քեռի Քեռին, իր մեքենայով սլանում է օդանավակայան Թոռնիկին և Հայրիկին առևանգելու և փրկագին պահանջելու նպատակով: Սակայն հորդ անձրևի պատճառով մեքենան դուրս է թռնում ճանապարհից ու Քեռին նրա վարորդը և քառասուն թիկնապաները,վթարի արդյունքում հայտնվում են հիվանդանոցում ամնեզիյա դիագնոզով:

    Այդ ժամանակ Արաբական Էմիրություններից վերադառնում է Կարպիսի քույրը` Ջեյդը, հայ երգի և պորտապարի անզուգական վարպետ: Ջեյդ Ասլանյանը,որը Էմիրություններում հայտնի է որպես Ջեյդ Ասլան: Խնջույքներից մեկի ժամանակ ծանոթանում է ոստիկանապետ Մուրադ Կատանյանի հետ և նույն օրը խելքահան անելով նրան, սիրային երեկոյի ընթացքում պատմում է Կարպիսի և Մարկոսի թշնամության մասին: Մի փոքր անց երբ Մուրադ Կոստանյանը և Ջեյդը երջանիկ սեքսուալ հայացքով նայում են իրար լսվում է Կոստանյանի բջջային հեռախոսի զանգը: Նրան հայտնում են, որ առեվանգվել է ընտրություններին մասնակցող որպես շտաբի պետ Հարութի եղբայր Գեռասը: Ջեյդը վտանգ է զգում և փորձում է հանգստացնել Կատանյանին: Վերջինս շնչառարական մի քանի վարժություն կատարելուց հետո խելքի է գալիս և զանգելով ուր որ պետք է տեղեկանում, որ առեվանգողները Ռուսաստանցի Թոռնիկն ու Հայրիկն են: Նրանք պահանջում են փրկագին տալ վնասը հատուցելու դիմաց: Կատանյանը թողնելով արտասվող Ջեյդին, դուրս է գալիս փողոց իր մեքենայի մոտ ուզում է դուռը բացել, բայց հանկարծ հեռվում մի շարժվող մեքենա է տեսնում և անմիջապես պարկում է գետնին: Մեքենան պայթում է, բայց Կատանյանը դուրս է թռնում կրակի միջից, նստում է նստում է կողքի մեքենաներից մեկը և քշում փաղչող մեքենայի հետեվից: Հրանուշը հասկանալով պահի լրջությունը, բոլորից գաղտնի գրավատուն է հանձնում իր ընտանեկան ոսկեղենը և ոմն տիկին Ազնիվի միջոցով ստացաց գումարը փոխանցում Թոռնիին, Հայրիկին և Գերասին ազատելու համար: Վերջիններս ստանալեվ գումարը զանգում են Հարութին և երեք ժամ տալիս նրան իր սիրելի Հրանուշի հետ Հայաստանը լքելու համար հակառակ դեպքում սպառնում են Գեռասին սպանել: Տիկին Ազնիվը օգնում է կեղծ փաստաթղթեր ձեռք բերելու հարցում և Հարութն ու Հրանուշը որպես ամուսիններ Մոնտեկյան Ռոմիկ և Ջուլիկ հեռանում են անհայտ ուղությամբ:

    3 մաս

    Շատ շուտով ոստիկան Մուրադ Կատանյանը բացահայտում է ոսկեղենի կորուստը և այդ բանի հետ կապված երիտասարդների փախուստը: Ջեյդը համոզում է Կատանյանին, որ նրանք երկուսով մեկնեն Կիպրոս, որտեղ ամենայն հավանականությամբ հանգրվանել են Հարութն ու Հրանուշը: Կատանյանը համաձայնվում է: Կիպրոսում նրանք ծանոթանում են ոմն Վենեսուելցի Բարսեղի հետ, որը բացում է Մարկոսյանների ընտանիքի գաղտնիքը: Մարկոս Մարկոսյանի հորեղբայրը Ֆրից Մարկոսյանը 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է Գերմանիայի ֆաշիստներին ՍՍ- ի զորքերում, նրան ճանաչել են որպես օբերշտուրմբանֆյուրեր ՍՍ` Ֆրից Մարկոս: Պատերազմի ավառտից հետո նա իր մեծ ունեցվածքը տեղափեխում է Ուրուգվայ: Տարիներ անց հասկանալով, որ չունի ժառանգորդ,ամբօղջ հարստությունը կուտակում է Մարկոսի որդի Հարութին:

    Երևանում ուշքի է գալիս Հարութի քեռի Քեռին և հասկանում,որ իրենց թեկնածուն ընտրվելու ոչ մի շանս չունի: Նա շտապ կողմնորոշվում է և անցնում Հակառակորդի բանակ, աառաջարկելով իր ձեռքի տակ եղած միջոցները,կապերը ծառայություններն ու բոլոր հնարավորությունները: Հակառակորդը` Կարպիս Կոպալյանի հոր արտամուսնական կապերից, որդին է` Ղարիբը: Սակայն այստեղ պարզվում է, որ Վրեժն էլ նրա եղբայրն է մորական կողմից,մոր արտամուսնական կապից: Թվում է թե ամեն ինչ կգտնի իր բարի ավարտը ինչպես հեքիաթներում: Սակայն ոչ: Բրուսելում ոստիկանները հայտնաբերում են մի երիտասարդ տղամարդու դիակ, որը շատ նման է Հարութին: Հերուստատեսությամբ դիտելով այդ նորությունը, Հրանուշը խուճապի է մատնվում, չե որ ըստ նախագծի մեկ շաբաթ հետո,նա Կիպրոսից, իսկ Հարությ Բրուսելից պետք է մեկնեին Ուրուգվայ: Հրանուշը թույն է խմում և մեռնում:Կոպալյանների և Մարկոսյանների ընտանիքներին միացնում է վիշտը: Երիտասարդների մահից հետո նրանք ներում են միմյանց: Սակայն ամենակարևոր գաղտնիքը գիտի միայն տիկին Ազնիվը ում վարձել էր Ուրուգվացի Ֆրից Մարկոսյանը, Հարութին և Հրանուշին անխոչնդոտ Ուրուգվայ տեղափոխելու և բոլոր հետքերը կորցնելու համար: Երիտասարդները Ուրուգվայում են: Հարութը խոշոր քաղաքական գործիչ է, Ուրույգվացի Ինկերի ազգայնական կուսակցության առաջնորդ Ռոմեո մարկոս անունով: Նրանք շատ հարուստ են և երջանիկ, ունեն երկու զավակ:

    Օրերից մի օր Ռոմեոն Մարկոսի դղյակի դարպասների մոտ կանգ է առնում մի մեքենա, որի մեյ նստած է Մուրադ Կապալյանը:

    Վերջ: Կարող եմ շարունակել որքան կկամենաք և որքան կհերիքի գովազդատուի փողերը: Իսկ շարունակելու համար բելեր նախադրյալներն էլ կան: ԿՐՈՆ, ՍԵՔՍ, ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԱՌԱՊԱՆՔ:

    Ա. Բայաթյան

  2. #2
    Ani Bayatyan's Avatar
    Join Date
    Mar 2011
    Location
    Հայաստան Երևան
    Posts
    9

    Default Re: Սերիալի զոհը

    հեղինակային իրավունքները պաշտպանված են

  3. #3
    Он самый Artak's Avatar
    Join Date
    Sep 2008
    Location
    Ереван-Торонто
    Posts
    1,378

    Default Re: Սերիալի զոհը

    եթե դեմ չես տեղափոխեմ ավելի համապատասխանող բաժին այստեղ ֆորումի հետ տեխնիկական խնդիրներ ունեցողներն են գրում, ոչ թե ֆորումի ղեկավարության հետ անձնական
    - В этом гостиница Я директор!

  4. #4
    Ani Bayatyan's Avatar
    Join Date
    Mar 2011
    Location
    Հայաստան Երևան
    Posts
    9

    Default Re: Սերիալի զոհը

    նվիրվում է "ռաբիզ" սցենարիստներին

  5. #5
    Ani Bayatyan's Avatar
    Join Date
    Mar 2011
    Location
    Հայաստան Երևան
    Posts
    9

    Default Re: Սերիալի զոհը

    dem chem no!

  6. #6
    Он самый Artak's Avatar
    Join Date
    Sep 2008
    Location
    Ереван-Торонто
    Posts
    1,378

    Default Re: Սերիալի զոհը

    Սերիալի թեմա էլ կար, ուղղակի ռուսերեն էր: Սա որ հայերեն ես գրել, դրա համար հայերեն բաժին բերեցի:

    Ոնց ա երեւում, որ սերիալ չես գրել, մենակ խաղացել ես Այգիներում սիրահարները չեն կարող հանդիպել, այտեղ լույս դնելը պռոբլեմ ա ու եղանակից ես կախված: Մեքենան չի կարող համ ճանապարհից դուրս գալ անձրեւին, համ պայթել: Թանկ ա նստում էտքան մեքենա փչացնելը: Ինչպես նաեւ Կիպրոսում կադրեր նկարելը, եթե միայն Կիպրոսը պատուհանից չեն ցույց տալու, իսկ գործողություները հյուրանոցի համարում:

    Ընտրությունների թեման ցանկալի չի հիմա շոշափել, քանի որ հեսա ընտրություններ են սկսելու: Չես կարա ասես, թե ում վրա ոնց կմտածի էտ պահով: Չափազանց շատ կերպարներ առաջին սերիաների համար: Թանկ ա նստում: Փորձիր սահմանափակվես մի քանիսով: Հետ, մեկ էլ տեսար դերասանը լավը չեղավ, կամ շատ փող ուզեց, նենց արա ոչ միշտ իրան հնարավոր լինի սպանել , իսկ ֆիլմի սյւոժեն դրանից չկտրվի:

    Փռոդաքտ փլեյսմենթի տեղ էտքան էլ չես թողել: Մի հատ սեքսի տեսարան ա պետք Բաքսիի ֆոնի վրա: Ու Հերոսներից մեկը պիտի անպայման շատ հարուստ լինի, բայց Z տաքսի սերվիսից օգտվի:

    համ էլ հիշի, դու սցենարիստ ես, գովազդատուի փողերի հետ կապ չունես: Իրանք երբեք չեն հերիքում:
    - В этом гостиница Я директор!

  7. #7
    Ani Bayatyan's Avatar
    Join Date
    Mar 2011
    Location
    Հայաստան Երևան
    Posts
    9

    Default Re: Սերիալի զոհը

    Nax asem vor "Seriali zohy" i skzbane grvela xaxalu hamar,sa rabiz seriali scenar chi, ete lav scenarist lineir miangamic khaskanair ev manranalu poxaren kgreir sa scenar chi !!! "Seriali zohy" xaxarkayin scenara,monolog!! Vorn es xaxum em handisatesi hamar ev nergravum nranc anmijakan xaxi mej:
    Es serialneri hamar scenar chem grum!!! Es serialnerum menak xaxum em!!! Xaxum ei,hima tarvac em tatronov ev ashxatum em im filmeri vra Vorovhetev erb nkarahanvum ei tatrons mxvel er 2 plan, isk hima tatron ev verj
    Artak bacardzak cankutyun chunem vijabanelu,imast dranum chem gtnum...es shat hamberatar mard em,indz Astvac hamberela sovorecrel ev sirel dimacinis
    verji verjo ka evs mi tarberak` jnjvel aystexic...
    uixaki ashxarhy klora ,patahakanutyunnern el shat...ari enpes anenq vor tesneluc barevenq mimyanc...mi moraci du Ardzaganqy ches sirum,ayl vochte indz u sirel petq chi hargel gone)

  8. #8
    Он самый Artak's Avatar
    Join Date
    Sep 2008
    Location
    Ереван-Торонто
    Posts
    1,378

    Default Re: Սերիալի զոհը

    Բայց ո՞վ ա վիճում Իսկ որ մոնոլոգ ա ես հասկացա, քո բլոգում էլ գտա ու տեսա, որ նոր չես գրել:
    Ֆորումից քեզ, բնականաբար, չեմ ջնջի: Եթե դուրդ գալիս ա, մնա, գրի, մասնակցի: Մեդիա բաժին ունենք, կարաս Արձագանքի կլիպերը դնես լուրջ:

    Համ էլ Արձագանքին ոչ թե չեմ սիրում, այլ ավելի շատ անտարբեր եմ: Ուղղակի էնքան ակտիվորեն սկսեցի պաշտպանվել, որ տենց ստացվեց

    P.S. Եթե հնարավորություն ունես տռանսլիտով չգրելու՝ շատ ուրախ կլինեմ: Եթե չէ, կարող եմ օգնել, թե ոնց անես
    - В этом гостиница Я директор!

  9. #9
    Ani Bayatyan's Avatar
    Join Date
    Mar 2011
    Location
    Հայաստան Երևան
    Posts
    9

    Default Re: Սերիալի զոհը

    չեմ հասկանում բան եմ գրում հետո 10 ժամ տանջվում եմ ուղարկելու վրա,խոսքս պատասխան գրելու մասինա,չի ստացվում միանգամից ուղարկել :Ճ 3 րդ անգամից նոր ստացվումա ջղաընանում եմ բայց համբերատար գրում նորից ու նորից....

  10. #10
    Hayk Rshtuni
    Guest

    Default Re: Սերիալի զոհը

    Ani shat shat lav a stacvel!!! :* 2rd angam mets sirov u hajuyqov kardaci! x

Page 1 of 2 12 LastLast

Bookmarks

Posting Permissions

  • You may not post new threads
  • You may not post replies
  • You may not post attachments
  • You may not edit your posts
  •