Անի Բայաթյան
Իմ անունը Իզաուրա է: Իմ ծնողները ամուսնացան հենց այն տարի երբ «Ստրկուհի Իզաուրա» ֆիլմը մեր տներում ամենասիրված և սպասված հյուրն էր: Նույնիսկ հարսանիքները,ծննդյան և թաղման օրերը տեղափոխում էին, որ ոչ մի սերիա բաց չթողնեն: Իսկ երբ մեր հարևանը,լսեց,որ իմ անունը Իզաուրա են դրել, երբ չորորդ աղջիկն ունեցավ, նախանձից անունը դրեց ֆազենդա: Օ լավ և միամիտ ժամանակներ էին և հարուստներն էլ դեռ չէին լացում…
Ասեմ, որ սերիալի համար սցենար գրելը շատ հեշտ է, առանձնապես ոչինչ հարկավոր չէ, նույնիսկ խելք: Կենցաղային հետաքրքիր պատմություն գրելու համար, պետք է պահպանել ընդամենը չորս կանոն – ահա դրանք: Ամեն ինչ պետք է լինի համաչափ, հակիրճ ըստ էության, աներևակայելի, բայց տեղին:
Պատկերացրեք` Հարութ Մարկոսյանը սիրում է Հրանուշ Կոպալյանին: Նրանք հարևաններ են և դեռ մանկուց ճանաչել են իրար և բակում հաճախ խաղացել միասին: Սակայն նրանց ծնողները ահա որերորդ տարին է թշնամացել են, այն բանից հետո, երբ Մարկոսյանների ընտանիքը, որը բնակվում է 10-րդ հարկում, անզգուշության պատճառով ջուր էր բաց թողել, 9-րդ հարկում բնակվող Կոպալյանների բնակարանի վրա և փչացրել նոր եվրավերանորոգված բնակարանը: Հրանուշի հայրը, Կարպիս Կոպալյանը հարևանի հետ երկար բանակցություններից հետո, ճարահատված դատի է տալիս Հարութի հորը, Մարկոս Մարկոսյանին և պահանջում վնասի փողհատուցում: Սակայն այստեղ գործի է դրվում դեպուտատական մանդատը և պարզվում է, որ դատավորը պարոն Դոլլարյանը, Հարութի քավորն է, որը նախկին իշխանություններից փախուստի մեջ գտնվելուց հետո, վերադարձել է հայրենիք և «արդարությունը իմ զենքն է» կարգախոսով անցել գերծի: Այդ կապը բացահայտում է Կարպիս Կոպալյանի կինը` Մեդեան, որը լինելով Աֆրիկյան հին ցեղերից մեկի Աբամա աստծու վկա քույրերից, զոհաբերություններից մեկի ժամանակ այնտեղ տեսել է դատավոր Դոլլարյանին իր կնոջ Դեզդեմոնայի հետ:
Ամեն ինչ ծայրահեղ լարված է: Ընտրությունները մոտենում են և փրկության միակ հույսը դա է:
Երիտասարդ, միամիտ Հարութը և գեղեցկուհի, անմեղ Հրանուշը միշտ թագնվելով հարազատների չար աչկից, ստիպված հանդիպում են մութ անկյուններում նկուղներում և այգիներում և ի բեղեք հարազատների անմտության, իրենց սերն ու հավատարմությունը հաստատում են սեքսով:
2 մաս
Այդ պահից հետո Հրանուշը ընկնում է տառապանքների գիրկը և սպառնում է ինքնասպանությամբ, եթե Հարութը չփախցնի իրեն դեպի Եվրոպայում տեղակայված փախստականների համար ճամբարներից մեկը: Այդ գաղտնի պայմանավորվածության մասին հեռախոսային զրույցի ժամանակ Հրանուշը միամտաբար տեղեկացնում է իր ընկերուհուն Ազգանուշին: Ազգանուշը լինելով նաև հրանուշի եղբեր Վրեժի քողարկված սիրուհին այդ բանի մասին հայտնում է Վրեժին: Վրեժը չդիմանալով նման խայտառակությանը, որոշում է սպանել Հարութին, կամ էլ թաղի հեղինակություն Հարութի քեռի Քեռիին: Այս գործին են խառնվում Վրեժի ընկերներ` Թոռնիկը և Հայրիկը ովքեր մեկ օրով գալիս են Ռուսաստանի Մագադան քաղաքից հարցը պարզելու և որոշումը կատարելու համար: Իմանալով այդ ամենը Հարութի քեռի Քեռին, իր մեքենայով սլանում է օդանավակայան Թոռնիկին և Հայրիկին առևանգելու և փրկագին պահանջելու նպատակով: Սակայն հորդ անձրևի պատճառով մեքենան դուրս է թռնում ճանապարհից ու Քեռին նրա վարորդը և քառասուն թիկնապաները,վթարի արդյունքում հայտնվում են հիվանդանոցում ամնեզիյա դիագնոզով:
Այդ ժամանակ Արաբական Էմիրություններից վերադառնում է Կարպիսի քույրը` Ջեյդը, հայ երգի և պորտապարի անզուգական վարպետ: Ջեյդ Ասլանյանը,որը Էմիրություններում հայտնի է որպես Ջեյդ Ասլան: Խնջույքներից մեկի ժամանակ ծանոթանում է ոստիկանապետ Մուրադ Կատանյանի հետ և նույն օրը խելքահան անելով նրան, սիրային երեկոյի ընթացքում պատմում է Կարպիսի և Մարկոսի թշնամության մասին: Մի փոքր անց երբ Մուրադ Կոստանյանը և Ջեյդը երջանիկ սեքսուալ հայացքով նայում են իրար լսվում է Կոստանյանի բջջային հեռախոսի զանգը: Նրան հայտնում են, որ առեվանգվել է ընտրություններին մասնակցող որպես շտաբի պետ Հարութի եղբայր Գեռասը: Ջեյդը վտանգ է զգում և փորձում է հանգստացնել Կատանյանին: Վերջինս շնչառարական մի քանի վարժություն կատարելուց հետո խելքի է գալիս և զանգելով ուր որ պետք է տեղեկանում, որ առեվանգողները Ռուսաստանցի Թոռնիկն ու Հայրիկն են: Նրանք պահանջում են փրկագին տալ վնասը հատուցելու դիմաց: Կատանյանը թողնելով արտասվող Ջեյդին, դուրս է գալիս փողոց իր մեքենայի մոտ ուզում է դուռը բացել, բայց հանկարծ հեռվում մի շարժվող մեքենա է տեսնում և անմիջապես պարկում է գետնին: Մեքենան պայթում է, բայց Կատանյանը դուրս է թռնում կրակի միջից, նստում է նստում է կողքի մեքենաներից մեկը և քշում փաղչող մեքենայի հետեվից: Հրանուշը հասկանալով պահի լրջությունը, բոլորից գաղտնի գրավատուն է հանձնում իր ընտանեկան ոսկեղենը և ոմն տիկին Ազնիվի միջոցով ստացաց գումարը փոխանցում Թոռնիին, Հայրիկին և Գերասին ազատելու համար: Վերջիններս ստանալեվ գումարը զանգում են Հարութին և երեք ժամ տալիս նրան իր սիրելի Հրանուշի հետ Հայաստանը լքելու համար հակառակ դեպքում սպառնում են Գեռասին սպանել: Տիկին Ազնիվը օգնում է կեղծ փաստաթղթեր ձեռք բերելու հարցում և Հարութն ու Հրանուշը որպես ամուսիններ Մոնտեկյան Ռոմիկ և Ջուլիկ հեռանում են անհայտ ուղությամբ:
3 մաս
Շատ շուտով ոստիկան Մուրադ Կատանյանը բացահայտում է ոսկեղենի կորուստը և այդ բանի հետ կապված երիտասարդների փախուստը: Ջեյդը համոզում է Կատանյանին, որ նրանք երկուսով մեկնեն Կիպրոս, որտեղ ամենայն հավանականությամբ հանգրվանել են Հարութն ու Հրանուշը: Կատանյանը համաձայնվում է: Կիպրոսում նրանք ծանոթանում են ոմն Վենեսուելցի Բարսեղի հետ, որը բացում է Մարկոսյանների ընտանիքի գաղտնիքը: Մարկոս Մարկոսյանի հորեղբայրը Ֆրից Մարկոսյանը 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է Գերմանիայի ֆաշիստներին ՍՍ- ի զորքերում, նրան ճանաչել են որպես օբերշտուրմբանֆյուրեր ՍՍ` Ֆրից Մարկոս: Պատերազմի ավառտից հետո նա իր մեծ ունեցվածքը տեղափեխում է Ուրուգվայ: Տարիներ անց հասկանալով, որ չունի ժառանգորդ,ամբօղջ հարստությունը կուտակում է Մարկոսի որդի Հարութին:
Երևանում ուշքի է գալիս Հարութի քեռի Քեռին և հասկանում,որ իրենց թեկնածուն ընտրվելու ոչ մի շանս չունի: Նա շտապ կողմնորոշվում է և անցնում Հակառակորդի բանակ, աառաջարկելով իր ձեռքի տակ եղած միջոցները,կապերը ծառայություններն ու բոլոր հնարավորությունները: Հակառակորդը` Կարպիս Կոպալյանի հոր արտամուսնական կապերից, որդին է` Ղարիբը: Սակայն այստեղ պարզվում է, որ Վրեժն էլ նրա եղբայրն է մորական կողմից,մոր արտամուսնական կապից: Թվում է թե ամեն ինչ կգտնի իր բարի ավարտը ինչպես հեքիաթներում: Սակայն ոչ: Բրուսելում ոստիկանները հայտնաբերում են մի երիտասարդ տղամարդու դիակ, որը շատ նման է Հարութին: Հերուստատեսությամբ դիտելով այդ նորությունը, Հրանուշը խուճապի է մատնվում, չե որ ըստ նախագծի մեկ շաբաթ հետո,նա Կիպրոսից, իսկ Հարությ Բրուսելից պետք է մեկնեին Ուրուգվայ: Հրանուշը թույն է խմում և մեռնում:Կոպալյանների և Մարկոսյանների ընտանիքներին միացնում է վիշտը: Երիտասարդների մահից հետո նրանք ներում են միմյանց: Սակայն ամենակարևոր գաղտնիքը գիտի միայն տիկին Ազնիվը ում վարձել էր Ուրուգվացի Ֆրից Մարկոսյանը, Հարութին և Հրանուշին անխոչնդոտ Ուրուգվայ տեղափոխելու և բոլոր հետքերը կորցնելու համար: Երիտասարդները Ուրուգվայում են: Հարութը խոշոր քաղաքական գործիչ է, Ուրույգվացի Ինկերի ազգայնական կուսակցության առաջնորդ Ռոմեո մարկոս անունով: Նրանք շատ հարուստ են և երջանիկ, ունեն երկու զավակ:
Օրերից մի օր Ռոմեոն Մարկոսի դղյակի դարպասների մոտ կանգ է առնում մի մեքենա, որի մեյ նստած է Մուրադ Կապալյանը:
Վերջ: Կարող եմ շարունակել որքան կկամենաք և որքան կհերիքի գովազդատուի փողերը: Իսկ շարունակելու համար բելեր նախադրյալներն էլ կան: ԿՐՈՆ, ՍԵՔՍ, ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԱՌԱՊԱՆՔ:
Ա. Բայաթյան
Bookmarks